Երևան, 19.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մա՛մ ջան, լավ ջոկատում եմ, չնեղվեք, դուք լավ եղեք». կամավոր Մանվել Խարդալ յանը զոհվել է 2020 թ. հոկտեմբերի 16-ին, տուն «վերադարձել»՝ 2021 թ. հունիսի 23-ին. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ հետաքրքրասեր երեխա էր Մանվելս: Փոքրուց էր հայրենասեր, իր հայրիկից էր դա ժառանգել: Երբ հայրը 1992 թ.ին մասնակցում էր Արցախյան առաջին պատերազմին, նա վեց տարեկան էր: Հայրիկը վերադարձել էր, անընդհատ հարցեր էր տալիս նրան, ասում՝ ես էլ եմ ուզում քո նման հերոս զինվոր լինել: Դպրոցական տարիներին իր դասընկերների հետ Եռաբլուր է այցելել, մի նկար ունի, երբ տիրի հրացանով նկարվել է Անդրանիկի նկարի կողքին, իսկ հետո ծաղիկներ խոնարհել նրա շիրիմին», - «Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Մարինեն՝ Մանվելի մայրիկը:
 
Նրա խոսքով, որդին դպրոցում շատ լավ է սովորել, եղել է կարգապահ և օրինակելի աշակերտ: «Շատ էր սիրում Պատմություն, Մաթեմատիկա, Ֆիզիկա, Ֆիզկուլտուրա առարկաները: Ուսուցիչներն իրենից շատ գոհ են եղել: Շատ հարգանքով էր նրանց և դասընկերուհիների նկատմամբ: Բարի սիրտ ուներ: Երբ տեսնում էր՝ դրսում մեկը օգնություն է խնդրում, գալիս էր, ինձանից գումար ու հագուստ խնդրում, որ նրան տա: Չեմ մոռանում՝ Բանգլադեշում էինք ապրում, Մանվելը չորրորդ դասարանում էր սովորում, տուն եկավ՝ մա՛մ, փոքր քույրիկիս շորերից մի քանիսը կտա՞ս: Դրսում օգնություն խնդրող կնոջ էր տեսել, գրկին՝ փոքր երեխա: Հագուստն այդ երեխայի համար էր ուզում: Ես էլ իրեն չմերժեցի: Ավելի հասուն տարիքում, երբ վարսահարդարություն սովորեց, գնում էր մանկատներ, գեղեցկացնում բոլորին»: Դպրոցին զուգահեռ՝ Մանվելը տասը տարեկանից մինչև տասներորդ դասարան կարատեի է հաճախել:
 
«Մրցումների է մասնակցել, առաջին, երկրորդ, երրորդ մրցանակային տեղերի մեդալներով ու պատվոգրերով է պարգևատրվել: Սև գոտի պետք է ստանար: Չգիտես, թե ինչպես, ուսուցիչը Մանվելին տեսել էր ծխելուց, և Մանվելս սև գոտի այդպես էլ չստացավ: Նա չէր ծխում, թե ինչպես էր ծխախոտը ձեռքին հայտնվել, չգիտեմ»: Դպրոցն ավարտելուց հետո Մանվելը վարսահարդարություն է սովորել, աշխատել իր մասնագիտությամբ, մայրիկի խոսքով՝ շատ էր սիրում իր աշխատանքը: 20042006 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ Սիսիանում, որպես դիպուկահար: «Մեծ սիրով է ծառայել, դժվարություններին դիմադրել: Նկարներ կան, որտեղ դիրքերում է, ձյունը կիսով չափ ծածկել է իր մարմինը: Մեկ օր չի տրտնջացել, երբ իրեն ինչոր բան էինք ուղարկում, ասում էր՝ ինձ ոչ մի բան պետք չի, ամեն ինչ ունեմ»:
 
Զորացրվելուց հետո, երբ արդեն Մանվելն աշխատում էր, հանդիպում է իր ապագա կնոջը: 2008 թ.ին նրանք ընտանիք են կազմում: «Այդ ժամանակ իր աշխատանքը թողեց, կնոջ հայրն ու եղբայրը Մոսկվայում աշխատում էին, ասֆալտապատման աշխատանքի պատվերներ էին վերցնում և կատարում, Մանվելն էլ սկսեց իրենց հետ Մոսկվա մեկնել: Գարնանը մեկնում էր, աշնանը՝ վերադառնում: 2009 թ.ին տղայիս ընտանիքում ծնվեց նրանց առաջնեկը՝ Սամվելը, իսկ հետո՝ Րաֆֆին ու Մանեն»: 2020 թ. սեպտեմբերի 27ին սկսվեց պատերազմը: Մանվելը կամավոր է մեկնում մարտի դաշտ: «Այդ տարի համավարակը տարածվեց, Մանվելը պետք է Մոսկվա մեկներ, սակայն ձգձգվեց իր մեկնելը: Մի շրջան ճանապարհները բացվեցին, որոշել էին ընտանիքով մեկնել, մի քանի տարի մնալ այնտեղ: Բայց հետո իմացավ, որ մեքենայով գնալը բավականին բարդ է, որոշեց ինքնաթիռով մեկնել, կնոջն էլ ասաց՝ կգնամ, մի որոշ ժամանակ հետո դուք կգաք: Իսկ հետո սկսվեց պատերազմը:
 
