Իրանի և Կատարի արտգործնախարարները քննարկել են Իսրայելի կողմից Սիրիային հարվածները դադարեցնելու անհրաժեշտությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի արտգործնախարար Արաղչին հինգշաբթի հեռախոսազրույց է ունեցել Կատարի իր գործընկեր շեյխ Մուհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանիի հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերությունները և Սիրիայի վերջին զարգացումները։
Նշվում է, որ Աբբաս Արաղչին և Կատարի իր գործընկեր շեյխ Մուհամեդ բեն Աբդուլռահման Ալ Թանին ընդգծել են լուրջ հավաքական գործողությունների անհրաժեշտությունը՝ ստիպելու համար Իսրայելին դադարեցնել սիրիական ենթակառուցվածքների թիրախավորումը, գրում է Mehr գործակալությունը:
Հեռախոսազրույցի ընթացքում Իրանի և Կատարի բարձրաստիճան դիվանագետներն ընդգծել են լուրջ ջանքերի և գործողությունների անհրաժեշտությունը՝ դադարեցնելու համար Իսրայելի հարձակումները սիրիական ենթակառուցվածքների վրա և երկրում նոր տարածքների բռնազավթումը։
Բացի դրանից, երկու երկրների արտգործնախարարները մտքեր են փոխանակել Սիրիայում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ երկկողմ և բազմակողմ խորհրդակցությունները շարունակելու շուրջ՝ նպատակ ունենալով նպաստել կայունությանը և Սիրիայի ժողովրդի կամքի վրա հիմնված ներառական քաղաքական համակարգի ձևավորմանը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































