Երևան, 02.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վախեցա մթանը գնամ Հասմիկենց տուն. Ավետսիսյանների հետ նույն բակում ապրող ազգականուհու ցուցմունքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գյումրիում 2015թ. հունվարի 12–ին սպանված Ավետիսյաննների ազգականուհին` Սերոժ Ավետիսյանի հորեղբոր դուստրը` նրանց հետ նույն բակում բնակվող Կարինե Ավետիսյանը պնդում է, որ դեպքի օրը ինքը չի լսել ոչինչ, որը կասկածի տեղիք կտար, թե Ավետիսյաններն իր օգնության կարիքն ունեն։ Այսօր` հունվարի 29–ին, դատարանում Կարինե Ավետիսյանը պատմեց, որ առավոտյան 06։20–ի սահմանենորւմ «գմփոց» է լսել, սակայն չի մտածել, թե դա կրակոցի ձայն է։

«6 անց 20 էր, գմփոց լսեցի, քնից արթնացա, ասի էս ի՞նչ երկրաշարժ է, ելա, լույսը վառի, լյուստրան չէր շարժվում, մյուս սենյակները նույնպես նայեցի, ելա դուրս, մութ էր վախեցա։ Դրսի լույսը ասի վառած թողնեմ»,– պատմեց Կարինե Ավետիսյանը։

Առավոտյան աշխատանքի գնալիս նա բակում թաշկինակ է գտել, բայց ուշադրություն չի դարձրել, կարծելով, որ Արմեն Ավետիսյանինն է։ Նույնիսկ բաց դարպասը նրա մոտ կասկած չի առաջացրել, թեեւ պնդեց, որ իրենք դարպասը միշտ փակում են։

«Հարեւանն էր կանգնած, ասի` գիշերը երկրաշարժ էր, լսեցի՞ր, ասեց` չէ, հետո գնացի գործի, այնտեղ էլ հարցրի` երկրաշարժից խաբար եղա՞ք, ասին` չէ»,– պատմեց վկան։ Սակայն դա էլ նրա մոտ կասկած չի առաջացրել։

Կարինե Ավետիսյանը պնդեց, որ բակում 6 ամսական Սերյայի ձայնը չի լսել, թեւ այդ ժամանակ, հիշեցնենք, երեխան վիրավոր էր։

«Երեխու ձեն եթե գար, ես էդքան անխիղճ չեմ, իրանց տան լույսերը մարած էին, իրանց տունը եթե լույս վառած լիներ, կերթայի առաջ, ես 11–ին եմ իմացել։ Քույրս զանգեց գործիս տեղը, ասեց` Սերոժենց սպանել են, արի, ես վազելով եկա տուն»,– ասաց նա։

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը հակասություն նկատեց վկայի` դատարանում տված եւ նախաքննական ցուցմունքների միջեւ. Նախկինում վկան ասել էր, թե լսել է փոքրիկ Սերյոժայի լացի ձայնը։

«Հա, մի պահ լսել եմ երեխի լացի ձայն,– վրդովվեց վկան,– բայց որ դուրս եկա, դուրսը մութ էր, բայց երեխա է, լացում է, հո չե՞մ գնալու ասեմ` ինչ ա եղել։ Ես որ գմփոցը լսեցի, մտածեցի` երկրաշարժ է, ելա դուրս, վախեցա մթանը գնամ Հասմիկենց տուն, դռան պատուհանի ընկածն էլ չեմ տեսել, ես էդքան անխիղճ չեմ, որ իմանամ ու բան չանեմ, հա ի՞նչղ կեղնի մահացածների հետ քնիմ, ելնիմ ու հետո գնամ գործի»։

Դատական նիստը շարունակվում է:

Նախորդ նիստի ժամանակ ամբաստանյալ Վալերի Պերմյակովն իրեն մեղավոր էր ճանաչել առաջադրված բոլոր մեղադրանքներում՝ առանձնակի դաժանությամբ իրականացված սպանության, ավազակության և Հայաստանի պետական սահմանը հատելու փորձի:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ յոթ օր անց մահացել էր:

Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Դեպքի առթիվ Հայաստանում հարուցվել էր քրգործ սպանության հատկանիշներով, իսկ ՌԴ-ում՝ դասալքության:

Ռուսական կողմն օգոստոսի 12-ին Պերմյակովին դատապարտել է ազատազրկման 10 տարի ժամկետով:

Հայկական կողմը 2015թ. դեկտեմբերի 18-ից սկսել է դատաքննությունը: Նիստերը տեղի են ունենում ռուսական ռազմաբազայի տարածքում: Դատարանի վճռով նիստն ընթանալու է ուրբաթ օրերին։

 

ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացու. Sputnik ԱրմենիաՀայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներին և շախմատիստուհիներին 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբԹրամփը հայտարարել է փաստաթղթերի գաղտնազերծման հարցում ԱՄՆ հետախուզության ղեկավարի լիազորությունների ընդլայնման մասինՀղի Էնն Հեթուեյն առաջին անգամ ցուցադրել է իր փորիկը վառ, ռոմանտիկ կերպարով Այսօր շատ զգույշ եղեք. մեր հետախուզությունը տեղեկություններ ունի, որ ՌԴ-ն հզոր հարվшծ է պատրաստում․ ԶելենսկիՍևան-Երևան ավտոճանապարհին բшխվել են 5 մեքենա Իրանի իշխանությունները սկսում են ճանաչել վերջին 47 տարիների սխալները․ Վենս Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ումՔունը հանգիստ չէ. գիտնականներն արմատապես նոր հայացք են առաջարկել դրա իմաստի վերաբերյալԹրամփն ավելի քան 1 միլիարդ դոլար է վաստակել կրիպտոարժույթներին առնչվող նախագծերիցՅանիկ Սիները երրորդ շրջանում է. «Ուիմբլդոն» «Ադրբեջանի և Հայաստանի միջև փաստացիորեն խաղաղություն է հաստատվել». ԱլիևԲելառուսը եռապատկել է բենզինի վաճառքը Ռուսաստանի բորսայում ԵՄ-ն մինչև 200 միլիոն եվրո կներդնի տարածաշրջանի տրանսպորտային, էներգետիկ և թվային կապերի զարգացման համար․ Ուրսուլա ֆոն դեր ԼայենՍոնա Ռուբենյանն ուրախ լուրով է կիսվելՀուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգՅամալն առանձնացրել է ԱԱ-2026-ի այն ֆուտբոլիստներին, որոնք տպավորել են իրեն Ռյուտտեն և Մերցը հաստատել են ԱՄՆ-ի աջակցությունը Ուկրաինային Իսրայելի զինված ուժերը անորոշ ժամկետով կմնան Լիբանանի, Սիրիայի և Գազայի անվտանգության գոտիներում. Իսրայել ԿացՄարսելո Բիելսան հեռացավ Ուրուգվայի հավաքականից Քլոե Քարդաշյանը ծննդյան օրվա առթիվ կիսվել է եղբոր՝ Ռոբի հետ արված հազվագյուտ լուսանկարներովԱնտվերպենի բնակելի բազմահարկ շենքում հրդեհ է բռնկվել. կա առնվազն հինգ զոհԳերմանիան իր քաղաքացիներին խորհուրդ է տվել լքել ՌուսաստանըԿյանքից հեռացել է «Բրիգադա» և «Բումեր» սերիալներից հայտնի ռուս դերասան Ալեքսանդր ՎիսոկովսկինԻրավապահները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել ԵՄ-ն հավատում է Հարավային Կովկասի խաղաղ, բարգավաճ և լուսավոր ապագային. Եվրոպական հանձնաժողովի նախագահն աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են ներնետված փաթեթներ «Ծիրանի» ռեստորանի մոտ բախվել են «Howo» մակնիշի ինքնաթափը և բետոնախառնիչըՈւկրաինան 16 Gripen E կործանիչ է գնել ՇվեդիայիցՀայաստանում կսահմանվեն ձկնամթերքը ԵՄ արտահանելու նոր պահանջներԻսպանիայում հունիսյան անոմալ շոգերի պատճառով ավելի քան 1000 մարդ է մահացել«Լիվերպուլ»-ը նորեկ ունի. պաշտոնական 82 տարեկանում կյանքից հեռացել է դերասան Մայքլ Բիրնը, ով առավել հայտնի է «Հարրի Փոթեր» և «Ինդիանա Ջոնս» ֆիլմերիցԱյսօր ԵՄ-ն վերացնում է ԱՄՆ-ից արդյունաբերական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը. Ուրսուլա ֆոն դեր ԼայենԿիևը խնդրել է ԵՄ երկրների փոխհատուցման համար նախատեսված 6,6 միլիարդ եվրոն. ReutersՄերիլին Մոնրոյի կողքին թաղվելու համար մի մոլի երկրպագու վճարել է 200,000 դոլար Չինաստան-Ճապոնիա հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունը կրում է Տոկիոն. Չինաստանի ԱԳՆՀագվի գյուղում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ ԱՄՆ-ը Իրանի դեմ գործողության ընթացքում Եվրոպայի բազաներից իրականացրել է 5,000 թռիչք. ՌյուտեԵթե դատարանն անգամ որոշի, որ նոր ընտրություններ պետք է լինեն, ուրեմն դա է Նիկոլի որոշումը․ Արշակ ԿարապետյանUniversal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ Իրանի ապամիջnւկայնացումը շատ լավ է ընթանում. Թրամփ Վիտամին Դ-ն բուժում է թոքերը ինհալյացիայի միջոցով․ նոր բացահայտումԱռաջիկա օրերին մեզ մոտեցող ցիկլոնի մասին․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են. ԿԳՄՍՆ Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներին և շախմատիստուհիներին 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Մխիթարյանի հուզիչ գրառումը՝ «Ինտերի» հետ պայմանագիրը երկարաձգելուց հետո ԶՊՄԿ-ի աջակցությամբ ավարտվել է Կապանի համայնքապետարանի վարչական շենքի հիմնանորոգումը Այս պայմաններում արդար և թափանցիկ ընտրություններ չէին կարող լինել․ Մենուա Սողոմոնյան