Մանկապարտեզի անձնակազմի հետ ակտիվ նախաքննություն է իրականացվում. ՔԿ-ն՝ 4-ամյա երեխայի մահվան դեպքի մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ինչպես արդեն հայտնել ենք, Երևանի մանկապարտեզներից մեկից ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է 4-ամյա երեխա, որն ավելի ուշ հիվանդանոցում մահացել է:
Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, որ հաղորդում ստացել են՝ որպես հանկարծամահություն:
Նա հավելել է, որ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանություն) վարույթ է նախաձեռնվել, ակտիվ նախաքննություն է իրականացվում, միջոցներ են ձեռնարկվում երեխայի մահվան պատճառները և մնացած հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Ըստ Աբրահամյանի՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, մանկապարտեզի անձնակազմի հետ համապատասխան քննչական գործողություն է իրականացվում:
Հիշեցնենք՝ ոստիկանները պարզել են, որ երեխան աղջիկ է, 4 տարեկան, որը շտապօգնության ավտոմեքենայով նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Կիևյան 5 հասցեում գործող թիվ 28 մանկապարտեզից:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/+l9xjL01DqrowZjUy




















