Տղաս ինքնաթիռի տոմսերը վերադարձրեց: Մանվելը չորս անգամ գնացել է զինկոմիսարիատ, որ մեկնի Արցախ, բայց իրեն մերժել են: Անգամ զինկոմիսարիատը փակ է եղել, ինքը կանգնած մնացել է դրա դիմաց: Աշխատանքից եկել եմ, իմացել, որ այնտեղ է, գնացել եմ իր մոտ, ասել՝ տղա ջան, տուն արի, տեսնում ես՝ քեզ չեն տանում, ինչի՞ ես այստեղ կանգնել: «Զինգրքույկս տվել եմ իրենց, որ ինձ կանչեն»: Իր զինգրքույկը վերադարձրել էին իրեն, շատ նեղված եկավ տուն՝ մեկ է, պետք է գնամ, չեմ կարող չգնալ: Զինկոմիսարիատում իրեն բոլորը ճանաչում էին, ասում էին՝ նման երիտասարդ չենք տեսել, իրեն չենք տանում, բայց անընդհատ գալիս է: Այդ ընթացքում նաև ուտելիք և այլ անհրաժեշտ իրեր էին հավաքում Արցախ ուղարկելու համար, ինքն էլ էր միանում այդ աշխատանքին և ուտելիք ու հագուստ ուղարկում»: Տիկին Մարինեն ասում է՝ որդին այնքան համառեց, մինչև իրեն էլ ռազմաճակատ տարան:
 
«Հոկտեմբերի 4ին մեկնել է, երկու օր Սովետաշենի պոլիգոններում է եղել, հոկտեմբերի 6ին տարել են Արցախ: Սկզբից եղել է Մասիվի ջոկատում: Եղել են Ջրականում, Հադրութում, Վարանդայում: Առաջնագծում է եղել, ահագին զոհեր են ունեցել, երբեք չեն նահանջել: Հինգ ընկերով միացել են «Լեգեոն» ջոկատին: Տղայիս վերջին զանգը եղել է հոկտեմբերի 14ին ցերեկը ժամը երեքին: Ասաց. «Մա՛մ ջան, չմտածես, լավ ջոկատում եմ, չնեղվեք, դուք լավ եղեք»: Արձագանքեցի՝ Մանվել, ինչ կլինի, արի: «Մա՛մ, լավ, երկար մի խոսի», և անջատեց հեռախոսը»: Մանվելը զոհվել է հոկտեմբերի 16ին Քարքաբազարում: «Իրենց «Լեգեոն» ջոկատը կռվել է Վարանդայի ուղղությամբ: Ամբողջ ջոկատը զոհվել է»: Մանվելն ուշ է տուն «վերադարձել»: «Երկու անգամ ես եմ արյուն հանձնել, մեկ անգամ՝ իր որդին: Մանվելի ինքնությունը հաստատվում է 2021 թ. հունիսի 23ին: Այդ ընթացքում իրեն էինք փնտրում, գնում էի զինկոմիսարիատ, ասում էի՝ որդիս «Լեգեոն» ջոկատում է եղել, իմ տղային բերեք: Իրենք ինձ ոչինչ չէին կարողանում պատասխանել, քանի որ գիտեին՝ այդ ջոկատից ոչ ոք ողջ չի մնացել»:
 
Մանվելի հուղարկավորությունը տեղի է ունեցել հուլիսի 2ին՝ իր հայրիկի հուղարկավորության օրը: «2013 թ.ին մահացել է Մանվելի հայրիկը: Հուղարկավորված է Ջրվեժում: Մանվելս պատերազմ գնալուց տղայիս ու փեսայիս ասել էր՝ այս անկյունն իմ տեղն է, եթե չգամ: Դրա համար որոշեցինք, որ նա Ջրվեժի պանթեոնում լինի»: Ապրելու ուժի մասին: «Պատերազմի օրերին Մանվելն ասում էր. «Հաղթանակով եմ գալու, մեր բակի ֆուտբոլի դաշտում սեղան եմ գցելու՝ հաղթանակը նշենք»: 2022 թ.ին՝ իր ծննդյան օրը, մեր ընտանիքի միջոցներով հուշաքար ու ցայտաղբյուր տեղադրեցինք՝ ի հիշատակ մեր տղաների: Աղբյուրի վրա մեր Նորքի իններորդ զանգվածից անմահացած տղաների անուններն ենք նաև նշել: Ինձ համար Մանվելս հաղթանակած է վերադարձել: Թիվ 197 դպրոցում, որտեղ իր երեխաներն են սովորում, Մանվելն իր անկյունն ունի: Թիվ 179 միջնակարգ դպրոցում, որտեղ նա է սովորել, էլի իր անկյունն ունի: Հինգերորդ զանգվածում գործող եկեղեցու բակում երկու հուշաքարերի վրա գրված են «Մասիվի» 106 հերոս տղաների անունները: Իր անունով եղևնի ունի նաև «Հավերժի պուրակում»»: Մանվելը տան չորս երեխաներից մեկն է: Ու հիմա տիկին Մարինեին իր զավակներն են ուժ տալիս և, իհարկե, Մանվելի ընտանիքը՝ կինն ու երեխաները. «Բոլորս իրար թև ու թիկունք ենք դարձել, որ կարողանանք ամուր լինել»:
 
Հ. Գ. Մանվել Խարդալ յանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, պատվոգրերով, նաև մեդալներով ՀԿների կողմից: Հուղարկավորված է Ջրվեժի պանթեոնում:
 
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Ինչպե՞ս էր հաղթանակ հայտարարվում, երբ ձայների 90%-ը դեռ հաշվարկված չէր․ Արթուր ՄիքայելյանՄեկնարկում է առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման հիմնական փուլը․ մանրամասներ Երրորդ ժամկետի մետաստազները․ Էդմոն Մարուքյան Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով, ապա 5-7-ով կնվազի Կյանքից հեռացել է Վերա Սաֆարյանը Իրանը ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Լիբանանում hրադադարի երաշխիքներ է պահանջում. CNN Ինչի՞ մասին է Ռոբերտ Քոչարյանի նոր մեղադրանքը Հատուկ պատիժ՝ ընտրակաշառք վերցնողներինԿամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ ԿԸՀ-ն ոտնահարել է երեք տեղամասերում քվեարկած քաղաքացիների իրավունքները․ Աննա ԿոստանյանԿԸՀ-ի որոշումը Հայաստանը տանում է 90-ականների քաղաքական իրականություն. Ավետիք ՉալաբյանՄայրը իր 7-ամյա որդուն թողել է կողպված մեքենայում և գնացել իր գործերով, տղան ջերմային հшրվшծի հետևանքով ընկել է կпմшյի մեջ Հայաստան 3-0 Ալբանիա. Ադրբեջանին ջախջախելուց հետո մեր հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ Կյանքից հեռացել է Ռիտա Շառոյանը Իգլեսիասը ստիպված է եղել ապացուցել, որ ինքն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ է Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը (տեսանյութ) Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հունիսի 24-ին. Al Arabiya «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին Հիմա զգոնությունը առավել լարելու ժամանակն է․ Լիլիա ՇուշանյանՈսկին էժանացել է ԱԱ-2026․ երկրորդ տուրի խաղացանկը ԱՄՆ-ը հերթական hարվածն է hասցրել Խաղաղ օվկիանոսում գտնվող նավակին. կան զnhեր Հավաքական ընդդիմությունը կարող է այլընտրանքային խորհրդարան ձևավորել. Ավետիք Չալաբյան Մարդամեկը հայտարարում է, որ ընդդիմության ձայն տված ընտրողների յոթանասուն տոկոսը կաշառք է ստացել. Հրայր ԿամենդատյանՀերթական անոմալ չափերի օձը ՀայաստանումԿենդանակերպի երեք նշաններին շատ շուտով ֆինանսական հաջողություն է սպասվում Վթար է․ ջուր չի լինելու Ընդդիմադիր բոլոր ուժերի միավորումը պարտադիր պայման է. Արմեն ՄանվելյանՌուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր ԱԱ-2026. Մեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց Կատարին Մենք սպասում ենք հրադադարի բոլոր ճակատներում․ Թրամփ Հայաստանի թիմը հաղթեց Ալբանիային Մեսիի ընտանիքի հայտարարությունը Զելենսկին ԵՄ ղեկավարության հետ քննարկել է Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների արագացումը NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին ԱՄՆ-ում Չիկագոյի 21-ամյա բնակչին 4 քրեական մեղադրանք է առաջադրվել քաղաքային այգում խաչ այրելու համար Խաչատուրյանը քննարկել է Հայաստանում թենիսի զարգացման հեռանկարները Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԱՄԷ-ում 15 տարեկանից փոքր դեռահասներին արգելվել է օգտվել սոցիալական ցանցերից Հունիսի 19-ին, 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Հորմուզի նեղուցի բացումը կարող է շաբաթներ տևել Հունիսի 19-ին, 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու 18-ամյա վարորդը «ՎԱԶ 21099»-ով վրաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնի