Ալեքսանդրա Գրիգորյանն՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում մեկնարկած ծանրամարտի աշխարհի առաջնությունում դեկտեմբերի 8-ին Հայաստանն ուներ մեկ ներկայացուցիչ:
Կանանց 55 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս եկավ Եվրոպայի գործող չեմպիոն, 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը եւ երկամարտի 205 կգ արդյունքով նվաճեց բրոնզե մեդալ։
Պոկում վարժությունում նա 85կգ-ով գրավեց 12-րդ տեղը, հրում վարժությունում բարձրացրեց 120 կգ՝ նվաճելով նաեւ փոքր արծաթե մեդալ։
Չեմպիոնի տիտղոսը նվաճեց հյուսիսկորեացի Հյոն Գյոն Կանը` 226 կգ (100+126)։
Երկրորդ տեղում է Չինական Տայպեի ներկայացուցիչ Գուան-Լին Չենը՝ 211 կգ (93+118)։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



