Երևան, 29.Հոկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ռուբենն արդարամիտ էր, բարի, պարտաճանաչ». Ռուբեն Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ հանգիստ, կազմակերպված, պարտաճանաչ երեխա էր, որևէ մեկին նեղություն չէր պատճառի: Անսահման բարի էր, արդարամիտ: Իր համար արդարությունն առաջին տեղում էր թե՛ ընկերական շրջապատում, թե՛ տանը, թե՛ դրսում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Անուշը՝ Ռուբենի մայրիկը:
 
Ռուբենը ծնվել է Տավուշի մարզում՝ Բերդ քաղաքում: Այստեղ է անցել նրա մանկությունը, այստեղ է նաև դպրոց հաճախել: Սովորել է նաև Բերդի արվեստի դպրոցում, որն էլ ավարտել է կարմիր վկայականով: «Արվեստի դպրոցում դասավանդում էի, ինքն էլ սովորում էր, բոլորի պես պատրաստվում էր քննություններին, երբեք չէր օգտվում այն հանգամանքից, որ իր մայրն էի»: Տիկին Անուշն ասում է՝ որդին 14 տարեկան էր, երբ հայրիկը մահացավ: «Տան ավագի, տղամարդու պատասխանատվությունն իր ձեռքը վերցրեց, փոխվեց, կարծես հինգ տարով մեծացավ: Հայրիկի ցանկությունն էր, որ Ռուբենը բժիշկ դառնար: Ընդունվեց Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետ: Երբ ինչ-որ հաջողության էր հասնում, ինձ միշտ հարցնում էր. «Մա՛մ, ի՞նչ ես կարծում, պապան գոհ կլինե՞ր»:
 
Շատ մեծ սեր ուներ քաղաքագիտության, քաղաքականության նկատմամբ: Իրեն ասում էի՝ ատամնաբուժությունն ուր, քաղաքականությունն ուր: Ասում էր. «Մա՛մ, հիվանդներին կընդունեմ, կբուժեմ, իսկ ընթացքում քաղաքականությունից կխոսեմ»: 13 տարեկանում գրքույկներում նշումներ էր անում, իսկ հետո տալիս ինձ կարդալու: Կետ առ կետ նշել է, թե ինչպես էր զարգացնելու իր հայրենիքը, ընտրել երկրի ղեկավար, որը պետք է օժտված լիներ կարևորագույն հատկանիշներով, նշել է, թե որ երկրների հետ պետք է հարաբերություններ հաստատեր և այդպես շարունակ: 17 կետ է առանձնացրել, թե ինչ պետք է աներ: Փոքրուց շատ հայրենասեր էր: Մյուս երեխաները մուլտֆիլմեր էին դիտում, իսկ նա դպրոցական տարիներին «Աշխարհի հայերը» հաղորդաշարն էր դիտում, որը պատմում էր նշանավոր հայերի մասին: Դիտում էր նաև հաղորդումներ հերոսների մասին: Վազգեն Սարգսյանի կյանքն էր ուսումնասիրում, առաջնորդվում Նժդեհի գաղափարներով:
 
Պահանջկոտ չէր, որ այս կամ այն բանը գնեի իր համար, բայց խնդրում էր իր համար գրքեր գնել թագավորների, Նժդեհի և նշանավոր այլ մարդկանց մասին: Երբ վերջին անգամ արձակուրդ եկավ, իր փոքրիկ գրքույկը թողեց տանը: Հարցրեցի՝ չե՞ս տանում քեզ հետ, արձագանքեց, որ շուտով զորացրվելու է, թող իրերը տանը մնան: Այդ գրքույկներում ամբողջը թագավորների էսքիզներն են: Ծառայության ընթացքում էլ իր ազատ ժամանակը լցնում էր ընթերցանությամբ, օտար լեզուներ էր ուսումնասիրում»: 2019 թ.-ի հունվարի 30-ին Ռուբենը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Ծառայել է Ստեփանակերտի ՊԲ-ի 8-րդ պաշտպանական շրջանի (ЦОР) զորամասում: Մայրիկի խոսքով, երբեք չի տրտնջացել որևէ հարցում, ամեն ինչ արել է, որ նա չանհանգստանա իր համար:
 
