Հարի Քեյնը վնասվածք է ստացել
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մյունխենի «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը վնասվածք է ստացել։
Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Բունդեսլիգայի 12-րդ տուրի խաղում (1:1) 31-ամյա ֆուտբոլիստը փոխարինվել էր առաջին խաղակեսում։
Ֆուտբոլիստն ունի աջ ծնկատակի ջլի թեթեւ վնասվածք, հաղորդում է գերմանական ակումբի կայքը՝ չնշելով ապաքինման ժամկետներ։
Քիչ հավանական է, որ Քեյնը կհասցնի վերականգնվել մինչեւ դեկտեմբերի 3-ը նշանակված Գերմանիայի գավաթի 1/8 եզրափակիչի հանդիպումը չեմպիոն Լեւերկուզենի «Բայերի» դեմ։
Ընթացիկ մրցաշրջանում Քեյնը «Բավարիայի» հետ մասնակցել է 19 հանդիպման, խփել է 20 գոլ։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



