Արտակարգ դեպք «Ֆրեշ» սուպերմարկետում. հաճախորդը մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեւանում, Կոմիտասի փողոցում գտնվող «Ֆրեշ» սուպերմարկետում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Ականատեսը NEWS.am-ին պատմել է, որ հունվարի 27-ին, կեսգիշերն անց սուպերմակերտում հաճախորդի ինքնազգացողությունը վատացել է եւ վերջինս տեղում հանկարծամահ եղել:
Տեղեկության իսկությունը ճշտելու համար դիմեցինք ոստիկանություն: Պարզվեց, որ հունվարի 27-ին ժամը 01:00-ի սահմաններում 68-ամյա տղամարդու ինքնազգացողությունը վատացել է, որից հետո նրան տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով` մահացել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:
1
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
2
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
3
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
4
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
5
Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը



