Երևան, 22.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ucom-ը և Արևորդի ՀԿ-ն հերթական արևային կայանն են տեղադրել Մալիշկայում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արևորդի ՀԿ-ն Ucom-ի աջակցությամբ այս անգամ է 10.44 կվտ/ժ դրվածքային հզորությամբ արևային կայան տեղադրեց Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրի թիվ 2 մանկապարտեզում։

2013 թվականին կապիտալ վերանորոգված մանկապարտեզի շենքի դիրքը տալիս է արևային կայանի մաքսիմալ արդյունավետ արտադրողականության հնարավորություն։ 

Տեղադրված կայանը հնարավորություն կտա հոգալու մանկապարտեզի ջեռուցման ողջ ծախսը, ինչպես նաև հոսանքի այլ ծախսեր։

Այժմ մանկապարտեզում գործում է երկու խումբ՝ ավելի քան 50 երեխա, սակայն առաջիկայում պլանավորում են դռները բացել նաև 2-ից 3 տարեկան երեխաների համար, որի դեպքում մանկապարտեզ կհաճախեն ավելի քան 80 երեխա։

«Մենք բոլորս գիտակցում ենք, թե որքան կարևոր է կրթությունը, ու ցանկանում ենք մեր փոքրիկների համար լավագույն պայմանները ստեղծել սովորելու և զարգանալու։ Շատ ուրախ եմ, որ Ucom-ի հոգատար վերաբերմունքի ու կանաչ տեխնոլոգիաներին նվիրվածության շնորհիվ մարզերում մեր երեխաները կկարողանան ջերմ սենյակներում ստանալ իրենց կյանքի առաջին գիտելիքները» - նշել Է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Ամեն նոր ծրագիր ավարտելով՝ համոզվում եմ, որ Ucom-ի հետ մեր համագործակցությունը թիրախային բնակավայրերում ունի շարունակական արդյունավետ ազդեցություն։ Պարզ բնահեն լուծումներին ապավինելով՝ կարողանում ենք օգնել համայնքներին դառնալ ավելի կայուն և այս դեպքում նաև նպաստել փոքրիկների համար ապահով միջավայրի ձևավորմանը» - ասել է Արևորդի ՀԿ-ի գլխավոր տնօրեն Սոնա Քալանթարյանը։

«Ucom-ի և Արևորդի ՀԿ-ի շնորհիվ տեղադրած արևային կայանը կարևոր ներդրում է համայնքի համար։ Այն կնվազեցնի տարեկան 2 միլիոն դրամի չափով էլեկտրաէներգիայի ծախսերը և հնարավորություն կտա ուղղել այն մանկապարտեզի բարեկեցությանն ու զարգացմանը։ Մենք խորին շնորհակալություն ենք հայտնում Ucom-ին և Արևորդի ՀԿ-ին՝ գյուղական համայնքների և մեր երեխաների մասին հոգ տանելու համար», - ասել է Մալիշկա վարչական բնակավայրի ղեկավար Գարիկ Նազարյանը։

Մինչ այժմ ձմռան ամիսներին սպորտի դահլիճն ու շենքի այլ հատվածները անհնար էր օգտագործել ջեռուցման բացակայության պատճառով։ Մանկապարտեզի ջեռուցումը  ապահովվում էր թե՛ գազով, թե՛ հոսանքով, և համատեղ տարեկան ծախսը գերազանցում էր 2 000 000 ՀՀ դրամը։ Տեղադրված արևային կայանը հնարավորություն կտա կլոր տարին լիովին գործարկել մանկապարտեզի ողջ շենքը՝ ֆինանսական մեծ ծախսերից խուսափելով և ապահովելով փոքրիկների համար հարմար ու տաք միջավայր։

Էդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք ՉալաբյանԲելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների անցկացման վայր․ Պեսկով «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինՀայաստանում վարորդներին ստուգելու նոր կարգ է նախատեսվում Վարդապետյանը և Կոբախիձեն քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը Ամիօ բանկը՝ COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկեր Հոկտեմբերի 24-ին Վեներա մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև Ադրբեջանն արգելել է նաև Թուրքիայի «Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի մուտքը Թուրքիայի իշխանական վերնախավում կլանների պայքարի մասին ակնարկներ․ Բերաթ Ալբայրաքը խախտել է լռությունը ԵՄ-ն ակնկալում է համոզել Կանադային և Մեծ Բրիտանիային՝ ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ 5000-ի փոխարեն՝ 20000 դրամ․ նոր տուգանք վարորդների համար Մխիթարյանի գոլային փոխանցումը ՉԼ խաղում Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ Ոսկու գինն աճել է. որքան է մեկ գրամի արժեքը Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա Կոստանյան4 դպրոց կմիավորվի․ կստեղծվեն միջնակարգ դպրոց և կրթահամալիր Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը Կամ մենք կոչնչացնենք նրանց, կամ նրանք՝ մեզ. Նեթանյահու Գավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումՍևանա լճից ավելի շատ սիգ որսալու թույլտվություն կտրվի Կկարգավորվեն մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու հետ կապված հարաբերությունները Գավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն Նոր աղանդ է հայտնվել՝ մարդկանց են սպանումԱլիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին Ֆրանսիայի տարածաշրջանային իշխանությունները կարգելեն առաջիկա օրերին ծրագրված բոլոր ցույցերը. Մակրոն