«Երբ գնում էի իր մոտ, ասում էր՝ ինչո՞ւ ես եկել: «Որովհետև կարոտում եմ քեզ», արձագանքում էր՝ դիմացի: Վերջին անգամ իր մոտ համավարակի տարածումից առաջ ենք գնացել: Երբ իրեն ասում էի, որ կարոտել եմ, պատասխանում էր՝ բան չմնաց, մի տարի: Վերջին անգամ արձակուրդ էր եկել, իր համազգեստը կարգի բերեցի, արդուկեցի, նայում էի դրան ու մի այլ տեսակի հպարտություն էի զգում»: Իսկ հետո սկսվեց պատերազմը: «Սեպտեմբերի 24-ին զանգահարեց, զրուցեցինք, հետո ասաց. «Մամ, կարո՞ղ ես քարտիս գումար ուղարկել, մի քիչ քաղցր վերցնեմ, 10 օրով պետք է գնանք զորավարժությունների, հեռախոսս չեմ տանելու. որ չզանգահարեմ, չանհանգստանաս»: Շատ հետո սկսեցի վերլուծել մեր ավելի վաղ զրույցները: Օգոստոսին, երբ զրուցում էինք, ասում էր. «Մա՛մ, մարդկանց չվստահես, քո իմացած աշխարհը չի»:
 
Ու մեր առջև նաև կարծես պահանջներ էր դնում՝ պետք է իրեն նկարների տեսքով իմ ստեղծագործությունները ցույց տայի, քույրիկին ուղղորդում էր, որ անգլերեն սովորի: Այդ օրն էլ զրույցի ժամանակ ասացի, թե ինչ ենք նկարում, ինքն էլ ոգևորվեց, բայց ձայնի մեջ տխրություն կար: Երբ անարդարության էր հանդիպում, նեղսրտում էր, դա անմիջապես նկատելի էր դառնում իր ձայնից, բայց այդ օրն ինձ հանգստացրեց, որ ամեն ինչ կարգին է: Հետո սկսվեց պատերազմը: Ուխտ էի արել, որ մինչև Ռուբենիս զորացրվելը պետք է հասցնեմ նկարել Արցախի բոլոր այն եկեղեցիները, որոնք այցելել էի: Սեպտեմբերի 27-ի առավոտյան յոթ անց կես էր, Շուշիի եկեղեցին էի նկարում: Մի պահ դադարեցրի, որոշեցի լրահոսը թերթել: Պատերազմի լուրը տեսա: Ռուբենի հետ օրեր շարունակ կապ չկար: Հետո լսեցինք, որ Ռուբը վիրավոր է, ու իրեն չեն գտնում: Սկսեցինք նրան փնտրել, ասացին, որ Ռուբեն Պողոսյան անունով զինվոր կա հիվանդանոցում: Երևանի մի հիվանդանոցում Ռուբեն Պողոսյան անունով տղային գտանք, բայց մեր Ռուբը չէր:
 
Հիվանդանոցից դուրս եկա, զանգահարեց ինձ: Դա սեպտեմբերի 30-ն էր: Պարզվեց, որ ամսի 27-ին ոտքի վիրավորում է ստացել: Իրեն հիվանդանոց չեն տարել, վիրակապել են, ու շարունակել է մարտը: Ինքը թուլակազմ չէր, բացի դա, իր ընկերներին չի թողել»: Ռուբենը հրետանու նշանառու էր: Պատերազմի օրերին օգնել է հաշվարկի հրամանատարին ու անձնակազմին: Հրաշալի տիրապետել է իր մասնագիտական գիտելիքներին։ Նրա հմուտ նշանառության շնորհիվ հաշվարկը կարողացել է կատարել իր առջև դրված մարտական խնդիրը՝ հակառակորդին պատճառել զրահատեխնիկայի, հրետանային, կրակային դիրքերի և տասնյակից ավելի հետևակի կորուստ։ Ռուբենն ու Ցորի տղաները եղել են թեժ կետերում՝ Վազգենաշեն, Հադրութ, Վարանդա, Ջրական, Արա լեռ: Հոկտեմբերի 10-ին է եղել Ռուբենի վերջին զանգը: «Երեք անգամ զանգահարել է, խոսել իմ ու քրոջ հետ: Այնքան ուրախ էր խոսում, ձայնը՝ հանգիստ, որ մեզ թվում էր՝ ապահով տեղում են: Անընդհատ ասում էր՝ մա՛մ, գիտես, որ ձեզ չեմ թողնի, մտքովդ նման բան չանցնի: Երեկոյան էլ զրուցեցինք, ասաց՝ վաղը կզանգեմ, բայց հոկտեմբերի 10-ն էր Ռուբենի վերջին զանգի օրը»: Իսկ հետո սկսվում է մղձավանջը՝ ծնողները սկսում են փնտրել իրենց զավակներին:
 
Տիկին Անուշի խոսքով, այդ ընթացքում այնքան սուտ լուրեր են ստացել, որ իբր Ռուբենը ողջ է, ուրիշի միջոցով իբր մայրիկին լուր է ուղարկում, որ իր հետ ամեն ինչ կարգին է: «Բայց տղաներն արդեն զոհվել էին»: Ռուբենը զոհվել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու կոչվող բնակավայրում: Պատերազմից մեկ տարի անց՝ 2021 թ. նոյեմբերի 2-ին Ռուբենի և նրա տասն ընկերների մարմինները փոխանցվել են հայկական կողմին: Նրանց հոգեհանգիստը տեղի է ունեցել 2021 թ.-ի դեկտեմբերի 2-ին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Ցորի տղաների պատմության հետքերով քրեական գործ է հարուցվել, ընթացող դատական նիստերին մասնակցում են նաև տղաների ծնողները: Նրանք վստահ են, և այդ մասին փաստում են նաև դատական նիստերի ժամանակ հնչած փաստերը, որ իրենց որդիներին դավաճանել են, ուստի մեղավորները պետք է պատասխան տան: «Աստծուն խնդրում էի, որ տղաս հանկարծ գերի չլինի, խնդրում էի՝ եթե մահացած է, նրան մահացած չպիտի տեսնեմ, չեմ դիմանա:
 
Փնտրում էի իրեն, Աստվածաշունչ կարդում, Հովսեփի պատմությունը վերլուծում: Մեկ տարի երկու ամիս նա եկավ իմ երազներին, ասում էր՝ մա՛մ, չհավատաս, ողջ եմ, գալու եմ: Այդ ընթացքում ուխտագնացությունների էի մասնակցում, Աստծուն խնդրում՝ եթե երեխաս մահացած է, թող թշնամու հողում չմնա»: Ապրելու ուժի մասին: «Պարտավոր եմ ապրել հանուն աղջկաս: Ռուբենս չէր սիրում ինձ խեղճացած տեսնել: Հայրիկի մահվանից հետո միշտ ասում էր՝ մամ, քեզ կոտրված ու խեղճացած չտեսնեմ: Հետո էլ աղջիկս սկսեց նույնն ասել՝ մամ, կոտրվելու իրավունք չունես, Ռուբը քեզանից ի՞նչ էր պահանջում: Օրեր են լինում, որ հուսահատվում եմ, «ընկնում» անկողին: Այդ գիշեր Ռուբիս տեսնում եմ երազումս: Կամ էլ քրոջ երազին կայցելի, կասի՝ մամայից նեղացա: Հիմա Ռուբիս եմ նկարում ու մտածում՝ Աստված իմ, ինչ ծանր է, որ փորձում եմ իմ ձեռքերով որդուս «ստեղծել» կտավի վրա»:
 
Հ. Գ. - Ռուբեն Պողոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Հուղարկավորված է Եռաբլուրում:
 
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
3-ամյա Տիգրանի կորելու մեջ մոր մատն է խառը եղել․ ինչ են պատմում համագյուղացիներըՄիջազգային չվերթի ժամանակ ուղևորը պատառաքաղով խոցել է երկու դեռահասի Հովհաննավանքում Ստեփան Ասատրյանի մատուցած «պատարագի» փաստով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Վերականգնվում է 7-րդ դարի Թարգմանչաց եկեղեցինԱրտակարգ դեպք՝ Երևանում. Բագրևանդ թաղամասից օտարերկրյա քաղաքացի է տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն Մելիսա փոթորիկը հասել է Ճամայկա «Ալ Նասրը» Ռոնալդուի հետ պարտվեց «Ալ Իթիհադին» եւ դուրս մնաց պայքարից Հաստատվել է 2026թ.-ի ընտրություններում ՔՊ-ի նախընտրական շտաբի կազմը Իսրայելը սկսել է ավիահարվածներ հասցնել Գազային Հռոմի Լևոն XIV պապը Թուրքիա կատարած իր այցի ընթացքում Հայ Առաքելական Եկեղեցու Մայր տաճար կայցելի Աշխարհի 7 ամենասարսափելի վայրերը Զանգելանը կդառնա ամենակարևոր տրանսպորտային հանգույցներից մեկը․ այստեղից կձգվեն և՛ Զանգեզուրի, և՛ Արազի միջանցքները․ Ալիև Եթե Փաշինյանը որոշի այրել Էջմիածինը, նա դա կանի. վերլուծաբան Պակիստանը փակել է օդային տարածքը Հնդկաստանում զորավարժությունների պատճառով Ջերմաստիճանը կնվազի. եղանակն` առաջիկա օրերին Մահացել է Մադրիդի Ռեալի նախկին դարպասապահը Վնասազերծել են «Տուճոյի Սամոյին». վերջինը կասկածվում է մարդու առևանգման փորձի մեջ «Շրջանառվում են չճշտված տեղեկություններ, որոնք կարող են վնաս հասցնել 3-ամյա երեխայի որոնողական աշխատանքներին»․ ՆԳՆ Հոսանքի գինը իջեցնելու մեր առաջարկը մերժվել է․ Նարեկ ԿարապետյանՄԻՊ-ը անթույլատրելի է համարում մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքների համատարած խախտումները ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները հոկտեմբերի 30-ին և 31-ին կգործեն Սյունիքի, Վայոց ձորի, Կոտայքի և Արմավիրի համայնքներում Եկեղեցին հիմա նման է հիվանդ մարմնի, որի մեջ դեռ բաբախում է սիրտը. Ստեփան Ասատրյան (Տեր Արամ) Զելենսկին հայտարարել է մարտական գործողություններում «Ֆլամինգո» և «Ռուտա» հրթիռների կիրառման մասին Նաիրի Սարգսյանը հանդես կգա մամուլի ասուլիսով, որը նվիրված է եկամուտների համատարած հայտարարագրմանը«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Ուրասար գյուղում այրվել է ոչ բնակելի տունը և ներսում պահեստավորած մոտ 2,000 հակ անասնակեր Միրզոյանն ընդունել է Հայաստան այցելած լրագրողների և փորձագետների Գյումրու դրամատիկական թատրոնը նշեց իր հոբելյանական թատերաշրջանը Կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը փոխել է եկեղեցու փականը և խոչընդոտում է մյուս քահանաների մուտքը եկեղեցի․ տեր Սարգիս Հոկտեմբերի 29-ին, 30-ին և 31-ին՝ հարյուրավոր հասցեներում գազ չի լինի Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում Դավիթ Համբարձումյանին կալանավորեցին ինքնաթիռի դռան մոտից Առավելագույնն եմ արել. Արթուր Դավթյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալ նվաճելու մասին 17-րդ անգամ «ՌեԱ»-ն Հայաստան բերեց անիմացիայի լավագույն դեմքերին. հայտնի են մրցանակակիրները Թրամփը Ճապոնիայում հանդիպել է հանգուցյալ վարչապետ Շինզո Աբեի այրու հետ Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինելու հոկտեմբերի 29-ին և 30-ին Արգիշտի Մեխակյանի շտաբը պոկում է ընդդիմախոսների պաստառներըԱրամ Գրիգորյանը նշանակվել է Արմավիրի մարզպետի տեղակալ ՀԱԷԿ-ի 2-րդ բլոկի շահագործման ժամկետի երկարաձգման համար նախատեսված է 20,1 միլիարդ դրամ հատկացնել. նախարար ԱՄՆ-ն Խաղաղ օվկիանոսում թմրակարտելների նավերի է հարվածել, 14 մարդ է մաhացել (տեսանյութ) Որտե՞ղ են փնտրում 3-ամյա Տիգրանին․ Ցուցուլյանը մանրամասնում է Մարդիկ սարսափում են թոշակի անցնելուց, քանի որ եկամտից զրկվելու են. Հրայր ԿամենդատյանՄիջանցքների պատերազմը Իրանի ռազմավարական ազդեցության նոր ասպարեզի է վերածվել․ Այաթոլլահ Խամենեիի խորհրդական «Հռչակագրային, պաթետիկ, հեքիաթային տեքստերով խաղաղություն չես կառուցում, դա ընդամենն իմիտացիա է»․ Արմեն Հովասափյան IDBank-ը՝ BACEE 50-րդ միջազգային բանկային հոբելյանական համաժողովի արծաթե հովանավոր IDBank-ի և Իդրամի աջակցությամբ մեկնարկեց «Սիմֆոնիկ անտառ» նախագիծըՈւսանողներ են թnւնավորվել «Ֆրայ Դեյ» սրճարանում հավի մսով պիցցա ուտելուց հետո․ մանրամասներ Ամիօ բանկ․ երկու տարի, որը փոխեց ամեն ինչ Մինչ ՀԷՑ-ը պետականացվում է, պետական ԲԷՑ-ում միլիարդների չարաշահումներ են՝ առանց մեղադրյալի Գյուղից վերև հագուստ է հայտնաբերվել, մեկն ասում է՝ Տիգրանինն է, մյուսը՝ իրենը չէ