Երևան, 27.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Արեւմտյան Ադրբեջանը հորինվածք է, որով հաջողությամբ ճնշում են իրեն, ինքն էլ ճնշվում է». Վարդան Հարությունյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Չգիտի կամ չի ցանկանում իմանալ, որ Արեւմտյան Հայաստանը աշխարհագրական տերմին է, պատմականորեն ընդունված, շրջանառված, արձանագրված ու նշված բոլոր ժամանակների քարտեզներում, ապա Քեմալական Թուրքիայի ջանքերով շրջանառությունից արհեստականորեն դուրս մղված, իսկ Արեւմտյան Ադրբեջանը (եթե խոսքը իրական՝ Իրանական Ադրբեջանի մասին չէ) հորինվածք է, որով հաջողությամբ ճնշում են իրեն, ինքն էլ ճնշվում է»։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝ անդրադառնալով երեկ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մտքերին։

«Ինչ հասկացա Փաշինյանի երեկվա հարցազրույցից (ողջ 1 ժամ 36 րոպեանոց զրույցն այս հինգ կետերի շուրջ էր, եթե ինչ որ բան բաց եմ թողել՝ ավելացրեք)․

1․ Պաշտոնյաները, որոնց գործից ազատել է, պարզվում է, շատ լավ են աշխատել։ Այնքան լավ, որ ազատելու պատճառ չի ունեցել։ Չկան պատճառներ, բայց նրանք, այնուամենայնիվ, չեն աշխատում։ Չեն աշխատում ոչ թե այն պատճառով, որ ինքն է նրանց հանել գործից, այլ նրանք հարգել են դիմում գրելու իր խնդրանքն ու ազատման դիմում են գրել։ Կարող էին խնդրանքը չհարգել, դիմում չգրել ու մնալ։

2․ Վեց տարի առաջ տված խոստումը, որ կրճատելու է ծառայողական ավտոմեքենաների թիվը՝ հիմա է իրականացնել խոստանում։ Դաժան կրճատում է լինելու՝ մի 80-90 տոկոս։ Առջեւում ընտրություններ են, իսկ թեման ականջահաճո է, կարող է եւ կրճատել։ Արդյունքում՝ կունենանք մեկ կատարված խոստում ու բազմաթիվ ծառայողներ՝ առանց ծառայողական ավտոմեքենաների։

3․ Խոստումը, որ իշխանության գալուց հետո հանելու է արագաչափերը, չի կատարում, որովհետեւ մարդիկ խնդրում են չհանել դրանք։ Ավելին՝ ավելացնել են պահանջում։ Քանի որ բնակչության մի հսկայական հատված արագաչափերին կողմ է, մեկ այլ հատված էլ դեմ, ապա հարցը պետք է լուծել հանրաքվեով։ Առաջակում է այս հարցով հանրաքվե կազմակերպել։

4․ Նույնացնում է Արեւմտյան Հայաստանն ու Արեւմտյան Ադրբեջանը։ Չգիտի կամ չի ցանկանում իմանալ, որ Արեւմտյան Հայաստանը աշխարհագրական տերմին է, պատմականորեն ընդունված, շրջանառված, արձանագրված ու նշված բոլոր ժամանակների քարտեզներում, ապա Քեմալական Թուրքիայի ջանքերով շրջանառությունից արհեստականորեն դուրս մղված, իսկ Արեւմտյան Ադրբեջանը (եթե խոսքը իրական՝ Իրանական Ադրբեջանի մասին չէ) հորինվածք է, որով հաջողությամբ ճնշում են իրեն, ինքն էլ ճնշվում է։

5․ Անկախության Հռչակագրի վերաբերյալ խոսքում, որ այն իր մեջ պարունակում է պնդում, որը մեր որոշ հարեւաններ կարող են սուր ընկալել ու հակադրվել՝ պարունակում են ճշմարտության տարրեր, բայց քանի որ միտքը ճիշտ ձեւակերպել ու ճիշտ արտահայտել չի կարողանում՝ հակազդեցություն է առաջացնում»,–գրել է իրավապաշտպանը։

Առավել մանրամասն` այստեղ. 

https://t.me/armenia24live

«Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոն Դանիար Յելեուսինովն է կալանավորվել Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան