Թրամփը խնամու թեկնածությունն առաջադրել է Ֆրանսիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը հայտարարել է խնամու՝ Չարլզ Քուշների թեկնածությունը Ֆրանսիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրելու մասին։ Ազգությամբ հրեա Քուշներն ԱՄՆ նորընտիր նախագահի ավագ դստեր՝ Իվանկա Թրամփի սկեսրայրն է:
«Նա ականավոր բիզնես առաջնորդ է, բարերար և բանակցող, որը լինելու է մեր երկիրը և նրա շահերը ներկայցնող ուժեղ պաշտպան: Չառլին երկրի խոշորագույն և ամենահաջողակ մասնավոր անշարժ գույքի ընկերություններից մեկի՝ Kushner Companies-ի հիմնադիրն ու նախագահն է: Նա Ernst & Young ընկերության կողմից ճանաչվել է Նյու Ջերսիի տարվա ձեռներեց, նշանակվել է Միացյալ Նահանգների Հոլոքոստի հիշատակի խորհրդում», - նշել է Թրամփը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



