31-ամյա վարորդը «Howo» բեռնատարով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին և կոտրել այն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ նոյեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհին՝ Ծաղկաձորի կամրջի մոտ, Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Սերյոժա Գ․-ն իր վարած «Howo» մակնիշի բեռնատարով, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում՝ մասամբ փակելով այն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/+l9xjL01DqrowZjUy





















































1
«Ես ու աղջիկս լավ ենք, բայց Ռոբիս վիճակը ծանր է». բլոգեր Նուշ Օհանյանը՝ ավտովթարից հետո իր և ընտանիք...
2
Տոմայի և Պոնչի ընտանեկան հանգիստը՝ Կիպրոսում
3
Ռուսաստանի և Հայաստանի երիտասարդները ակտիվորեն զարգացնում են համագործակցությունը
4
Զոհերի թիվը հասել է 240-ի. ի՞նչ է կատարվում Հնդկաստանում
5
Երկրաշարժ՝ Թուրքիայում