Երևան, 02.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանը կարող է ավելի մեծ բաժին ունենալ կիսահաղորդիչների ոլորտում․ Siemens EDA-ի տնօրեն

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

NEWS.am Tech-ը Երևանում նոյեմբերի 15-ին անցկացված Silicon Mountains-2024 միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովի շրջանակում զրուցել է Siemens EDA-ի Կենտրոնական և Հյուսիսային Եվրոպայի տարածաշրջանի տնօրեն Սաշա Ահնենի հետ, որը ի թիվ այլ հարցերի, անդրադառնում է կիսահաղորդիչների շուկային և Հայաստանի հնարավորություններին։ Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև։  

 Siemens-ը ներկայացված է բազմաթիվ ոլորտներում՝ էներգետիկայից մինչեւ առողջապահություն: Որո՞նք են այն հիմնական ռազմավարական ոլորտները, որոնց վրա ընկերությունը կենտրոնանում է այժմ, հատկապես երբ աշխարհը շարժվում է դեպի թվայնացում եւ կայուն զարգացում։

Ուրախ եմ, որ առիթ ունեմ որոշակի տվյալներ ներկայացնել Siemens EDA-ի մասին: Ես կասեի, որ Siemens-ը արդյունաբերական կոնգլոմերատից փոխակերպվում է տեխնոլոգիական ընկերության, և այս փոփոխությունն արդեն սկսվել է տարիներ առաջ: Եթե հետևենք, թե ինչ է արել Siemens-ը թվային արդյունաբերությունում, ապա կնկատենք, որ մենք կառուցել ենք աշխարհի ամենամեծ ծրագրային ընկերություններից մեկը: Թվային արդյունաբերության ենթակայությամբ գործում է Digital Industries Software ընկերությունը, որին պատկանում է նաև Siemens EDA-ը։ Մենք՝ որպես Siemens EDA, Digital Industries Software-ի մասն ենք կազմում, որին Siemens-ը ձեռք է բերել 2017-ին։

Ո՞րն էր էլեկտրոնիկայի ոլորտում բարձր մասնագիտացված ծրագրային ապահովման մշակմամբ զբաղվող ընկերություն ձեռք բերելու նպատակը: Նպատակը թվային երկվորյակ ունենալն էր: Siemens-ն արդեն ուժեղ ներկայություն արտադրության բոլոր փուլերում ծրագրային ապահովման եւ մեխանիկական նախագծման ոլորտներում: Բայց եթե դիտարկենք որևէ ապրանք, ապա այն միայն մեխանիկական և ծրագրային ապահովումից չէ բաղկացած: Հսկայական մասը պատկանում է էլեկտրոնիկային։ Siemens-ի տեսլականը, որը ձեւավորվել է մոտ 10 տարի առաջ, իրական թվային երկվորյակ ստեղծելն էր, որն ընկերություններին թույլ կտար վաղ փուլերում տեսնել, թե ինչի կարող են հասնել, և ինչ վարքագիծ կդրսևորի իրենց արտադրանքը, եթե կիրառեն որոշակի առանձնահատկություններ, գործառույթներ, մեթոդաբանություն:

Siemens-ում մենք խորապես հավատում ենք, որ արտադրանքի զարգացման առումով ապագան ավելի շատ թվային կլինի: Ֆիզիկական նախատիպերի հետ գործ կունենանք արտադրության միայն շատ ուշ փուլում: Եվ դա է պատճառը, որ Siemens-ը շատ մեծ ուշադրություն է դարձնում այս ոլորտի թվայնացման վրա և մեծ ներդրումներ է կատարում այս ոլորտում: Գուցե տեղյակ եք, որ մենք վերջերս ենք հայտարարել Altair Engineering-ի նախատեսված ձեռքբերման մասին, որը մի կողմից ավելի կամրապնդում ՝ Siemens EDA-ի պորտֆոլիոն, որտեղ մենք կստանանք լրացուցիչ մոդելավորման, պլանավորման կարողություններ, մյուս կողմից կստանանք ավելի շատ մեխանիկական մոդելավորումներ՝ արտադրանքի մեխանիկական մասի համար։ Դա է մեր արձագանքը ոլորտին: Մենք թվայնացման առաջատարն ենք, հատկապես, եթե խոսքը վերաբերում է թվային նախատիպավորմանը:

Արհեստական բանականության եւ մեքենայական ուսուցման աճի ֆոնին ինչպե՞ս է Siemens-ն այդ տեխնոլոգիաները ներառում իր արտադրանքներում եւ ծառայություններում:

Siemens-ում մենք ունենք ԱԲ կորպորատիվ թիմեր, ունենք ԱԲ ավելի քան 1500 ինժեներներ, որոնք աշխատում են այն ուղղությամբ, թե ինչպես ենք մենք ներդնում ԱԲ տեխնոլոգիան մեր արտադրանքում։ Ի՞նչ է անում Siemens EDA-ը։ Մենք մշակված տեխնոլոգիան լայնորեն ինտեգրել ենք կորպորատիվ գործառույթներին և կիրառում ենք այն մեր արտադրանքում:

Sascha Ahnen - 2 - Copy.JPG (751 KB)

Siemens EDA-ի հիմնական ուշադրությունն արդյունավետության բարձրացումն է: ԱԲ տեխնոլոգիան սկզբնական փուլում կիրառվում է ամենուր, որտեղ կարող ենք հասնել ավելի շատ արդյունավետության, իսկ մյուս կողմից՝ մենք ստեղծում ենք բոլորովին նոր մոտեցումներ խնդիրների լուծման համար։ Օրինակ, եթե նախկինում ցանկանում էինք մոդելավորել մեծ անալոգային սխեմա, ապա կային շատ կոպիտ ուժի մեթոդներ՝ հասկանալու համար, թե ինչպես է խափանումը բաշխվելու ողջ ցիկլի վրա: Եվ մենք՝ Solido Solutions ընկերության հետ, ստեղծեցինք մի տեխնոլոգիա, որում կիրառում ենք ԱԲ և մեքենայական ուսուցման խելացի տեխնոլոգիաներ, որպեսզի կրճատենք արդյունքի հասնելու համար մեզ անհրաժեշտ ժամանակը:

Ես կասեի, որ ԱԲ-ն ամբողջությամբ ներդրված է շատ ոլորտներում, շատ մշակումներ են ընթանում, և մեր նպատակն է իսկապես ինժեներներին դարձնել ավելի արդյունավետ և կրճատել նախագծման ցիկլերը և կարողանալ նախագծել ավելի ու ավելի բարդ տեխնոլոգիաներ:

Sascha Ahnen cover- 4 - Copy.JPG (1.09 MB)

Siemens-ը մասնակցում է Silicon Mountains-ի գագաթնաժողովին, որը միավորում է տեխնոլոգիական առաջնորդներին եւ նորարարներին: Որո՞նք են այս միջոցառմանը մասնակցելու ձեր հիմնական նպատակները, եւ ինչպե՞ս է Siemens-ը նախատեսում օգտագործել այս գագաթնաժողովը՝ ուժեղացնելու իր ներգրավվածությունը Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի հետ հարաբերություններում:

Մենք շատ պատրաստակամ ենք համագործակցելու նոր ընկերությունների, ստարտափների, ինչպես նաև կայացած ընկերությունների հետ: Հենց դրա համար ենք այստեղ։ Մենք իրականում ցանկանում ենք օգնել երկրներին՝ ստեղծելու էկոհամակարգեր և խթանելու աճի հաջորդ ալիքը, հեռանկար ունեցող նորաստեղծ ընկերությունների հաջորդ ալիքը: Եվ կարծում եմ, որ նկատած կլինեք պանելային քննարկման ժամանակ, թե ինչպես են բազմազգ ընկերություններին գրավում որոշակի վայրեր: Դա միշտ սկսվում է նորարարական գաղափարից, որը ծնվել է ինչ-որ ստարտափում, որը մեծանում է մինչև ողջամիտ չափերի, և այնուհետև որեւէ խոշոր ձեռնարկություն ձեռք է բերում այն։

Sascha Ahnen cover- 3 - Copy.JPG (701 KB)

Մենք իսկապես կցանկանայինք հայկական արդյունաբերությանը հնարավորություն տալ ավելի մեծ բաժին ունենալ կիսահաղորդիչների ոլորտում։ Եվ մենք օգնում ենք ստարտափներին, օրինակ՝ արտոնագրերի հասանելիության հարցում,  օգնում ենք որակավորել իրենց գաղափարները Siemens-ի արտադրանքի ավելի մեծ պորտֆելի շրջանակում, տալիս ենք նրանց պատկերացում, թե արդյոք իրենց գաղափարը ճիշտ ուղղությամբ է գնում և արդյոք պատրաստ է մշակումը սկսելու համար: Այսպիսով, մեր գաղափարը Հայաստանի էկոհամակարգին և տնտեսությանն օգնելն է:

Առավել մանրամասն` այստեղ. 

https://t.me/armenia24live

ԱՄՆ-ն Patriot հրթիռային երկու մարտկոց է տեղակայում Սաուդյան Արաբիայում և Կատարում Bloomberg. Իրանը պայմաններ է սահմանել տեսուչների՝ միջուկային օբյեկտներ վերադառնալու համար Հութիները հայտարարել են Եմենում Սաուդյան Արաբիայի կողմից նոր հարվածների մասին Չկա այլևս հայկական ազգային պետություն. Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները. թյուրքագետ ԱՄԷ-ի երեք լցանավ գրոհի է ենթարկվել Հորմուզի նեղուցում նավագնացության կանոնները խախտելու համարԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 8 մարզերում Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում The Telegraph․ Նապոլեոն Բոնապարտի նամակը կարդացել են նեյրոնային ցանցի միջոցով Ամենօրյա ռեժիմով էժան քարոզչության վերածված «բունկերները», «ամրոցները» չեն կարողացել ֆիքսել ադրբեջանցու սահմանին հայտնվելը, և թիկունքում «վոյաժների» կազմակերպումը. Տիգրան Աբրահամյան Ֆուտբոլն ավելի կարևոր է, քան նրանք, ովքեր այն կառավարում են․ Չեֆերին Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Ռոնալդուին սպառնում է որակազրկում Թրամփը Թենեսիում անհաջող մահապատիժը հետաքրքիր միջադեպ է անվանել Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցԱդրբեջանցի զինծառայողի կրակnցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում. ԱՆ Հորմուզի նեղուցում հարձակման են ենթարկվել երեք նավթատար լցանավեր. Reuters Ադրբեջանցին հայ կնոջ վրա կրшկել է՝ երեք երեխաների ներկայությամբ. կինն ինքնապաշտպանվել է. գյուղապետը մանրամասներ է հայտնել Թուրքիան Ադրբեջան է մատակարարել խոշոր տրամաչափի գնդացիրներ և ատրճանակներ՝ հատուկ նշանակության ուժերի համար Հայաստանն առաջին Գերազանցության մեդալն է նվաճել «WorldSkills Shanghai 2026» միջազգային մրցույթում ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ Հայաստան մտած ու հայ աղջկա կրակած ադրբեջանցու վերաբերյալ 6 ամսով արգելք է սահմանվել ՀՀ ներմուծվող տոմատի մածուկ ապրանքատեսակների վրա Սիսիանում զինծառայողի սպանվելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածվում. ՊՆ Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրեզնոյի քաղաքապետին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ում