Երևան, 26.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ձերբակալվել է Նոր Արեշում 56-ամյա քաղաքացուն գնդակահարելու մեջ կասկածվող անձը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բացահայտվել են հուլիսի 6-ին Նոր Արեշում 56-ամյա Վաղարշակ Ասոյանի սպանության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Ինչպես  Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի բաժնից՝ կասկածյալի ձ երբակալումը հնարավոր դարձավ նրանից հետո, երբ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել էին, որ հանցագործություն կատարող անձը դեպքի վայրից փախուստի էր դիմել սպիտակ «Նիսան Ալտիմա» մակնիշի ավտոմեքենայով:

2015թ. հուլիսի 6-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձն իր մոտ ապօրինի պահվող հրազենով Էրեբունու 28-րդ փողոցի թիվ 18/2 տան դիմաց կրակոցներ է արձակել քաղաքացի Վաղարշակ Ասոյանի ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի քննչական բաժնի պետ Սամսոն Մաթևոսյանի կողմից ստեղծվել է քննչական խումբ։

Սեղմ ժամկետում ձեռնարկվել են անհրաժեշտ մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ՝ կատարված սպանության բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

Նախքաննության ընթացքում փորձագետի մասնակցությամբ զննության են ենթարկվել հարակից տարածքների տեսախցիկների ձայնագրությունները, որոնց զննությամբ պարզվել է, որ հանցագործություն կատարող անձը դեպքի վայրից փախուստի է դիմել սպիտակ «Նիսան Ալտիմա» մակնիշի 89 NL 888 հերթական համարանիշի ավտոմեքենայով:

 Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ այն շահագործվում է Երևան քաղաքի բնակիչ Գագիկ Ղանդիլյանի կողմից: Վերջինիս հայտնաբերելու նպատակով ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, սահմանափակվել է նրա ելքը ՀՀ-ից:

06.07.2015թ. ժամը 18.05-ին «Բավրա» սահմանային անցակետից նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Գագիկ Վեսպանսիոնի Ղանդիլյանը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Աշոցքի բաժին, որտեղ էլ քննիչի կողմից ձերբակալվել է: Կասկածյալը հարցաքննության ընթացքում տվել է խոստովանական ցուցմունք և հայտնել հանցագործության գործիք հանդիսացած ինքնաձիգի և «Նիսան Ալտիմա» մակնիշի ավտոմեքենայի գտնվելու վայրը։

Օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությամբ՝  կասկածյալի մատնանշած վայրում հայտնաբերվել է «Նիսան Ալտիմա» մակնիշի ավտոմեքենան, իսկ սրահում՝ «ԱԿ» տեսակի ինքնաձիգ՝ իր փամփշտատուփով, և 20 փամփուշտ:

Նախաքննությունը շարունակվում է։

 

 

Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՀայաստանում երկրաշարժ է զգացվել Սլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանՀայ բժիշկն առաջին անգամ ընտրվել է համաշխարհային թվային առողջապահության կազմակերպության ղեկավար խորհրդի անդամԻսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան 66-ամյա կինը գտնվել է անտառումԶախարովան Բեն Լադենի հետ է համեմատել Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարին Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են Հայաստանը և Իրանը գազի առևտրի հարցերով համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն Ամենամեծ հարստությունն արդեն ունեմ. Լուսինե Թովմասյանը նշում է 40-ամյակըՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի uպառնում Թեհրանը Երևանին առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները 27-ամյա Մարինան մահացել է հարսանիքից հետոԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Նոր Հաճնի մոտ բախվել են մեքենաներ․ կան տուժածներ Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի uպառնում Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան «Պատմության հետքերով. Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանի բարեկարգում Ջանֆիդա գյուղում»Անտառային հրդեհների պատճառով Ֆրանսիայում և Իսպանիայում տարհանվել է ավելի քան 220,000 մարդ Ողբերգական վթար, Թալին-Քարակերտ ճանապարհին «ԿամԱԶ» է կողաշրջվել, 51-ամյա վարորդը կյանքից հեռացել է««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան ՀՀ-ում ծնվածների թիվը նվազել է 2,7 %-ովԵրբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ»Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանՊետության ամենամեծ վտանգը սկսվում է հենց այս պահիցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ծաղկաձորի ճոպանուղում քաղաքացիները մնացել են օդումRISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներինԲարեկեցությունը չի կարող կառուցվել իրականությունը ժխտելու և հեքիաթներին հավատալու վրա. «Փաստ»Վրաստանի ամբողջ տարածքում երկու օրվա ընթացքում էլեկտրաէներգիայի արդեն երկրորդ մասշտաբային անջատումն է տեղի ունեցել Հարբած վարորդը կեղծել է իր մահը՝ ազատություն ստանալու համարԱվետիք Չալաբյանին կալանավորել են առանց որևէ լուրջ մեղադրանքի և արգելում են տեսակցել իր երեխաներին. Սոֆյա ՀովսեփյանԻսպանիայի հավաքականը ԱԱ-2026-ում հաղթանակի համար ստացած պարգևավճարներից ԱՄՆ-ին կվճարի մինչև 15 միլիոն դոլար «Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց. «Փաստ»Հսկայական արևային էլեկտրակայան Իսիկ-Կուլում. Ինչի՞ համար է այն Ռուսաստանը մի քանի հարվածներ է հասցրել Ուկրաինայի հարավում 3 նավահանգիստների Մնալով հավերժ. Քանի՞ դիակ է պտտվում տիեզերքում Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ»Պլանային ջրանջատում հուլիսի 28/29-ին. հասցեներ «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ»17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հոր ատրճանակից կրակոցներ է արձակելԵրևանում փոշու պարունակությունը օդում գերազանցել է թույլատրելի շեմըԱնկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա ԱյվազյանՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու