Տեղի ունեցավ Հայաստանի եվրոպական ինտեգրման վերաբերյալ չորրորդ մարզային քննարկումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍոնա Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հայաստանի եվրոպական ինտեգրման վերաբերյալ չորրորդ մարզային քննարկումը երեկ տեղի ունեցավ Օհանավանի միջնակարգ դպրոցի սաների, մանկավարժների, ղեկավար կազմի, մարզային հկ-ների ներկայացուցիչների և մարզպետի խորհրդականի մասնակցությամբ և ներկայությամբ:
Դպրոցը «500 դպրոց, 300 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում նորաբաց լուսավոր դպրոցներից մեկն է:
Ակտիվ քննարկում ստացվեց ոչ միայն ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասին, այլ օրենսդիր, գործադիր ինստիտուտների գործառույթների մասին: Աշակերտներին խոստացա հյուրընկալել նաև ԱԺ-ում:
Շնորհակալ եմ մարզպետարանին և Ազգային ժողովրդավար ինստիտուտին այցս կազմակերպել աջակցելու համար:



