Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայի տներից մեկում. այրվել է գույքի մի մասը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ նոյեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց պողոտա թիվ 135/7 տանը հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» և Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, ինչպես նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները։ Պարզվել է, որ հրդեհը կապ չունի գազամատակարարման հետ։
Դեպքի վայր է ժամանել նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։ Այրվել է գույքի մի մասը։ Ոստիկանությունը պարզում է տան սեփականատիրոջ ինքնությունը։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/+l9xjL01DqrowZjUy




















































