Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՀՀ իշխանությունը պայքարում է նրանց դեմ, ովքեր բարձրաձայնում են Արցախի հարցը, խոսում վերադարձի իրավունքից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Նախորդ տարվա սեպտեմբերյան իրադարձությունների պատճառով տունն ու ունեցվածքը հարկադրաբար Արցախում թողած Նարինե Ավանեսյանի ընտանիքը ժամանակավոր ապաստանել է Արմավիրի մարզի գյուղերից մեկում։ Ժամանակավոր, քանի որ նա ստիպված է այս անգամ էլ թողնել Հայաստանը, բախտը փորձել օտար ափերում։ 

«Ցանկացած աշխատանք, որը տեղավորվում է բարոյականության տրամաբանության մեջ՝ ամաչելու չէ։ Բայց դա էլ չկա։ Ուսուցչությունից հետո մաքրուհի աշխատելն էլ ամոթ չէ, սակայն, երբ հիմնական աշխատանք չկա, կանգնել ենք երկընտրանքի առաջ․ մինչև ե՞րբ պետք է աշխատենք միայն ուտելու համար, եկամուտն ու պետության կողմից տրվող աջակցությունը հազիվ հերիքում է բնակվարձը և կոմունալները վճարելու համար։ 6 տղա երեխա պահելը հեշտ չէ։ Հայաստանում լավ է, հայկական միջավայրում ենք, բայց ի՞նչ ենք անելու գարնանը, երբ այլևս աջակցության ծրագիրը դադարի գործել»,-MediaHub-ի հետ զրույցում ասաց Նարինեն։

Ավանեսյաններին իրենց բարեկամները տեղահանությունից անմիջապես հետո հրավիրել են Ռուսաստան, սակայն, Նարինեի խոսքով՝ չեն գնացել, քանի դեռ Արցախ վերադարձի հույսը չէր մարել։ 

«Հայաստանի իշխանությունները օրակարգից հանել են Արցախի հարցը, որպես լիազոր մարմին ոչ միայն չեն իրացնում 25 հազար ընտանիքի վերադարձի իրավունքը, այլև ամեն կերպ խոչընդոտում են  այն իրավապաշտպանների աշխատանքը, որոնք խոսում են դրա մասին։ Մենք մի ամբողջ կյանք աշխատել ենք, տուն կառուցել, բազմազավակ ընտանիք ենք, ուզում էինք մեր երեխաներին գոնե տնով ապահովվել։ Հիմա զրոյից պետք է ստեղծենք, այն դեպքում, երբ ամբողջությամբ տապալվել են բնակապահովման ծրագիրը և հաջորդ տարվանից փակվում է դրամական աջակցության ծրագիրը։ Ցավով եմ ասում, բայց ստիպված ենք հեռանալ»,-ասաց նա։ 

Հիշեցնենք, որ այս հարցին օրերս անդրադարձել է նաև արցախցի հասարակական գործիչ Արթուր Օսիպյանը։ Նա գրել է, որ Արցախի ներկայացուցիչները փորձում են մեկնել Եվրոպա որպեսզի բարձրաձայնեն 150 000-ից ավելի տեղահանված անձանց  իրավունքների մասին, որոշել նրանց ճակատագիրը, սակայն, ՀՀ կառավարությունը խոչընդոտում է նրանց ազատ տեղաշարժի իրավունքը`արգելելով նրանց ելքը ՀՀ-ից.

"Սա ուղղակի սպառնալիք է բռնի տեղահանված արցախցիների համար։ Իշխանությունը պայքարում է նրանց դեմ, ովքեր կբարձրաձայնեն Արցախի հարցը»,-գրել էր նա։

 Հետևեք մեզ՝ այստեղ

Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք ՉալաբյանԲելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների անցկացման վայր․ Պեսկով «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինՀայաստանում վարորդներին ստուգելու նոր կարգ է նախատեսվում Վարդապետյանը և Կոբախիձեն քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը Ամիօ բանկը՝ COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկեր Հոկտեմբերի 24-ին Վեներա մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև Ադրբեջանն արգելել է նաև Թուրքիայի «Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի մուտքը Թուրքիայի իշխանական վերնախավում կլանների պայքարի մասին ակնարկներ․ Բերաթ Ալբայրաքը խախտել է լռությունը ԵՄ-ն ակնկալում է համոզել Կանադային և Մեծ Բրիտանիային՝ ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ 5000-ի փոխարեն՝ 20000 դրամ․ նոր տուգանք վարորդների համար Մխիթարյանի գոլային փոխանցումը ՉԼ խաղում Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ Ոսկու գինն աճել է. որքան է մեկ գրամի արժեքը Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա Կոստանյան4 դպրոց կմիավորվի․ կստեղծվեն միջնակարգ դպրոց և կրթահամալիր Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը Կամ մենք կոչնչացնենք նրանց, կամ նրանք՝ մեզ. Նեթանյահու Գավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումՍևանա լճից ավելի շատ սիգ որսալու թույլտվություն կտրվի Կկարգավորվեն մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու հետ կապված հարաբերությունները Գավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն Նոր աղանդ է հայտնվել՝ մարդկանց են սպանում