Գիշերը ՌԴ ՀՕՊ-ը ոչնչացրել է ուկրաինական 46 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսական ՀՕՊ-ի հերթապահ միջոցներն անցած գիշերվա ընթացքում ոչնչացրել են ուկրաինական 46 անօդաչու թռչող սարք, տեղեկացնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Անցած գիշերվա ընթացքում կանխվել են Կիևի ռեժիմի ՌԴ տարածքում գտնվող օբյեկտների վրա ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ներով ահաբեկչական հարձակումներ իրականացնելու փորձերը։ ՀՕՊ-ի հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են ուկրաինական 46 անօդաչու թռչող սարք»։
Բացի այդ՝ նշվում է նաև, որ դրանցից 17-ը ոչնչացվել են Բելգորոդի, 12-ը՝ Կուրսկի, 6-ը՝ Վորոնեժի, 7-ը՝ Ռոստովի, 4-ը՝ Աստրախանի մարզերի օդային տարածքում:
Կադրերն ու թարմացումներն ավելի արագ՝ այստեղ
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Լավ նորություն թոշակառուների համար
3
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը



