Երևան, 27.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ատելության մթնոլորտի ճարտարապետները նեղվում են ատելությունից. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հատորներ կարելի է գրել այն թեմայով, թե ինչ խոստումներ են տվել քպական իշխանությունները, ապա ձախողել կամ ուղղակի «գրել սառույցին»։ Ավելին, շատ դեպքերում նրանք ուղղակի իրենց հայտարարածի հակառակն են կատարել։
 
Դրա ամենավառ վկայություններից մեկը հռչակված «սիրո և հանդուրժողականության հեղափոխությունն» էր, որը մեկ հարկի տակ պետք է համախմբեր բոլոր քաղաքացիներին։ Բայց ի՞նչ սեր, ի՞նչ հանդուրժողականություն, ի՞նչ համախմբում, հենց իշխանության հասնելու առաջին իսկ օրերից, ավելին՝ հենց իշխանազավթման ողջ գործընթացում Փաշինյանն ու իր թիմակիցները գործի դրեցին ատելության ու թշնամանքի սերմանումը։
 
Ատելություն և անհանդուրժողականություն գեներացրին նախկին իշխանությունների հանդեպ, ապա դագաղների ու սև ժապավենների ֆոնի ներքո իշխանության եկան։ Ու թվում էր, թե գոնե այսքանով կբավարարվեն, բայց ոչ։ Դրանից հետո մի նոր ուժով սկսեցին թշնամանք ներարկել նախկին իշխանությունների և ընդդիմադիր ուժերի հասցեին այն համատեքստում, թե մեր բոլոր դժվարությունների ու դժբախտությունների համար նրանք են մեղավոր։ Ավելին՝ այդ «մութ ուժերն» են, որ բռնել են իշխանության ոտքից, սաբոտաժ են անում ու չեն թողնում, որ իշխանությունները ծաղկեցնեն մեր երկիրն ու բարելավեն քաղաքացիների կյանքը։ Ու մինչև հիմա այս պատումը թելվում ու թելվում է, իսկ կյանքից հոգնած ու մեղավորներ փնտրող մարդիկ կուլ են տալիս խայծը՝ միամիտ հավատ ընծայելով դրանց։ Հետո հասարակության, քաղաքական շրջանակների այն հատվածը, որը համաձայն չէր իշխանությունների վարած քաղաքականության հետ, անմիջապես հռչակվեց «հակահեղափոխական» ու «ներքին թշնամի»։ Մի խոսքով՝ «սև»:
 
Այս ամենը զուգահեռվում էր իշխանությունների տեսակետին հակառակ հանդես եկող մարդկանց, գործիչների ու ուժերի նկատմամբ ատելության սերմանումով, քրեական հետապնդումներով, հարձակումներով, որի արդյունքում նրանք դառնում էին մեղադրանքների ու թշնամության թիրախ։
 
Այս պայմաններում, բնականաբար, անիմաստ է խոսել կառուցողական քննարկումների ու երկխոսության մասին, երբ թեմաների բովանդակային հատվածը մի կողմ է նետվում, իսկ դրա փոխարեն առաջին պլան են մղվում հայհոյանքներն ու լուտանքները։ Ու այդպես ժամանակի ընթացքում մեր հանրության ներսում ատելության դոզան ավելանում ու ավելանում էր, ինչն էլ իր հերթին պետք է պարպվեր։ Բայց մի պահ եկավ, որ իշխանությունների սերմանած ատելությունն իր սուր ծայրով հենց իրենց դեմ թեքվեց։ Այդպես շատերը, ովքեր իշխանության համար ուրիշներին էին հայհոյում ու անիծում, հիմա նրանց են հայհոյում։ Իսկ թե ինչու, շատ ծավալվելու կարիք չկա, դա բոլորին է հայտնի:
 
Հիմա Փաշինյանը նեղվում է այդ ամենից: Դեռ հարցի մի կողմն է, որ նա էլ հիանալի գիտի պատճառները: Մյուս կողմից՝ չէ՞ որ հենց ինքն է այսպիսի իրավիճակի ճարտարապետը։ Ավելին, այս ճղճիմ մթնոլորտն ու ոչ կառուցողական գործելակերպն այնքան է արմատավորվել, որ իշխանական թիմի ներսում են միմյանց կոկորդ կրծում։
 
Ուշադրություն դարձրեք՝ ինչպես են մեկը մյուսի մասին արտահայտվում և ինչ բառապաշարով։ Ու նրանց համար կարմիր գծեր չկան, քանի որ հատում են անձնականի ու գործնականի սահմանները։ Այսպիսի իրավիճակը պայմանավորված է այն հանգամանքով, որ իշխող ուժը ոչ թե կենտրոնանում է միավորելու վրա՝ թեկուզ գաղափարական հիմքերի վրա, այլ բաժանելու։ Չնայած նրանց բոլորին միայն մեկ իրողություն է միավորում՝ ատելությունը։ Հա, ներողություն, մեկ էլ աթոռը...
 
ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոն Դանիար Յելեուսինովն է կալանավորվել Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան Փաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվել Բանգլադեշում ոստիկանությունը փրկել է ճանապարհի եզրին սև պարկի մեջ գտնված երեխայինԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԻրանի նախագահը վստահեցրել է, որ Խամենեին լիովին առողջ է Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքում ԱՄՆ-ում պարզում են, թե ինչպես է ԿՀՎ-ի նախկին աշխատակիցը հասանելիություն ստացել գաղտնի տեղեկություններին Գիտնականները քաղցկեղի վաղ հայտնաբերման նոր մեթոդ են մշակել. այժմ հնարավոր է կենդանի բջիջներ ստանալ հյուսվածքների կասկածելի հատվածներից Ադրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանԶելենսկին Թրամփին խնդրել է «դժոխային պատժամիջոցներ» կիրառել Ռուսաստանի դեմ Հայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԱռաջիկա շաբաթ տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանԿտեսնենք․ կյանքը լի է անակնկալներով․ Մակրոնը չի բացառել նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորությունը E-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամից42-ամյա տղամարդը մահացել է կանեփով պատված մարմելադե արջուկներ ուտելուց հետոՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնում