Երևան, 27.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Սրբազան Պայքարը» շարունակվելու է մինչև հաղթական ավարտ, այն չի ուշանալու․ Բագրատ Սրբազան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը ֆեյսբուքյան իր էջում ծավալուն գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ամնողջությամբ.

«ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԶՐԱՀԸ ՀԱԳԱԾ…

«Նրանց վրա իշխան պիտի կարգեմ մանուկներին, խաբեբաները պիտի տիրեն նրանց: Ժողովուրդն իրար պիտի անցնի, տղամարդը տղամարդու դեմ պիտի ելնի, ընկերն՝ ընկերոջ դեմ, մանուկը ծերի հետ պիտի ընդհարվի, անարժանն՝ արժանավորի հետ… Ահա թե ինչու նրանց փառքը նսեմացավ, ամոթը ծածկեց նրանց երեսը…Վա՜յ անօրենին, չարիքներ պիտի գան նրա վրա՝ ըստ իրենց կատարած չար գործերի… Ո՛վ իմ ժողովուրդ, ձեր հարկահանները ձեզ ճռաքաղ են անում…նրանք, ովքեր երանի են տալիս ձեզ, խաբում են ձեզ և խոտորում ձեր շավիղները» (Ես. Գ:4-12):

Արդյո՞ք այս խոսքերը չեն հիշեցնում քեզ և մեզ բոլորիս մեր օրերի իրականության մասին:
Սուրբ Գրքի մարգարեական այս հղումն արմատապես խոսում է պետականության գոյության երեք կարևոր եզրաշերտերի և քայքայման պատճառների մասին.

Ա) Քաղաքական համակարգի ամլություն,
Բ) Հոգևոր-բարոյական անկում,
Գ) Սոցիալական անարդարություն և տնտեսական ճգնաժամ:

Հստակ է, որ հասարակական կյանքի առաջընթացը կամ անկումը, որն էլ խորքային իմաստով նպաստում է պետության վերելքին ու զորացմանը կամ պատճառ դառնում կազմաքանդմանը և վերջնական կործանմանը, հիմնված է այս երեք շերտերի վրա: Հատկանշական է նաև, որ Աստվածաշունը, որքան էլ խոսում է անուններով անհատների պատմության մասին, այդքան և ավելի կապված է հավաքականության, երկրի և պետության պատմության հետ, որի վերջնահանգրվանը կա՛մ «Ավետյաց Երկիրն» է, այսինքն՝ հոգևոր, քաղաքական, տնտեսական բոլոր առումներով հզոր և զարգացող պետականությունը,  կա՛մ նրա վերջնական կազմաքանդումը և կորուստը՝ որպես հետևանք նույն համակարգերի և այդ համակարգերը կառավարողների ներքին փտածության, քաղաքական մտքի անկարողության կամ ամլության, սոցիալական անարդարության և տնտեսական քայքայման ու փողի և իշխանության պաշտամունքի: Այսինքն՝ երկրի կառավարիչների վարքաբանությունը կամ ժողովրդի բարոյահոգեբանական վիճակը ուղիղ համեմատական է երկրի կորուստի կամ վերելքի հետ: 

Աստվածաշունչ մատյանն՝ իր ողջ հոգևոր բովանդակությամբ և էությամբ հանդերձ, որոշակի կարմիր թելով խոսում է քաղաքական պատմության, օրակարգի և հասարակական կառուցակարգի մասին, որի բարձրակետը Տերունական աղոթքի «եկեսցէ Արքայութիւն Քո» հայտարարությունն է, որը խորհրդանշում է մարդկային կյանքի նոր առաջընթացն ու զարգացումը՝ ընթացքը դեպի նոր ժամանակաշրջան: Այսինքն՝ այն ապագայատեսիլ կամ ապագային ու փոփոխությանը միտված աղոթք-հայտարարություն է, որտեղ առկա է ոչ միայն անհատական ներքին փոփոխությունը, այլև հասարակական կարգի և հարաբերությունների վերափոխման հույսը՝ վերացնելու լայն շերտերի միջև ներքին թշնամությունն ու ատելությունը, մեղքի մեջ լինելու ժխտողականությունը (externalization), քաոսային նկարագիրը, անհուսությունն ու անզորությունը, փոխարենը հաստատելու Հաշտությունը, մեղքից հրաժարումն ու ինքնամաքրումը, ապաքինումն ու վերականգնումը, որով Երկիրն ու իր ժողովուրդը լիովին կվայելեն ազատությունն ու արդարությունը՝ դառնալով «ազգ արդարության…, ամոթի փոխարեն՝ կրկնակի ուրախություն, անարգանքի փոխարեն ցնծություն…Շեն բնակություն” (Ես. 61:3-7, 62:4)):

Հետևաբար, սուրբգրային պատգամից և նրանից բխած աղոթքից անխուսափելի է ընդվզումը և անարդարության դեմ պայքարը, որի հստակ ձևակերպումը կատարել են քրիստոնյա մտածողները, ըստ որի «երբ ձեռքերդ միացնում ես աղոթքի համար դա ըմբոստության սկիզբն է հասարակական խառնաշփոթի ու քայքայման դեմ»: Այսպիսի հոգեվիճակի մահացու թշնամիներն են հարմարվողականությունը և ներքին պայքարի բացակայությունը, դրանից ածանցվող անպատասխանատվության և անկարողության զգացումը։ Այսինքն՝ աղոթքը ոչ թե կայական (ստատիկ) կամ սոսկ անհատական կրոնական պահանջմունքը բավարարելու սպառողական հոգեվիճակ է, այլ նաև գործնական ընթացք է ընդդեմ ստի, կեղծիքի և հասարակական անարդարության՝ հասնելու ճշմարտության, արդարության և ազատության։

Այս ճշմարտության լույսի ներքո եմ ցանկանում դիտարկել մեր այսօրվա իրավիճակը, որն ուղղակիորեն արտացոլանքն է վերոնշյալ սուրբգրային իրականության: Ի՞նչ ունենք այսօր՝ անօրեն և ստախոս կառավարիչ՝ իր արբանյակներով, հայրենուրաց և նահատակների սխրանքն ուրացող «իշխանություն»՝ փողի և իշխանության պաշտամունքով, հանձնված Արցախ և հազարավորների հայրենազրկում, պատանդառնված և գերեվարված հայրենակիցներ, հայրենիքի շարունակական կորուստ և կորուստների սպառնալիք, սոցիալական անարդարության գերդրսևորում, հարկահանության տեսքով ուղղակի հալածանքներ հատկապես ընդդիմացողների և արժեք ստեղծող գործարարների նկատմամբ, քաղաքական հալածանքներ, պետական համակարգերի անգործություն, քայքայում և կազմաքանդում և տևական ու շարունակական ինքնաարդարացում: Այսինքն՝ ունենք մի իշխանություն, որն ուղղակի սպառնալիք է սեփական պետությանը «ովքեր երանի են տալիս ձեզ, խաբում են ձեզ և խոտորում ձեր շավիղները»: 

Հետևաբար, այլևս առավել քան հստակ է, որ այս «իշխանությունը» նպատակադրված քաղաքականություն է վարում Հայաստանի պետականության պարզապես կազմաքանդման ուղղությամբ՝ իր բոլոր դրսևորումներով՝ թե՛ ներքին և թե՛ արտաքին հարթություններով:

Անդրադառնալով հատկապես ներքին եզրաշերտին՝ պետք է արձանագրենք հետևյալը.
ա. Պետականության տեսիլքի իսպառ բացակայություն՝ կեղծ հակադրությունների և համադրությունների մատուցմամբ,
բ. Հանձնվողական քաղաքականություն՝ տեղեկատվական ահաբեկությամբ անընդհատ քարոզելով պայքարելու անիմաստության մասին՝ փորձելով խորացնել պարտվածի և հուսահատության տրամադրությունները, այն դարձնելու ներքին «հոգևոր» մշակույթ:
գ. Զանազան օրենքների և օրինագծերի միջոցով հայության և ՀՀ կրթական, գիտական, մշակութային ամբողջ ներուժականության ոչնչացում, իսկ «բարեփոխումների» և ակադեմքաղաքի պաստառի ներքո՝ բուհերի փակման պարտադրանք՝ «ներոնյան ինքնագոհուտյան» սկզբունքով:
դ. Թմրանյութերի և խաղամոլության անզուսպ տարածում՝ հատկապես երիտասարդության և դպրոցահասակների շրջանում՝ ցանկանալով ունենալ այս մոլությունից կախվածություն ձեռք բերած ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ԵՎ ԻՆՔՆԱՄԵԿՈՒՍԱՑԱԾ սերունդ, որն ընդունակ չի լինի ո՛չ փոփոխությունների և ո՛չ էլ սխրանքների: Մամուլի վերջին հրապարակումներն իսկ վկայում են իշխանության տարբեր թևերի՝ այս արատավոր երևույթի մեջ առերևույթ թաթախված լինելու մասին:
ե. Ազգի ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ջնջում՝ իր պատմության, հաղթանակների, կորուստների և վերելքների, հոգևոր ժառանգության, իր ձգտումների, իղձերի և երազների առումով՝ նրան վերածելով ԱՆՊԱՏԻՎ զանգվածի՝ պատրաստելով ցանկացած նվաստացման և ստորացման:
զ. Նյութի՝ պայմանական ՀԱՑԻ պաշտամունքի ներարկում, որն ուղղակի հակադրությունն է մարդու հոգեմտավոր էությանը և պետականության գործառնությանը և բացարձակ ճշմարտությանը. «Մարդ միայն հացով չի ապրի, այլև այն ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից» (Մատթ. Դ 4):
  է. Հայության ինքնության կարևորագույն հիմնասյան՝ Հայ Եկեղեցու հեղինակության վերացում, հոգևոր կյանքը վերածելով «մշակութային քրիստոնեության»՝ առանց կենդանի Աստծու հավատքի, այսինքն՝ անինքնություն, անդիմագիծ և անսեռ մի խառնամբոխի:
ը. Հանրային Ներքին թշնամության խրախուսում, սերունդների միջև կապի խզում, հեղինակությունների ոչնչացում, այսպիսով ժողովրդին վերածելով գոյությունը պարզպես քարշ տվող քաոսային հանրույթի, որն անընդունակ է իր իղձերի ու տեսիլքների շուրջ հավաքական կամքի և միավորման:
թ. Թշնամու սպառնալիքների ներքո Հայաստանի տարածքների, ռազմավարական նշանակության ճանապարհների վերահսկողության հանձնում, ցեղասպանության ուրացում, սահմանադրության փոփոխություն, բանակի մարտունակության չեզոքացում,  ադրբեջանցիներով վերաբնակեցում
ժ. Հայրենիքը վերածել տարածքի, որի համար ոչ թե մաքառում են կամ կյանք են տալիս, ինչպես աշխարհի բոլոր ազգերը, այլ շահագործում են և զոհում «հանուն ոչնչի»:

Սա մեր օրերի պատկերն է… Մեզ պատերազմ է հայտարարված ուղղակի լինել չլինելու դաժան և վճռորոշ ջրաբաժանով: Ես և դուք հենց այսպիսի օրերում ենք ապրում: Այս բոլորով հանդերձ մեզ՝ այսօրվա ապրողներիս և գործողներիս է վիճակված փոխելու այս իրականությունը և բեկելու պատմության ընթացքը:

Ժամանակը վաղուց սպառվել է մեկդի թողնելու բոլոր քաղաքական, գաղափարական և անձնային այլ տարաձայնությունները, ոչ թե ենթարկվել այսօրվա իրականության թելադրանքներին և պահանջներին, այլ ստեղծել մեր իրականությունը, որի առանցքը Հայկական օրակարգն է և ՀոգԵՎոր Հայաստանի տեսիլքը:

Մեզ դատելու են Աստված, մեր նահատակներն ու հերոսները, գալիք սերունդները և պատմությունը: Հետևաբար, մեր այսօրվա ենթադրյալ հուսահատություններն ու հուսախաբությունները չեն կարող ավելի մեծ լինել, քան մեր կյանքն է և մեր անմահությունը: Ի վերջո, մեր իղձերն ու երազանքներն ավելի մեծ են, քան մեր կյանքի սահմանափակ թվով օրերը:

«Սրբազան Պայքարը» մեկ օրվա, մեկժամյա կամ մեկ պահի իրադարձություն չէ։ Այն կամքով, համառությամբ, համբերությամբ, աննահանջ մարդկանց մասին է: Այն չարիքի հեռացման, մեր կյանքի ներքին ՀԱՇՏՈՒԹՅԱՆ, ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ հաղթանակի, մեր ՊԱՏՎԻ և ՊԵՏՈՒԹՅԱՆ վերականգնման մասին է: Եվ քանի դեռ մենք գերության ու կալանքի մեջ ենք, «Սրբազան Պայքարը» շարունակվելու է մինչև ՀԱՂԹԱԿԱՆ ավարտ.. ԵՎ ԱՅՆ ՉԻ ՈՒՇԱՆԱԼՈՒ…

«Հոգով եռացեք, Տիրոջը ծառայեցեք, հույսով ուրախացեք, նեղության համբերեցեք, հաճախակի աղոթեցեք» (Հռոմ. ԺԲ:11-12): «Հաստատո՛ւն կացեք՝ տեղում պինդ կանգնած, ձեր մեջքերը գոտեպնդած ճշմարտությամբ, և հագած արդարության զրահը՝ ձեր ոտքերը ամրացրե՛ք խաղաղության Ավետարանի պատրաստությամբ» (Եփես. Զ: 14-16)»։

Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոն Դանիար Յելեուսինովն է կալանավորվել Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան Փաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվել Բանգլադեշում ոստիկանությունը փրկել է ճանապարհի եզրին սև պարկի մեջ գտնված երեխային