Երևան, 27.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չէ, որ երբ ուզես՝ գաս, երբ ուզես՝ միջխորհրդարանական համաժողով գնաս. Սիմոնյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Տելեգրամ»-ի իր ալիքում անդրադարձել է պատգամավոր Լևոն Քոչարյանի՝ վերջերս արած հայտարարություններին այն մասին, թե իրեն չեն ներառում բարեկամական խմբերի այցերում, որտեղ կարող էր խոսել գերիների հարցի մասին:

«Քիչ առաջ խոսնակս մի տեսանյութ ուղարկեց, թե ինչպես է ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը նեղսրտում, որ իշխանության հետ աշխատել չի լինում, որ մանր բաներ են անում իր հանդեպ, ուզում էր բարեկամական խմբերում ներառվել, բայց իրան չներառեցին, նույնիսկ ուզում էր գնալ Ժնև և ելույթ ունենալ գերիների հետ կապված: Մի խոսքով, մարդիկ ուզում են աշխատել, չեն թողնում:

Զավեշտալի է, որ պատգամավոր Քոչարյանը մտածում է, որ ՀՀ ԱԺ խորհուրդը ռեստորանի պես մի բան է, ուր կարելի է երբ հարմար է՝ ուղարկել Սեյրան Օհանյանին, նա գա, պատվիրի, որ ուզում ենք, որ Լևոնը լինի՝

Հայաստան-Իրան բարեկամական խմբում,

Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբում,

Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական հանձնաժողովում, և ԱԺ խորհուրդը պետք է պատվերը կատարի:

Ի դեպ, առաջին նիստին, որտեղ այդ հարցն էր քննարկում, նույնիսկ Օհանյանը չէր եկել, երկրորդ նիստին հարց է հնչում, կարող եք հիմնավորել, թե ինչո՞ւ պետք է, օրինակ, պատգամավոր Քոչարյանը լինի իրար հետ հակամարտող երեք երկրների բարեկամական խմբերում միևնույն ժամանակ, ինչը սովորաբար չի արվում հասկանալի պատճառներով, ո՞րն է դրա հիմնավորումը, և միակ պատասխանը, որը «Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար, գեներալ Ս.Օհանյանը մեզ ասաց, այդ պահին չհամոզեց:

Հիմնավորումն էր.

-Դե ինքը անգլերեն լավ ա խոսում:)))

Ինչ վերաբերում է Ժնև գնալուն և միջխորհրդարանական համաժողովի ժամանակ գերիների մասին խոսելուն, պարզվում է, որ պարոն Քոչարյանին հարմար չէր գալ նախատեսված 4 օրվա համաժողովին, իրան հարմար է գերիների մասին խոսել առաջին երկու օրերի ընթացքում, հետո այլ տեղ ուներ գնալու: Գերիների համար խոսելու կոնկրետ օրեր ունի պարոն Քոչարյանը, հետո գործեր կան:

Դա տենց չի աշխատում, կա՛մ գալիս ես աշխատելու, կա՛մ չես գալիս:

Եթե նախկինում ձեզ տենց ա հարմար եղել, էլ տենց չի ու տենց չի լինելու:

Ոչ հանձնաժողովների հասանելիք պաշտոններն են վերցնում, որ իրար մեջ կիսելու խնդիր չլինի, ոչ ԱԺ փոխխոսնակի պաշտոնն են վերցնում, որ հանկարծ Իշխան Սաղաթելյանին չնեղացնեն, նիստերին կիսատ-պռատ են գալիս, մի մասն էլ գալիս դռան մոտից կնոպկեն սեղմում է ու դահլիճից դուրս վազում, որ աշխատավարձի խնդիր չլինի կամ մանդատից զրկելու հարց չլինի և այլն:

Կներեք, բայց ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի, որ երբ ուզես՝ գաս, խոսես, երբ ուզես՝ միջխորհրդարանական համաժողովին գնաս, երկրների մենյուն վերցնես, ասես՝ դե ես սա, սա ու սա եմ ուզում, իսկ սա չեմ ուզում:

Հ.Գ. Ի դեպ, ձեզ, պարոն Քոչարյան, երևի չէին տեղեկացրել, ո՛չ ԱՄՆ, ո՛չ Իրան, ո՛չ ՌԴ խմբերի մեջ պրոֆեսոր Չարչյանը ներառված չի եղել, որ «ավտոմատ» պետք է իրեն մատուցվեր»,- գրել է նա:

Առավել մանրամասն` այստեղ. 

https://t.me/+l9xjL01DqrowZjUy

«Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոն Դանիար Յելեուսինովն է կալանավորվել Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան