Երևան, 21.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հայկական կարուսել» արտահայտությունը որևէ էթնիկ երանգավորում չուներ. Զուրաբիշվիլին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին  երկրի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում բացատրել է խորհրդարանական ընտրությունների  արդյունքների կեղծման մասին իր խոսքում «հայկական կարուսել» արտահայտության կիրառումը, գրում է ekhokavkaza.com-ը՝ հիշեցնելով, որ նախագահն արտահայտությունն օգտագործել էր Associated Press-ի հետ զրույցում, և դա սկանդալ էր առաջացրել։

«Ուզում եմ ասել ազգությամբ հայերին (Վրաստանի քաղաքացիների) և հայերին, որոնք ապրում են Հայաստանում, որտեղ նույնպես ակտիվ է ռուսական քարոզչությունը։  «Հայկական կարուսել»-ը որևէ էթնիկ երանգավորում չուներ»,- նշել է Զուրաբիշվիլին։

Վրաստանի ղեկավարի խոսքով՝ ինքն առաջին անգամ լսել է այս արտահայտությունը, երբ Էդուարդ Շևարդնաձեի օրոք վերադարձել է Վրաստան։ Կեղծիքի նույն մեթոդը, ըստ նրա, կիրառվել է նաև նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի օրոք։

«Եթե չեմ սխալվում, Հայաստանում դա անվանում են «վրացական կարուսել»: Սրանում  ընդհանրապես էթնիկ պատկանելություն հարց չկա»,- հավելել է նա:

Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրի իշխանություններին՝ «Վրացական երազանք» կուսակցությանը, մեղադրել է, հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները կեղծելու նպատակով, ռուսական մեթոդներ, մասնավորապես, այսպես կոչված, «հայկական կարուսել» մեխանիզմը կիրառելու համար: Նա այս մասին ասել է Associated Press-ին տված հարցազրույցում:

Նրա պնդմամբ՝ կազմակերպվել է կեղծման չափազանց կատարելագործված մեխնաիզմ, որը ներառել է թե՛ «սովորական», թե՛ արտառոց մեթոդներ, այդ թվում՝ տեխնոլոգիաների, սարքերի կիրառմամբ:

«(Տեխնոլոգիաների կիրառման համատեքստում) օգտագործվել է, այսպես կոչված, «հայկական կարուսելը»: Մենք դա անվանում ենք «հայկական կարուսել»: Չգիտեմ՝ արդյոք նրանք էլ (Հայաստան-Խմբ.) դա անվանում են «վրացական կարուսել»։ Դա նշանակում է, որ ընտրություններից որոշ ժամանակ առաջ (իշխանությունները) սոցիալապես անապահով անձանցից, կալանավորների ընտանիքներից տարբեր պատրվակներով վերցնում են անձը հաստատող փաստաթղթերը, և ոչ մեկ չէր հասկանում՝ ինչու էին նրանք դա անում, արդյոք դա ճնշո՞ւմ էր: Իրականում դրանք օգտագործվել են, որպեսզի նույն անձը գնա և նույն ID քարտով քվեարկի՝ որոշ դեպքերում մինչև 17 անգամ... Նրանց (իշխանությունների) ձեռքում հայտնվել էին մեծ քանակությամբ անձը հաստատող փաստաթղթեր»,- ասել է Վրաստանի նախագահը:

Տարադրամի փոխարժեքները հունիսի 21-ին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը Տուվայում տղամարդը hարձակվել է ամառային ճամբարի վրա․ մի քանի երեխա տnւժել է Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը. Սուրենյան Վրաստանում մի քանի ժամով փակել են Վերին Լարս տանող ճանապարհի հատվածը բեռնատարների համար Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել Վրաստանը Հայաստանից ռեկորդային քանակությամբ ծաղիկներ է ներկրելՎենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար Իրանի հետ բանակցությունները վերաբերելու են միջnւկային ծրագրին և Լիբանանում hրադադարին. Վենս Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե. Լևոն Ազիզյան ՀՕՊ հերթապահ միջոցներով nչնչացվել են ուկրաինական ինքնաթիռային տիպի 239 ԱԹՍ․ ՌԴ ՊՆ Մինչ ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հեգնում էր «300 հազար ադրբեջանցիների» թեման, Նախիջևանում ընթանում էր «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» 3-րդ պետական համաժողովը․ Սուրենյանց Meta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համարՀորմուզի նեղուցում hրադադարի ժամանակահատվածում անցման համար վճար չի գանձվելnւ, այն չի գանձվելու նաև այդ 60 օրից հետո, եթե միայն դա չանի ԱՄՆ-ը․ Թրամփ Արագածոտնի մարզում բшխվել են «Chevrolet Volt»-ը և «Opel»-ը․ կա 1 զnh, 6 վիրավnր ԱԱ-2026․ Ունդավի դուբլը Գերմանիային դուրս է բերել ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆ Հունիսի 21-ի աստղագուշակ․ ինչ են հուշում աստղերը կենդանակերպի նշաններինԻնչպես է Եվրոպան պայքարում ծայրահեղ շոգի դեմ. Ֆրանսիան արգելում է ալկոհոլը, Գերմանիան եղանակային տագնապ է հայտարարումՎաղը ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե Մեկ տարվա ընդմիջումից հետո Բագրատ Սրբազանը հունիսի 21-ին Մայր Աթոռում կմասնակցի Սուրբ Պատարագին Գերմանիայում անոմալ շոգի պատճառով ճանապարհները դեֆորմացվել են «Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլըՈւկրաինան հարվածել է Տյումենի նավթավերամշակման գործարանին «Ոսկե ծիրան»-ի այս տարվա Միջազգային մրցույթի ժյուրին գլխավորելու է Ջեսիքա Հաուսները Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու Հայհիդրոմետի տնօրենը գրում է Փոթորիկներ, հեղեղումներ և շոգ․ ԱՄՆ-ում մարզական միջոցառումները հայտնվել են տապալման վտանգի առաջ Այսօր ես խոսելու եմ մի ճշմարտության մասին, որը տարիներ շարունակ փորձել են լռեցնել, ծաղրել կամ քողարկել գեղեցիկ, բայց փուչ լիբերալ լոզունգների տակ․ Հրայր ԿամենադատյանԱրայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին Լուվրը այցելուներին զգուշացրել է հատուկ միջոցառումների և սրահների մի մասի փակման մասին՝ ուժեղ շոգի պատճառով Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը աշխարհի գավաթի եզրափակիչ փուլում է Տավուշում կանխվել է հրդեհի տարածումը Թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ. ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Լիբանանը հայտնել է, որ մարտի 2-ից ի վեր իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է ավելի քան 4 000 մարդ ՀՀ թենիսի հավաքականը Դևիսի գավաթի 4-րդ ենթախմբից անցավ 3-րդ ենթախումբ՝ նվաճելով հաջորդ փուլի ուղեգիր Զբոսաշրջիկների միկրոավտոբուսի վթարի հետևանքով չորս մարդ է զnhվել․ Թուրքիա Մագոմեդովը երբեք չի դառնա UFC-ի չեմպիոն․ Արման Ծառուկյան 1 տարեկան երեխայի ահասարսուռ դեպքով քննությունն ավարտվել է. Խորթ մայրը կալանավորված է Փամբակ գետում ջրաhեղձ եղած 7-ամյա Նարեին այսօր hnւղարկավnրել են Արթիկում, իսկ նրա 13-ամյա քույրիկին դեռ որոնում են Ձվի չափ կարկուտ Ոսկեվանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են այս տարվա մինչ այժմ գրանցված ամենաբարձր ջերմաստիճանները․ Լևոն Ազիզյան Նեթանյահուն բանակին հրամայել է չհարվшծել Լիբանանին Նավերը չպետք է մոտենան Հորմուզի նեղուցին․ հակառակ դեպքում նրանց անվտանգությունը կվտանգվի․ ԻՀՊԿ Նեթանյահուն բանակին հրամայել է չհարվшծել Լիբանանին Արզնու խճուղում բшխվել են «Nissan Tiida»-ն ու «Toyota Camry»-ն. կա վիրшվոր Oդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բախվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բախվել «Renault»-ին Բեռնատար գնացքների բախման հետևանքով մեկ մարդ է զnhվել. Մյունխեն