Երևան, 02.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սամվել Ֆարմանյանը ԵԽԽՎ ամբիոնից քննադատել է Ադրբեջանում մարդու իրավունքների զանգավածային խախտումները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Ակնհայտ է, որ գործուն քաղաքացիական հասարակության առկայությունը առանցքային է ժողովրդավարական պետության համար, իսկ ազատ արտահայտվելու, հավաքների ու միավորումներ կազմելու ազատության իրավունքը կենսական նշանակություն ունի քաղաքացիական հասարակության բնականոն գործառնության համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ասել է վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվոել Ֆարմանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանում մարդու իրավունքների զանգվածային խախտումներին: «Այս տեսակետից, հասարակական կազմակերպությունների գործունեությունը սահմանափակելու, իրավապաշտպանների վրա հարձակումներ գործելու, նրանց քաղաքական հետապնդման ենթարկելու կամ բանտարկելու աճող միտումները մի շարք երկրներում, մասնավորապես, մեր հարևան Ադրբեջանում, որը կարծես , մարդու իրավունքների եվրոպական քարտեզի վրա գնալով ավելի ընդլայնվող մի սև խոռոչի է նմանվում, առավել քան մտահոգիչ է»,- ասել է Ֆարմանյանը:

Պատգամավորը հավելել է, որ վեհաժողովի ձմեռային նստաշրջանի ընթացքում քննարկվող երկու զեկույցները, որոնք վերաբերում են Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակին,  հնարավոր լավագույն ձևով ցույց են տալիս այն իրավիճակը, որում գտնվում է ժողովրդավարությունը Ադրբեջանում՝ ՀԿ-ների գործունեության սահմանափակմանն ուղղված գնալով առավել ծանրացող օրենսդրական ու վարչական կանոնակարգումներ, քաղաքացիական հասարակության սերմերի ոչնչացմանն ուղղված շարունակական գործողություններ, քաղաքական շարժառիթներով պայմանավորված տասնյակ հեապնդումներ ու դատական գործեր, և բոլոր նրանց բանտարկություններ, ովքեր քննադատաբար են տրամադրված Ադրբեջանի իշխանությունների և Ալիևների ընտանիքի հանդեպ: «Այստեղ՝ ժողովրդավարության այս տանը, շատերի համար կարող է անգամ զարմանալի թվալ օրենսդրական այն սահմանափակումները, որոնք պարտադրվում են Ադրբեջանում գործող քաղաքացիական հասարակության կառույցներին: Այսպես, որպեսզի միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները իրենց տեղական գրասենյակն ունենան Ադրբեջանում, նրանց օրենսդրորեն պարտադրվում է համաձայնագիր կնքել Արդարադատության նախարարության հետ, որով պարտավորություն կստանձնեն «հարգել Ադրբեջանի ազգային բարոյական արժեքները» և «չներգրավվել քաղաքական քարոզչության մեջ»: Ակներև է, և զեկուցողները ճշմարտացիորեն դա արձանագրում են, որ հնարավոր չէ կոնկրետության մեջ մեկնաբանել այս դրույթները, որոնք իրականում, ական են, հիմք են՝ մեղադրելու բոլոր նրանց, ովքեր որևէ քննադատություն կկատարեն՝ ուղղված Ալիևի վարչախմբին»,- նշել է հայ պատգամավորը: :

Նա հավելել է, որ միջազգային հեղինակավոր բոլոր իրավապաշտպան կազմակերպությունները, որոնք, Եվրոպայի խորհրդի, Եվրամիության ու մյուսների հետ մեծ աշխատանք են կատարել՝ սնուցելով քաղաքացիական հասարակության ծիլերը հեխորհրդային երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, Ադրբեջանի իշխանությունների կողմից մեղադրվում են երկակի չափանիշներով առաջնորդվելու մեջ, նման կեղծ հիմնավորումներով, փորձելով ապացուցել Ադրբեջանում վերջիններիս գործունեության կոշտ սահմանափակումների արդարացիությունը: «Ավելին, քաղաքացիական հասարակության կազմակերպությո ւնները կողմնապահորեն զրկված են հարյուր ութսուն եվրոն գերազանցող օտարերկրյա ֆինանսավորում ստանալու հնարավորությունից: Մի կողմ եմ թողնում Ալիևի ավտոկրատական վարչակարգի հանդեպ քննադատաբար տրամադրված հասարակական կազմակերպությունների գրանցումը մերժելու արատավոր պրակտիկան»,-հավելել է Ֆարմայյանը:

Նա նաև ընդգծել է, որ նայելով մեր տարածաշրջանին, կարող ենք ասել, որ վեհաժողովի լիագումար նիստի ընթացքում քննարկվող զեկույցները, որոնք վերաբերում են Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակին,  վերաբերում են ոչ միայն ՀԿ-ների գործունեության անթույլատրելի սահմանափակումներին և հետապնդման ենթարկվող իրավապաշտպաններին, այլև՝ խաղաղության հեռանկարներին: «Բացատրեմ, թե ինչ ի նկատի ունեմ: Տիրապետող գեբելսյան պետական քարոզչության պայմաններում, երբ աշխարհասփյուռ ողջ հայությունը հռչակված է որպես ադրբեջանցիների թշնամի, երբ մարդասպան Ռամ իլ Սաֆարովը հռչակված է որպես ազգային հերոս և մատաղ սերնդի համար վկայակոչվում է որպես լավ օրինակ, բոլոր նրանք, ովքեր խոսում, բարձրաձայնում են խաղաղության և դիվանագիտորեն բանակցված ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման անհրաժեշտության մասին, որակվում և պիտակավորվում են իբրև «Ադրբեջանի ազգային դավաճաններ և Հայաստանի լրտեսներ»: Պետական քարոզչությունը նրանց բոլորին ներկայացնում է որպես ազգային դավաճաններ՝ թարմացնելով Ստալինի դաժան ժամանակների վերաբերյալ մեր բոլորի հիշողությունը: Ցավոք, ժամանակս չի հերիքի թվարկելու այդ բոլոր զոհերին:Մենք պետք է շատ շատ հասկանալի ուղերձ հղենք Նախագահ Ալիևին, մեր մայրցամաքի վերջին բռնակալներից մեկին, վերջ տալու իրավապաշտպանների, լրատվության միջոցների և իր ու իր ընտանիքի հանդեպ քննադատաբար տրամադրված անձանց հանդեպ գործադրվող համակարգված բռնաճնշումներին»,- եզրափակել է պատգամավորը:

ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացու. Sputnik ԱրմենիաՀայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներին և շախմատիստուհիներին 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբԹրամփը հայտարարել է փաստաթղթերի գաղտնազերծման հարցում ԱՄՆ հետախուզության ղեկավարի լիազորությունների ընդլայնման մասինՀղի Էնն Հեթուեյն առաջին անգամ ցուցադրել է իր փորիկը վառ, ռոմանտիկ կերպարով Այսօր շատ զգույշ եղեք. մեր հետախուզությունը տեղեկություններ ունի, որ ՌԴ-ն հզոր հարվшծ է պատրաստում․ ԶելենսկիՍևան-Երևան ավտոճանապարհին բшխվել են 5 մեքենա Իրանի իշխանությունները սկսում են ճանաչել վերջին 47 տարիների սխալները․ Վենս Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ումՔունը հանգիստ չէ. գիտնականներն արմատապես նոր հայացք են առաջարկել դրա իմաստի վերաբերյալԹրամփն ավելի քան 1 միլիարդ դոլար է վաստակել կրիպտոարժույթներին առնչվող նախագծերիցՅանիկ Սիները երրորդ շրջանում է. «Ուիմբլդոն» «Ադրբեջանի և Հայաստանի միջև փաստացիորեն խաղաղություն