Պետական պաշտոնյաները պետք է պատասխան տան պետությանը պատճառած վնասների համար. «Հայաստանը ես եմ»-ի 14-րդ պահանջը
ԲԼՈԳ«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
ԱՌԱՋԱՐԿ-ՊԱՀԱՆՋ 14
Պետական պաշտոնյաները պետք է պատասխան տան պետությանը պատճառած վնասների համար
Հարգելի հայրենակիցներ,
«Հայաստանը ես եմ» նախաձեռնության 14-րդ պահանջն ուղղված է Հայաստանի պետական համակարգում տարիներ շարունակ արմատացած անպատասխանատվության վերացմանը։ Այս առաջարկը նպատակ ունի պետական պաշտոնյաների գործունեությունն առավել պատասխանատու և հաշվետու դարձնել։
Պետական բյուջեի վատնումը, քաղաքացիների իրավունքների խախտումները, վտանգված անվտանգությունը հաճախ բխում են պաշտոնյաների անգործությունից կամ վնասակար գործողություններից, որոնց համար նրանք որևէ ձևով չեն պատժվում։
«Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը պահանջում է անձնական պատասխանատվության ինստիտուտի ներդրում, քանի որ ցանկացած պաշտոնյա պետք է պատասխանատվություն կրի իր որոշումների հետևանքների համար՝ բացառելով անպատիժ գործողությունները։
Այս փոփոխությունը ոչ միայն կբարձրացնի պետական ինստիտուտների արդյունավետությունը, այլև կխթանի պաշտոնյաների՝ իրենց պարտականությունները բարեխղճորեն և լիարժեք կատարելու մոտիվացիան։ Արդյունքում՝ կզարգանան պետական կառույցները, իսկ պետության շահերը պաշտպանված կլինեն։
1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
38-ամյա տղամարդը դաժանորեն սպանել է 4 երեխաների մորը. մանրամասներ



