Երևան, 02.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչով է պայմանավորված դոլարի ու եվրոյի արժեւորումը. տնտեսագետի մեկնաբանությունը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

 

Դոլար-դրամ կամ դրամ այլ արժույթների նկատմամբ փոխարժեքների տատանումը բազմաթիվ գործոններով է պայմանավորված, որոնք և ներքին են, և արտաքին են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ խոսելով վերջին օրերին դոլարի եւ այլ արժույթների արժեւորման մասին:

«Արտաքին գործոններով պայմանավորված պետք է նշենք նախ այն, որ, օրինակ, ԱՄՆ  Կենտրոնական բանկը սկսել է վարել այսպես ասած «թանկ» դոլարի քաղաքականություն, դրան գումարած Թրամփի ընտրվելը նաև դրական սպասումներ է առաջացրել ամերիկյան տնտեսության նկատմամբ, ըստ որի, որ Թրամփը պետք է ավելի պաշտպանողական, պրոտեկցիոնիստական քաղաքականություն վարելու ամերիկյան կազմակերպությունների նկատմամբ և նույնիսկ դոլար-եվրո փոխարժեքի որոշակի փոփոխություն ունենք, այսինքն դոլարը արժևորվել է եվրոյի նկատմամբ, սա նաև այն պատճառով, որ Թրամփը, օրինակ, բանկերի նկատմամբ որոշել ավելի մեղմ վերահսկողական քաղաքականություն իրականացնել, այն դեպքում, երբ որ Եվրոպայում նույն բանկային համակարգի նկատմամբ ավելի խիստ վերահսկողություն կա, այսինքն ամերիկյան գործոն, դրան գումարած նաև ռուսական գործոնը։ Վերջին ամիսների ընթացքում ռուբլին շարունակապար արժեզրկվում է պայմանավորված նաև ռուսական տնտեսությամբ, Ռուսաստանի ներսում արժույթի նկատմամբ պահանջարկով, տնտեսական սանկցիաներով և այլն, և դա չէր կարող նաև մեր տնտեսության վրա չազդել, քանի որ մեզ համար Ռուսաստանը թիվ մեկ առևտրային գործընկերն է և ռուբլու փոխարժեքի տատանումը մենք զգում ենք շատ հաճախ: Այսինքն, մենք ունենք բավականին փոփոխություններ նաև ռուբլու փոխարժեքի նկատմամբ, որը պայմանավորված է ռուսական տնտեսության ընդհանուր սպասումներով, արտարժույթային քաղաքականությամբ, գնաճի բարձր տեմպով»,-ասաց նա: 

Նրա խոսքով՝ Հայաստանում այս տարի բավականին ոչ գնաճային միջավայր է ձեւավորվել և Կենտրոնական բանկը մի քանի անգամ վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրեց, հասցնելով 7.25 տոկոսի։

«Այլ խոսքով ասած, ավելի պարզ ասած, կենտրոնական բանկի նպատակն էր դրամի էժանացումը, արժեզրկումը, վերաֆինանսավորում, վերաֆինանսավորման տոկոսադրույքի նպատակը նաև դրամը արժեզրկել էր, քանի որ կենտրոնական բանկը այս տարի նախանշել էր 4% -անոց գնաճ, այն դեպքում, երբ որ 10 ամիսների հաշվարկով մենք ունեինք զրո, որը տնտեսության համար, բանկային համակարգի, տնտեսական պրոցեսների համար բավականին ռիսկային որոշակի գործոններ է ստեղծում։ Այսինքն, կենտրոնական բանկը վարում է նաև այսպես ներքին արդեն գործոնով պայմանավորված դրամի արժեզրկման քաղաքական, սա ևս իր ազդեցությունը է թողնում մեր ներկայիս փոխարժեքի վրա։ Բացի այդ, նշեմ, որ այս ցածր դոլարի փոխարժեքով պայմանավորված վերջին շրջանում կտրուկ ավելացել է ավելացել են ներկրումները, օրինակ, մի շարք ապրանքներ ձեռնտու են դրսից ներկրել, քան տեղում արտադրել կամ գնել և դրա արդյունքում մեծ պահանջարկ է առաջացրել արտարժույթի նկատմամբ, օրինակ, մարդիկ իրենց դրամը դարձնում են դոլար, ավտոմեքենա բերելու համար, տարբեր ապրանքներ բերելու համար, և տարեվերջին մենք ունենում ենք մեծ պահանջարկ նախատոնական, տոնական, այսպես տրամադրություններով պայմանավորված, դա պահանջարկ է ստեղծում, իսկ այդ պահանջարկը դրսից բերվող ապրանքներով են փորձում բավարարել, որի համար դոլար ենք վճարում, եվրո ենք վճարում և այլն, և դա էլ իր ազդեցությունն է թողնում այսպես փոխարժեք այս ներկա իրավիճակին։ Պետք է նաև հաշվի առնել այն գործոնը, որ այս տարվա ընթացքում նկատվում է դեպի Հայաստան հոսող գումարների նվազում, տրանսֆերտների մասին է խոսքը և Հայաստանից հոսող տրանսֆերտների աճ։ Այսինքն, մենք ունենում ենք դեպի Հայաստան հոսքի նվազում և Հայաստանից դուրս հոսքի ավելացում, օրինակ, հատկապես հոսքը ավելացել է արաբական Էմիրություննե, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, այս ուղղությամբ այսինքն մարդիկ իրենց քեշ գումարը, դոլարը Հայաստանից հանում են, ավելի այսպես խաղաղ երկրներ, նավահանգիստներ տեղափոխելու նպատակով»,- նշեց տնտեսագետը:

Տնտեսագետ փաստում է, որ փոխարժեքի աճը նաև ձեռնտու է երկրի կառավարությանը։

«Կառավարությունը այս տարվա համար նախատեսել էր որ պետք է հավաքագրի ընդհանուր առմամբ մոտավորապես 2.6 տրիլիոն դրամի չափով եկամուտներ, հարկեր, ինքը մոտ 8% թերակատարում է։ Այդ թերակատարումը հիմնականում նաև պայմանավորված է ցածր գնաճով և այդ թերակատարման խնդրի լուծումը նրանք նաև կարող են դիտարկել դրամի արժեզրկման միջոցով, օրինակ ներկրվող ապրանքները թանկանում են, հետևաբար, նրանց համար վճարված մաքսատուրքերն են ավելանում, ավելացված արժեքի հարկն է ավելանում պետական բյուջե: Օրինակ, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներ, մենք մեծ քանակությամբ ապրանք ենք ներկրում, դա հնարավորություն է տալիս պետության ավելի շատ հարկեր հավաքագրել, երբ որ դոլարի փոխարժեքը բարձր է, այսինքն, սա նաև թույլ կտա նրանց, իրենց թերհավաքագրումը, որը կազմում է մոտավորապես 8%, այդ մոտ 150 միլիարդ դրամի մասին է խոսքը վերաբերում, այդ այսպես այս փոխարժեքի բարձր լինելու միջոցով կարող են այդ թերահավաքագրումը ապահովել»,- նշեց նա։

Պարսյանի խոսքով՝ այս պահին տնտեսական որոշակի օբյեկտիվ, սուբյեկտիվ պրոցեսներ են գնում, որը ազդում է փոխարժեքի վրա։

 «Այս իրավիճակում կանխատեսումներ անելը դժվար է, հաշվի առնելով այն, որ կարող է կենտրոնական բանկը ցանկացած ժամանակ դոլար վաճառել կամ դոլար գնել շուկայից։ Իմ կարծիքով դեռ մինչև տարեվերջ այսպիսի որոշակի մեկ-երկու դրամով այսպես աճեր հնարավոր է լինել, հնարավոր է լինել լինի, եթե Կենտրոնական բանկը չմիջամտի։ Երբ որ իրենք տեսնեն այսպես գնաճի մակարդակը կարողանում են հասցնել, օրինակ մեկ ու կես, երկու տոկոս, իրենց հիմնական նպատակը նաև դա է, հասցնելուց հետո կարող են այսպես կանգնեցնել, սառեցնել պրոցեսները, որովհետև դրանից բարձր արդեն իրենք կարող են նրանում վարկային քաղաքականության մասով խնդիր ունենալ։ Անշուշտ նաև մարդկանց սպասումներն էլ են այստեղ կարևոր, այսինքն մարդիկ, որոնք մտածում են, որ դոլարի կուրսը բարձրանում է, իրենք սկսում են դոլար առնել և այլն, ես խորհուրդ կտամ այդպիսի կտրուկ գործողություններ չանել այս պահին, որովհետև մեծ է հավանականությունը, որ նաև ինչպես այսպես բարձրացավ, այնպես էլ կտրուկ կարող է իջնի, որովհետև Կենտրոնական բանկի միակ այսպես քայլով կարող է միանգամից իջնել»,- եզրափակեց նա։

Առավել մանրամասն` այստեղ. 

https://t.me/infolurarm

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՏեսչական մարմինը բացահայտել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառք Ռուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԵգիպտոսն ու Եթովպիան փոխադարձաբար արտաքսում են բարձրաստիճան դիվանագետներինԵրևանում նորածին է մահացել. ծնողները մեղադրում են Մարգարյան ծննդատան մասնագետներին Պեսկովը հայտարարել է, թե ինչ է պետք ՌուսաստանինԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա ՍողոմոնյանԻրանը կոչ է անում Իրաքին վերսկսել օդային հաղորդակցությունը ԱՄՆ-ն Patriot-ի լրացուցիչ մարտկոցներ է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար. Axios Շաքի բնակավայրում արձանագրված դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը խաղաղության համաձայնագրի վերջին քայլն է. Հիքմեթ Հաջիև Կապիկի միս ուտելուց հետո չորս մարդ է մահացել«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը տեսակապով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Ազգերի լիգա․ Հայաստանի և Կիպրոսի ընտրանիների վերջնական հայտացուցակը Գազ չի լինի հոկտեմբերի 5-ի 09։00-ից մինչեւ հոկտեմբերի 6-ի 21:00-ն Հարբած կինը մեքենայով վրաերթի է ենթարկել մորըԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Վթար․ ջուր չի լինի մինչեւ 20:00-ն Մինչ Ադրբեջանը պատրաստում է իր սերնդին պшտերազմի համար, ՀՀ-ն կոչ է անում արագացնել հայ ժողովրդին ազգային արժանապատվությունից զրկելու գործընթացը. ադրբեջանագետ Հունաստան-Նիդերլանդներ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով ԱՄՆ-ն Patriot հրթիռային երկու մարտկոց է տեղակայում Սաուդյան Արաբիայում և Կատարում Bloomberg. Իրանը պայմաններ է սահմանել տեսուչների՝ միջուկային օբյեկտներ վերադառնալու համար Հութիները հայտարարել են Եմենում Սաուդյան Արաբիայի կողմից նոր հարվածների մասին Չկա այլևս հայկական ազգային պետություն. Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները. թյուրքագետ ԱՄԷ-ի երեք լցանավ գրոհի է ենթարկվել Հորմուզի նեղուցում նավագնացության կանոնները խախտելու համարԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 8 մարզերում Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում The Telegraph․ Նապոլեոն Բոնապարտի նամակը կարդացել են նեյրոնային ցանցի միջոցով Ամենօրյա ռեժիմով էժան քարոզչության վերածված «բունկերները», «ամրոցները» չեն կարողացել ֆիքսել ադրբեջանցու սահմանին հայտնվելը, և թիկունքում «վոյաժների» կազմակերպումը. Տիգրան Աբրահամյան Ֆուտբոլն ավելի կարևոր է, քան նրանք, ովքեր այն կառավարում են․ Չեֆերին Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Ռոնալդուին սպառնում է որակազրկում Թրամփը Թենեսիում անհաջող մահապատիժը հետաքրքիր միջադեպ է անվանել Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարը