Երևան, 28.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հայաստանի միակ բարեկամը, ինքնիշխանության ու պետականության միակ պահապանը Ռուսաստանը և նրա ժողովուրդն են». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մինչ Հայաստանի գործող իշխանությունները գնալով ավելի են բարդացնում Ռուսաստանի հետ հարաբերությունները, օրերս Մոսկվայում տեղի ունեցավ ուշագրավ իրադարձություն. անցկացվեց «Ռուսաստան-Հայաստան» 2-րդ հանրային ֆորումը, որը կազմակերպել էին «Իմ երկիր, իմ Հայաստան» հասարակական շարժումը և Ռուսաստանի Դաշնության հանրային պալատը։ Համաժողովում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել պատմական հիշողության թեմային՝ որպես ժողովուրդների միջև փոխըմբռնման և վստահության ամրապնդման կարևոր գործոն։ Մասնավորաբար, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը իր ուղերձում հիշեցրել է երկու ժողովուրդների համար ընդհանուր պատմական տարեթվերի, օրինակ՝ Հաղթանակի 80-ամյակի և Թուրքմենչայի խաղաղության պայմանագրի կնքման 200-ամյակի մասին: ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ միջոցառումը թույլ կտա համակողմանի վերլուծել ռուս-հայկական բազմակողմ հարաբերությունների առանցքային ասպեկտները, նախանշել դրանց զարգացման ուղիները, իսկ ամենակարևորը՝ ներդրում ունենալ երկու եղբայրական ժողովուրդների միջև վստահության և փոխըմբռնման ամրապնդման գործում: Ուշագրավ հայտարարություն է արել ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը: «Մենք չենք հրաժարվում դաշնակիցների հանդեպ մեր պարտավորություններից, այդ թվում՝ ռազմաքաղաքական ոլորտում»,-ասել է նա՝ հավելելով, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի ռազմական, էներգետիկ և պարենային անվտանգության երաշխավորը։

ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը հայտարարել է, որ Հայաստանի ապագան, նրա անկախությունը, նրա երիտասարդության ճակատագիրը շատ ավելի թանկ են, քան ցանկացած միլիոնավոր դոլարներ, որոնք այսօր գրպանում են հանրապետության ներկայիս իշխանության որոշ գործիչներ։ Նա վստահություն է հայտնել, որ «Եվրոպական երազանքի» ազդեցության տակ Հայաստանում կարծում են, որ կարող են դառնալ «Մոնտե Կառլո», սակայն դա հնարավոր չէ: Ֆորումի կազմակերպիչ «Իմ երկիր, իմ Հայաստան» հասարակական շարժման ղեկավար Մհեր Ավետիսյանն իր հերթին շեշտել է, որ հայ-ռուսական հարաբերությունները և՛ Հայաստանի Հանրապետության, և՛ հայ ժողովրդի անվտանգության, և՛ պետականության պահպանման հիմքն են։

«Եկել է սթափվելու ժամանակը, մենք պետք է հստակ հասկանանք, որ եթե մեզ պետականություն է պետք, եթե մեզ համար թանկ է Հայաստանի ինքնիշխանությունը, ապա մենք պետք է հստակ կանգնենք Ռուսաստանի կողքին, կառուցենք նրա հետ, օգնենք Ռուսաստանին կառուցել անվտանգության նոր ճարտարապետություն մեր տարածաշրջանում և աջակցել նրան մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում»,-ասել է Ավետիսյանը:

Նա միևնույն ժամանակ դիմել է հայ ժողովրդին՝ խնդրով ամուր պահպանել հայ-ռուսական, ազգային, անգնահատելի հարաբերությունները, «սիրենք ռուս ժողովրդին, Ռուսաստանին, որովհետև Հայաստանի Հանրապետության միակ բարեկամը և Հայաստանի ինքնիշխանության ու պետականության միակ պահապանը Ռուսաստանը և նրա ժողովուրդն են»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վատ օրեր՝ օգոստոսինԻրազեկում․ փորձարկվելու է էլեկտրական շչակ Վիետնամի առաջին ոռոգման ջրանցքի արևային կայանի նախագծի մանրամասն ուսումնասիրություն Կյուսյու կղզում տեղի է ունեցել 7.1 մագնիտուդով երկրաշարժ (տեսանյութ) Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում 3 եղբայրներ դաժանորեն uպանել են 14-ամյա դեռահասինԱրտակարգ դեպք, Դավիթաշենում տրոլեյբուսի հոսանքի ձողը կպել է էլեկտրալարերին, բետոնե սյունը` տապալվելԲանտարկել են Ավետիք Չալաբյանին, բայց «ՀայաՔվեի» ուժը, վճռականությունն ու նպատակները բանտարկել երբեք չեն կարողԱՄՆ ռազմածովային ուժերը Իրանի մերձակայքում կենտրոնացրել են 17 ռազմանավ Ալերգիայի այս դեղը կարող է մահացու վտանգավոր լինելԳյումրի-Կարս երկաթուղու գործարկումը՝ գործնական ռելսերի վրա․ Թուրքիան սկսել է Աքյաքա-Գյումրի հատվածի վերականգնումը Ավո Ադամյանի նոր հեռուստանախագիծը շուտով՝ USArmenia հեռուստաալիքով (Լուսանկարներ) Ֆասթ Բանկն ընդլայնում է իր միջազգային նախագծերը․ կորպորատիվ բիզնես կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյան Ես մի փոքր հիասթափված եմ, որովհետև երկուսուկես տարի հետո դուք կարող եք այլ նախագահ ունենալ. Թրամփ Բարսելոնայի մետրոյում հրդեհի հետևանքով տուժել է շուրջ 140 մարդ ՌԴ-ն, կարծես, վերջնաժամկետ է սահմանել ՀՀ-ի համար՝ իր կողմից իջեցված հարցադրումների պատասխանը ստանալու համար, ինչից հետո շատ ավելի կոշտ է գործելու․ Աբրահամյան Վանաձորի Բուլղարական թաղամասում քույրը հայտնաբերել է 6-ամյա քրոջ մարմինը Հանքարդյունաբերությունն այսօր աշխարհի ամենագիտատար և տեխնոլոգիապես հագեցած ոլորտներից էՈւսուցիչը 13 տարեկանից փոքր աշակերտին կապել է մահճակալին և uեռական բռնnւթյան ենթարկելՄեկնարկել են զինվորական երդման արարողությունները Սկսվելու է ամենականխատեսելին՝ սեփական թիմի ներսում մեղավորների փնտրտուքը․ Հրայր ԿամենդատյանՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Գիշերը մոտ 400 անօդաչու թռչող սարք է թռել Մոսկվայի և հարակից շրջանների ուղղությամբ․ իրավիճակն՝ այս պահին Իրանը և Օմանը քննարկում են Հորմուզի նեղուցով երրորդ միջանցքի բացման հարցը Հուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում«Ռեալի» ղեկավարությունը պատրաստում է իր առաջին պաշտոնական առաջարկը «Մանչեսթեր Սիթիին»՝ իսպանացի կիսապաշտպան Ռոդրի Էռնանդեսի տրանսֆերի վերաբերյալՀուլիսի 28-ին և 29-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԿանխվել է Բելառուսից Ռուսաստան կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկների ներմուծումըԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերի«Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ ԱմստերդամԻրանը հանդիպում է խնդրել միջնորդների միջոցով և ուղղակիորեն․ մենք կհանդիպենք․ ԹրամփՀութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերինԱմուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցելԱյսօրվանից հայկական կաթնամթերքը չի մտնի ռուսական շուկա1․5 տարում պարեկների մասնակցությամբ 570 պատահար է արձանագրվել, որի հետեւանքով ավտոմեքենաների վերանորոգման համար ծախսվել է շուրջ 260 մլն դրամՆարեկ Կարապետյանը համեմատել է Հայաստանի, Վրաստանի և Էստոնիայի տնտեսական քաղաքականություններըԿոլումբիան կփակի Ադրբեջանում իր դեսպանատունըՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. ԶախարովաՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն. Իվետա ՏոնոյանՎրաստանում սողանքից տներ են վնասվել, կառավարությունը աղետից տուժած 10 ընտանիքի կփոխհատուցիՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկա«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է․ 11 գյուղում ջուր չի լինիԱրարատ Ավետիսյանը կիսաեզրափակչում 1:4 հաշվով պարտվել է ղազախստանցի ըմբիշին«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավ. հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել էՊուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը«Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է ԱլիևինՕգոստոսին Հայաստանում սկսվում է նոր ալիքՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանԱկնհայտ է Զվարթնոց օդանավակայանի ուղևորահոսքի աճի դինամիկան, ինչը ենթադրում է, որ եթե աճի այս տեմպերը շարունակվեցին, շուտով երկու ժամ հերթերում սպասելուն երանի ենք տալու. Ա. Կոստանյան