է հաստատվել». ԱլիևԲելառուսը եռապատկել է բենզինի վաճառքը Ռուսաստանի բորսայում ԵՄ-ն մինչև 200 միլիոն եվրո կներդնի տարածաշրջանի տրանսպորտային, էներգետիկ և թվային կապերի զարգացման համար․ Ուրսուլա ֆոն դեր ԼայենՍոնա Ռուբենյանն ուրախ լուրով է կիսվելՀուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգՅամալն առանձնացրել է ԱԱ-2026-ի այն ֆուտբոլիստներին, որոնք տպավորել են իրեն Ռյուտտեն և Մերցը հաստատել են ԱՄՆ-ի աջակցությունը Ուկրաինային Իսրայելի զինված ուժերը անորոշ ժամկետով կմնան Լիբանանի, Սիրիայի և Գազայի անվտանգության գոտիներում. Իսրայել ԿացՄարսելո Բիելսան հեռացավ Ուրուգվայի հավաքականից Քլոե Քարդաշյանը ծննդյան օրվա առթիվ կիսվել է եղբոր՝ Ռոբի հետ արված հազվագյուտ լուսանկարներովԱնտվերպենի բնակելի բազմահարկ շենքում հրդեհ է բռնկվել. կա առնվազն հինգ զոհԳերմանիան իր քաղաքացիներին խորհուրդ է տվել լքել ՌուսաստանըԿյանքից հեռացել է «Բրիգադա» և «Բումեր» սերիալներից հայտնի ռուս դերասան Ալեքսանդր ՎիսոկովսկինԻրավապահները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել ԵՄ-ն հավատում է Հարավային Կովկասի խաղաղ, բարգավաճ և լուսավոր ապագային. Եվրոպական հանձնաժողովի նախագահն աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են ներնետված փաթեթներ «Ծիրանի» ռեստորանի մոտ բախվել են «Howo» մակնիշի ինքնաթափը և բետոնախառնիչըՈւկրաինան 16 Gripen E կործանիչ է գնել ՇվեդիայիցՀայաստանում կսահմանվեն ձկնամթերքը ԵՄ արտահանելու նոր պահանջներԻսպանիայում հունիսյան անոմալ շոգերի պատճառով ավելի քան 1000 մարդ է մահացել«Լիվերպուլ»-ը նորեկ ունի. պաշտոնական 82 տարեկանում կյանքից հեռացել է դերասան Մայքլ Բիրնը, ով առավել հայտնի է «Հարրի Փոթեր» և «Ինդիանա Ջոնս» ֆիլմերիցԱյսօր ԵՄ-ն վերացնում է ԱՄՆ-ից արդյունաբերական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը. Ուրսուլա ֆոն դեր ԼայենԿիևը խնդրել է ԵՄ երկրների փոխհատուցման համար նախատեսված 6,6 միլիարդ եվրոն. ReutersՄերիլին Մոնրոյի կողքին թաղվելու համար մի մոլի երկրպագու վճարել է 200,000 դոլար Չինաստան-Ճապոնիա հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունը կրում է Տոկիոն. Չինաստանի ԱԳՆՀագվի գյուղում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ ԱՄՆ-ը Իրանի դեմ գործողության ընթացքում Եվրոպայի բազաներից իրականացրել է 5,000 թռիչք. ՌյուտեԵթե դատարանն անգամ որոշի, որ նոր ընտրություններ պետք է լինեն, ուրեմն դա է Նիկոլի որոշումը․ Արշակ ԿարապետյանUniversal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ Իրանի ապամիջnւկայնացումը շատ լավ է ընթանում. Թրամփ Վիտամին Դ-ն բուժում է թոքերը ինհալյացիայի միջոցով․ նոր բացահայտումԱռաջիկա օրերին մեզ մոտեցող ցիկլոնի մասին․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են. ԿԳՄՍՆ Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներին և շախմատիստուհիներին 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Մխիթարյանի հուզիչ գրառումը՝ «Ինտերի» հետ պայմանագիրը երկարաձգելուց հետո ԶՊՄԿ-ի աջակցությամբ ավարտվել է Կապանի համայնքապետարանի վարչական շենքի հիմնանորոգումը Այս պայմաններում արդար և թափանցիկ ընտրություններ չէին կարող լինել․ Մենուա Սողոմոնյան