Բրիտանական կղզիներում «Գերթրուդա» ծովամրրիկը հոսանքազրկել Է ավելի քան 13 հազար տուն. Sky News
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Գերթրուդա» ծովամրրիկը պատուհասել Է Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության եւ Հյուսիսային Իռլանդիայի հյուսիսարեւելյան մարզերը. առանց լույսի Է մնացել 13 հազար տուն, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը՝ հղում անելով Sky News-ին:
Ընդամենը Շոտլանդիայի տարածքում գրանցվել են հոսանքազրված 8,5 հազար տներ ու տնտեսություններ: Հյուսիսային Իռլանդիայում հոսանքազրկվել Է 5 հազար սպառող: Հատկապես տուժել են Սթրանորլար եւ Քիլեշանդրա բնակավայրերը, որոնք գտնվում են համապատասխանաբար իռլանդական Դոնեգոլիի եւ Քավանի կոմսություններում:
Մի շարք շրջաններում օդերեւութաբանները գրանցել են «Գերթրուդայի» քամիների պոռթկումներ ժամում 111-ից մինչեւ 146 կիլոմետր արագությամբ: Կանխատեսման համաձայն՝ ցիկլոնը կեսօրին կշարժվի Անգլիայի հյուսիս-արեւելք: Մասնավորապես, Նորթ-Յորքշիրի կոմսությունում սպասվում են քամու պոռթկումներ՝ ժամում մինչեւ 128 կիլոմետր արագությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:



