Երևան, 22.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել հերթական նիստը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ հունվարի 29-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Դյուրացվում են որակավորման վկայականների, հավաստագրերի տրամադրման գործընթացները 

Որակավորման վկայականների տրամադրման գործընթացում քաղաքացիների համար վարչարարության բեռը նվազեցնելու նպատակով  գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել «Հյուրանոցային ծառայություններ մատուցելու կարգն ու պայմանները սահմանելու, հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման կարգերը և որակավորման ընթացակարգը հաստատելու մասին»  որոշման մեջ: Այսպիսով՝ դիմումատուները կարող են  էլեկտրոնային եղանակով ներկայացնել դիմումներ համապատասխան որակավորման վկայական ստանալու համար: Որոշմամբ  առաջարկվում է «secret [email protected]» փոխարինել «www.e-gov.am» կայքով, որը քաղաքացիներին կտա որակավորման վկայականների տրամադրման համար ներկայացվող փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ստորագրելու, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերը «www.e-gov.am» միասնական կայքի միջոցով ներկայացնելու հնարավորություն: Կառավարությունն ընդունել է նաև համապատասխան որոշումներ էլեկտրոնային եղանակով  ՀՀ-ում թանկարժեք մետաղներ զտարկողների և թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորման վկայական ստանալու և Քիմբերլի գործընթացի հավաստագիր ստանալու համար: Որակավորման վկայականների,  հավաստագրերի տրամադրման գործընթացներում էլեկտրոնային համակարգի ներդրումը կնպաստի   վարչարարության կրճատմանը:

Կառավարությունը սահմանել է սոցիալական և կենսական կարևոր նշանակություն ունեցող չափման միջոցները, դրանց ներկայացվող պահանջները և շուկայահանման կարգը: Այս բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է սպառողների շահերի պաշտպանությանն` իրացվող համապատասխան արտադրանքի շուկայահանման կարգի սահմանման և, համապատասխանաբար, դրա անվտանգության ապահովման միջոցով: Որոշման նպատակն է ապահովել շուկայում առկա չափման միջոցների ճշգրտությունը, ինչը կհանգեցնի սպառողի կողմից ՀՀ օրենսդրությանը չհամապատասխանող արտադրանքի օգտագործման բացառմ անը: Արդյունքում՝ սոցիալական և կենսական կարևոր նշանակություն ունեցող չափման միջոցները շուկայահանումից առաջ կենթարկվեն առաջնային ստուգաչափման և/կամ տեսակի հաստատման:

Հարկային մարմնի կառուցվածքի բարեփոխումների անհրաժեշությամբ պայմանավորված կառավարությունը որոշել է միաձուլել Էջմիածնի ու Արմավիրի հարկային տեսչությունները՝ կազմավորելով Արմավիրի տարածքային հարկային տեսչություն, ինչպես նաև միաձուլելով Կոտայքի ու Նաիրիի տարածքային հարկային տեսչությունները՝ կազմավորել Կոտայքի տարածքային հարկային տեսչություն: Իրականացվող բարեփոխումների նպատակն է նվազագույնի հասցնել հարկային մարմնի ստորաբաժանումների թիվն` աշխատանքային ռեսուրսների արդյունավետ օգտագործման,  տեղաբաշխման և անձնակազմի օպտիմա լացման միջոցով:

Կսահմանվի հասցեի տրամադրման առավել արդյունավետ մեխանիզմ 

Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնն (ՕԿԱԿ) ուսումնասիրել է  անշարժ գույքի կադաստրի ոլորտի կարգավորումները և ներկայացրել առաջարկություններ համապատասխան ոլորտի կարգավորող իրավական ակտերի կրճատման, պարզեցման, մասնավորապես, դրանցով սահմանված տնտեսապես ոչ արդյունավետ և աննպատակահարմար մեխանիզմների կրճատման վերաբերյալ: Մասնավորապես՝  առաջարկվել է սահմանել, որ նոր կառուցված շինություններին հասցեներ տրամադրվեն ավարտական ակտն ընդունելու ժամանակ, առանց դիմողի կողմից լրացուցիչ դիմումի ներկայացման, սահմանել  հասցե տրամեդրելու մերժման մասին որոշման վերաբերյալ դիմողին իրազեկելու ժամկետ: Առաջարկվող փոփոխությունների արդյունքում կսահմավի նոր կառուցված շինություններին հասցեի տրամադրման առավել արդյունավետ մեխանիզմ, կհստակեցվեն ժամկետները:  

ՕԿԱԿ-ը ուսումնասիրել է նաև  բնապահպանության ոլորտի կարգավորումները, մասնավորապես` թափոնների գոյացման, վերամշակման և օգտահանման օբյեկտների ռեեստրի վարման նպատակով հաշվետվությունների ներկայացման հետ կապված կարգավորումները, որոնք  սահմանված են կառավարության համապատասխան որոշումներով:  Ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել են մի շարք խնդիրներ, մասնավորապես, օբյեկտներին հնարավորություն չի ընձեռված հաշվետվությունները և տեղեկանքները ներկայացնել էլեկտրոնային տարբերակով: Կենտրոնն առաջարկել է լիազոր մարմնի համար՝ հաշվետվությունները թերի լինելու դեպքում լրամշակման ուղարկելու համար սահմանել 5 աշխատանքային օր ժամկետ, ինչպես նաև լիազոր մարմնին ապահովել թափոններ գոյացնող, վերամշակող և օգտահանող օբյեկտների  ռեեստրային գրանցման հաշվետվությունների  էլեկտրոնային ներկայացման հնարավորություն: Նույն առաջարկություններն է ներկայացվել նաև թափոնների հեռացման վայրերի ռեեստրի վարման նպատակով ներկայացվող գրանցման թերթիկների ներկայացման կարգավորումների առումով:

ՕԿԱԿ-ի առաջարկությամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Սնանկության գործով կառավարչի որակավորման կարգը հաստատելու մասին» կառավարության որոշման մեջ՝ սահմանվել  է որակավորման ստուգման համար ներկայացվող դիմումի ձևը, հստակեցվել ժամկետները: 

Նոր ԲՍՓՀ ՝Շիրակի մարզում 

Գործադիրը լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝  Շիրակի մարզում նոր՝ 3-րդ բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով ստեղծելու (ԲՍՓՀ) նպատակով: ԲՍՓՀ-ն տարեկան կփորձաքննի շուրջ 2600 անձի, ինչի արդյունքում կբարձրանա փորձաքննությունների որակը և քաղաքացիների անտեղի հերթեր չեն գոյանա: Կբարձրանա նաև բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում մատուցվող մանկական ծառայությունների որակը, այդ թվում՝ մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական անհատական ծրագրերի մշակման և կազմման:

Կառավարության որոշմամբ կկանոնակարգվի ՀՀ պետական կառավարման մարմինների աշխատողներին կատարողականների հիման վրա պարգևատրման գործընթացը, մասնավորապես սահմանելով աշխատողների կատարողականների կիսամյակային գնահատականների հիման վրա պարգևավճարի հաշվարկի հստակ մեխանիզմ: Կհստակեցվի նաև մեկ կիսամյակի ընթացքում  պետական իշխանության մարմնի աշխատակազմում և պետական իշխանության մի մարմնից պետական իշխանության մեկ այլ մարմին առանց աշխատանքի ընդհատման տեղափոխվելու  դեպքերում այն աշխատողների պարգևատրման չափը, ովքեր ձեռք են բերել պարգևատրման իրավունք (կատարողականի կիսամյակային գնահատականը 75 տոկոս և ավելի է):

 Կառավարության որոշմամբ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրվել է  աշխատակազմի անվամբ գանձապետարանում արտաբյուջետային միջոցների բանկային հաշիվ բացելու թույլտվություն՝ «Սոցիալական ոլորտի բարեփոխումների ծրագրի» ֆինանսավորումն ապահովելու նպատակով:  Ծրագրի նպատակն է օժանդակություն ցուցաբերել սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների գործընթացին, մասնավորապես,  երեխաների պաշտպանության բարեփոխումների  իրականացմանը, Հայաստանում ինտեգրված սոցիալական ծառայությունների հզորացման ը:  

Մատչելի գներով դիզվառելանյութ, պարարտանյութեր՝ հողօգտագործողներին 

Կառավարությունը հաստատել է ՀՀ հողօգտագործողներին 2016թ. գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը: Մարզպետարաններից ստացված տեղեկատվության համաձայն՝ դիզելային վառելանյութի նկատմամբ 2016թ. գյուղատնտեսական աշխատանքների համար պահանջարկը կազմում 6000000 լիտր, որը հողօգտագործողներին կտրամադրվի 1 լիտրը 280 դրամով:

Գործադիրը հաստատել է նաև հողօգտագործողներին 2016թ. գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը: Մարզպետարաններից ստացված տեղեկատվության համաձայն՝ ընթացիկ տարվա գյուղատնտեսական աշխատանքների համար պահանջարկը կազմում է 34594,3 տոննա ազոտական, 1079 տոննա ֆոսֆորական և 1574,55 տոննա կալիումական պարարտանյութեր:

Կառավարությունն ընդունել է «Գույք  նվիրաբերելու մասին» որոշում, որը   պայմանավորված է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակում ձեռք բերված  գույքի հետագա շահագործումն ապահովելու  անհրաժեշտությամբ: Որոշմամբ կբավարարվի հանրապետության 6 մարզի 32 համայնքում ստեղծված  արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվների պահանջարկը գյուղատնտեսական տեխնիկայի համար, կբարձրանա կոոպերատիվների կանոնադրական գործունեության արդյունավետությունը: 

Մարզադպրոցը կկոչվի հիմնադրի անունով 

Գործադիրի որոշմամբ Գյումրու ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը կանվանակոչվի նույն մարզադպրոցի  հիմնադիր, ԽՍՀՄ սպորտի վարպետ, ԽՍՀՄ առաջնության 3-րդ մրցանակակիր, ՀՀ վաստակավոր մարզիչ, ՀՀ առաջնության բազմակի հաղթող (17 տարի անընդմեջ) Լյուդվիգ Գինոսի Մնացականյանի անունով:  Կարևորվել է վաստակաշատ մարզիչ-մանկավարժի ներդրած մեծ ավանդը մարզաձևի զարգացման և մասսայականացման, ինչպես նաև Գյումրու ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի մարզիկների կրթության և դաստիարակության գործում:

Հիմք ընդունելով 2013 թվականի հունիսի 19-ի ՀՀ կրթության և գիտության նախարարության և Հայաստանում  Ֆրանսիայի դեսպանության  միջև կնքված կրթական համագործակցության  հուշագրի դրույթները՝ կառավարությունը որոշել է թույլատրել Երևանի թիվ 119 ավագ դպրոցին  2016-2017 ուսումնական տարվանից կատարելու 5-9-րդ դասարանների ընդունելություն՝ ֆրանսերենի խորացված ուսուցման կազմակերպման նպատակով կազմավորելով առավելագույնը երկու դասարան: Թիվ 119 ավագ դպրոցն ունի շենքային բավարար պայմաններ, ուսումնամեթոդական  հագեցվածություն, ինչպես նաև մանկավարժակ ան համապատասխան կադրեր: 

Միջազգային համագործակցություն 

Գործադիրը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև անվտանգության բնագավառում համագործակցության և ահաբեկչության դեմ պայքարի մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագիրը կնպաստի երկու երկրների միջև համագործակցության կապերի զարգացմանը, անվտանգության և հանցավորության դեմ պայքարի ոլորտներում համագործակցության բարձրացմանը:

Կառավարությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրություններին  հողամաս ձեռք բերելու թույլտվություն տրամադրելու մասին»  որոշում: Որոշման համաձայն՝ թույլատրվում է  Հայաստանում ԱՄԷ-ին` Երևան քաղաքի Արաբկիր, Ազատության պողոտա 1/16 հասցեում գտնվող հողամասը սեփականության իրավունքով օրենքով սահմանված կարգով ձեռք բերել` դեսպանի կեցավայրի տեղակայման համար: Մեկ այլ՝ «Գույքի նվիրատվության մասին» որոշմամբ էլ գործադիրը որոշել է Երևանի քաղաքային համայնքի սեփականությունը համարվող Ծովակալ Իսակ ովի պողոտայում գտնվող 0.7 հա մակերեսով հողամասը նախ նվիրել Հայաստանի Հանրապետությանը, ապա սեփականության իրավունքով անհատույց փոխանցել ԱՄԷ-ին` դեսպանության շենքի կառուցման համար: 

Այլ որոշումներ 

  Կառավարությունն ընդունել է որոշում Երևան քաղաքի Տերյան 2 հասցեում գտնվող 198.6 քառ. մետր անշարժ գույքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.0195 հա հողատարածքը 98 633 000 դրամ գնահատված արժեքով ներդնել «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում` ընկերության նպատակային գործունեությունն ապահովելու և անհրաժեշտ տեխնիկական սարքավորումները տեղադրելու  նպատակով:

Կառավարությունը որոշել է   Լոռու  և Տավուշի մարզերի ուսուցչի տներում բնակվող բնակիչներին  նվիրել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները՝ լուծելով հանրակացարաններում երկար տարիներ բնակվող տեղաբնակ բնակիչների և նրանց ընտանիքների բնակարանային խնդիրները:

Գործադիրը հաստատել է ֆինանսների նախարարության մաքսային ծառայության և արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակման կարգը: Հարկադիր կատարման և մաքսային ծառայությունների միջև թղթային փաստաթղթաշրջանառությունից անցումն էլեկտրոնային եղանակի կնպաստի տվյալների փոխանակման, արգելանքի կիրառման և վերացման գործառույթների իրականացմանն առցանց եղանակով: Կատարվող փոփոխությամբ կապահովվի ծառայությունների միջև օպերատիվ աշխատանքը, ինչպես նաև հնար ավոր կլինի խնայել ժամանակ և դրամական միջոցներ:

Գործադիրը հաստատել է «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի, «Արի տուն» 2016թ. ծրագրերը և դրանց իրականացման միջոցառումների ցանկերը: Ծրագրերի նպատակն է նպաստել սփյուռքում հայ մշակույթի և մշակութային ինքնության պահպանմանն ու զարգացմանը,  երիտասարդության հայադարձությանը, աջակցել Հայաստան-Սփյուռք բարոյահոգեբանական, կրթամշակութային միասնությանը:

Կառավարությունը սահմանել է.

- Պետական պահուստի արագ արձագանքման պաշարի նյութական արժեքների անվանացանկը և կուտակման նորմերը: Որոշման նպատակն է  արտակարգ իրավիճակների կանխման կամ դրանց առաջացման դեպքում հնարավոր հետևանքների նվազեցման ու վերացման, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման, տուժածներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար նախատեսված պետական պահուստի արագ արձագանքման պաշարում կուտակմանն ենթակա նյութական արժեքների անվանացանկի և պահանջվող քանակների հստակեցում:

-Մասնավոր պահնորդական գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց աշխատողների կողմից օգտագործվող քաղաքացիական և ծառայողական զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը:  Որոշման արդյունքում մասնավոր պահնորդական գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք հնարավորություն կստանան սահմանված կարգով ձեռք բերել զենք և այն տրամադրել իրենց աշխատակիցներին:

Ուժեղ Աշտարակ, Ուժեղ Հայաստան․ Նարեկ Կարապետյան Ես չեմ ուզում խաբել մեր ժողովրդին․ մենք ամեն ինչ բացել ենք ժողովրդի առաջ․ Սամվել ԿարապետյանԸնտրատեղամասեր չգնալը նշանակում է Հայաստան բերել 300,000 ադրբեջանցի Հարցումները փաստում են՝ Սամվել Կարապետյանը լինելու է հաջորդ վարչապետըՈւժեղ Հայաստան դաշինքը Աշտարակում է «Ուժեղ Հայաստան»-ի քարոզարշավը Աշտարակում Իշխանությունը իրեն ռետինե խողովակի տեղ է դրել. Ռուսաստանին էլ մեր ծաղիկն էլ պետք չի Առանց ՀՀ քարտեզի ճանաչման սահմանազատումը հանցանք է․ Էդմոն Մարուքյան«Համահայկական ճակատ»-ի Ժողովրդական աշխարհազորի անդամ, ԶՈւ պահեստազորի սպա Արթուր Հովհաննիսյանի կոչը` մարտական ընկերներինՌոբերտ Ամստեդամը՝ իր ու Էփշտեյնի իբր կապի վերաբերյալ ՔՊ-ականների «բացահայտման» մասին Ուժեղ Աշտարակ․ Ալիկ ԱլեքսանյանՆիկոլ Փաշինյանի՝ Անդրանիկ Թևանյանի դեմ կարված գործի վերաբերյալ Հունիսի 7-ին, մասնակցեք ընտրություններին, որ վերջ տանք նվաստացմանը․ Արամ ՎարդևանյանԻնչ խնդիրների ենք մենք հանգում, լսում ենք Ադրբեջանից եւ Google քարտեզներից. ՄարուքյանԱյս իշխանությունն ունի սուտ խոսելու վարպետություն․ Սամվել ԿարապետյանՀԾԿՀ-ն՝ գազի սակագնի բարձրացման մասին Նախընտրական քարոզչության ընթացքում վարչական ռեսուրսի օգտագործման արգելքի խախտումՊրեմիերա․ Միհրան Ծառուկյան՝ «Վերջին զանգ» Փորձագետները զգուշացնում են․ ԵԱՏՄ-ից խզումը կարող է Հայաստանը հասցնել ճգնաժամի Ռուսաստանի միջուկային զորավարժությունները Եվրոպային ուղղված ազդանշան են․ NZZ Սյունիքի մարզում 45-ամյա իրանցի վարորդը «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարով բախվել է ճամփեզրի ժայռերին․ կա վիրավnր Սոլարոնը Հայաստանում արևային վահանակներ և BIPV արևային լուծումներ արտադրող առաջին ընկերությունն է Հունաստանը պահանջել է, որ Ուկրաինան ներողություն խնդրի ծովային դրոնների միջադեպից հետո «Ուժեղ Հայաստան»-ի քարոզարշավը ԲյուրականումԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը գյումրեցիների հետ` ուղիղՄասնագիտությունը դա ընդամենը աշխատանք է, իսկ մարդը մարդ է համարվում իր հատկանիշներով, երազանքներով ու գաղափարներով. Ավո Ադամյան Արտակարգ դեպք՝ Դիլիջանում. հերթական անգամ հրկիզել են քաղաքացուն պատկանող «Lexus»-ը Ոստիկանները ձերբակալել են գումարի դիմաց վարորդական իրավունքի վկայական խոստացած տղամարդու «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներ (տեսանյութ) Այն ինչ հիմա անում են արցախցիների դեմ (թշնամանք տարածելով մեր հայրենակիցների միջև)՝ անելու են նաև մյուսների դեմ. Արտակ ԶաքարյանՈ՛չ նախկիններին, ո՛չ կզողներին․ Արշակ ԿարապետյանՍահմանազատման կանոնակարգին պետք է կցել առանց անկլավների քարտեզ և վերջնականապես փակել այդ թեման. Էդմոն Մարուքյան ՈՒժեղ Հայաստանի ՈՒժեղ Արագածավանը. Նարեկ Կարապետյան «Ուժեղ Հայաստան»-ի քարոզարշավը Թալինում. ուղիղՍահմանադրություն փոխելու հանրաքվեն չպետք է դրվի, Ալիեւի պահանջն է դա. Մարուքյան Գնում ենք բացարձակ հաղթանակի. ՀՃԿ անդամ, ԴՕԿ կուսակցության թեկնածու, պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյան Յունիսպորտը` ֆուտզալի Հայաստանի գավաթակիր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Ախուրյան համայնքում է. ուղիղ Զախարովան Զելենսկուն համեմատել է Հիտլերի հետ Իրավունք ունենք միջուկային զենք օգտագործելու․ ՌԴ ՊետդումաՔաջարանի հանքավայրի հերթական աշխատանքային օրը` ֆոտոշարքով Ինչպես Կալինինոն դարձավ Տաշիր. Տեսանյութ Ասֆալտ էինք փռում՝ ձեռքով, շատ ծանր աշխատանք էր. Սամվել Կարապետյան Ստել են, ստում են և ստելու են․ Նաիրի ՍարգսյանՄենք բացարձակ համերաշխ ընտանիք ենք, և ես ուրախ եմ, որ այդ համերաշխությունը ոչ միայն չորսիս մեջ է, այլ նաև մեր երեխաների. ԿարապետյանԳերմանիան ցանկանում է ավելացնել փախստականներին տրվող վճարումները, որպեսզի նրանք Սիրիա չվերադառնան Տասնյակ տարիներ շարունակ Հայաստանում ձևավորվել է հակառուսական մթնոլորտ․ Մհեր ԱվետիսյանՆարեկ Կարապետյանի պատասխանը՝ Սուրեն Պապիկյանին ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան»–ի քարոզարշավը՝ ՍԴ–ի մոտԻշխանությունը ստեղծում է քաոս հասարակության մեջ. բոլորը պետք է կռվեն իրար հետ, իսկ իրենք որոշեն՝ ովքեր են հաղթողները. Սամվել Կարապետյան