Թբիլիսիում ցուցարարները վնասել են խորհրդարանի 48 սենյակ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վրաստանի խորհրդարանի մոտ հավաքված ցուցարարները հարձակվել են շենքի վրա և կոտրել պատուհանները՝ վնասելով 48 սենյակ։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
«Լրատվամիջոցների ստեղծած պատկերի պատճառով շատերը հավանաբար կարծում են, որ ցուցարարներին չի հաջողվել ներխուժել խորհրդարան, և ցուցարարները միայն ներկով հետքեր ու մակագրություններ են թողել։ Նախորդ օրը տեղի ունեցած հարձակման հետևանքով վնասվել է 48 աշխատասենյակ։ Վնասվել են Չիչինաձեի (փողոց) և Ռուսթավելիի (պողոտա) կողմի գրեթե բոլոր պատուհանները։ Վնասվել են գրասենյակային տարբեր սարքավորումներ։ Այրվել է Չիչինաձեի փողոցի կողմում գտնվող խորհրդարանի փայտյա դուռը, ավերվել են խորհրդարանի կենտրոնական մասնաշենքի ջեռուցման և հովացման բլոկները, վնասվել են պահեստները և համակարգչային լաբորատորիան, խորհրդարանի ճաշարանը, պատուհանները»,- ասել է Պապուաշվիլին։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



