Երևան, 22.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ժաննա Անդրեասյանը ՀՊՏՀ ուսանողներին է ներկայացրել բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ուսանողների միջազգային օրվան՝ նոյեմբերի 17-ին ընդառաջ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողների հետ և ներկայացրել բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները:Հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Հանդիպմանը մասնակցել են նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանը, համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ուսանողներ:

ԿԳՄՍ նախարարը ողջունել է ներկաներին և Ուսանողների միջազգային օրվան ընդառաջ կարևորել հենց ուսանողների հետ հանդիպման հնարավորությունների ընդլայնումը.

«Մենք պետք է ավելի շատ ու անկեղծ խոսենք միասին նախևառաջ այն խնդիրների մասին, որոնք տեսնում ենք: Առաջընթացի հնարավորությունն ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ մենք բաց ենք խնդիրների ու երկխոսության առաջ»:

Ժաննա Անդրեասյանը նշել է՝ համակարգում բազմաթիվ են մարտահրավերները, որոնց մասին Տնտեսագիտական համալսարանը ևս սկսել է խոսել՝ իր հետազոտական ծրագրերով և ուսումնասիրություններով՝ վեր հանելով տարբեր խնդիրներ:

«Այն աշխատանքը, որ տարվում է այս համալսարանում, մեզ համար ևս շատ կարևոր է: Առաջին հերթին խոսքը, իհարկե, տնտեսագիտական վերլուծությունների մասին է: Կրթությունը հանրային բարիք է, և կան բազմաթիվ հետազոտություններ, որոնք ցույց են տալիս՝ եթե տվյալ համայնքում կամ բնակավայրերում բարձրագույն կրթություն ունեցողների մասնաբաժինը 3%-ից ցածր է, հանցավորության, սոցիալական տարաբնույթ խնդիրների շատ մեծ աճ է գրանցվում: Սա ցույց է տալիս, որ բարձրագույն կրթության առկայությունը հանրային գրագիտության ու վարքականոնի ձևավորման մի խողովակ է, որն արդեն իսկ արժեքավոր է: Բացի այդ՝ մասնագիտական կրթության համակարգը ևս մեկ կարևոր գործառույթ ունի՝ ապահովել հանրային զարգացումն այն կադրերի միջոցով, որոնք ձևավորվում են կրթության արդյունքում, և որոնց կարիքն ունի հասարակությունը: Տնտեսագիտական վերլուծությունն այս առումով շատ կարևոր տեղ պետք է զբաղեցնի մեր աշխատանքներում, իսկ մենք այդ վերլուծությունները պետք է շատ ավելի արդյունավետ օգտագործենք քաղաքականությունների մշակման և դրանց հետագա իրականացման ընթացքում»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու ընդգծել բուհերում հետազոտական ներուժի արդյունավետ օգտագործման կարևորությունը:

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ անհրաժեշտ է լավագույնս հասկանալ, թե որքանով ենք կարողանում արդյունավետ արձագանքել փոփոխվող աշխարհի մարտահրավերներին: Մատնանշելով բարձրագույն կրթության ոլորտում ձևավորված դրական ավանդույթները՝ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև համակարգի խնդիրներին: Այս համատեքստում նախարարը նշել է՝ ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով սահմանված են շատ կոնկրետ թիրախներ բարձրագույն կրթության ոլորտում:

«Ունենք շատ մեծ անելիքներ արդյունավետության և որակի ապահովման տեսանկյունից, և նաև այդ խնդիրների կարգավորմանն է ուղղված «Բարձրագույն կրթության և գիտության» մասին նոր օրենքի շրջանառվող նախագիծը։ Բուհերի կողմից ստացել ենք շատ արժեքավոր դիտարկումներ և քննարկումները շարունակում ենք: Կարևոր է, որ ուսանողները ևս ծանոթանան օրենքի նախագծին և արձագանքեն հատկապես այն դրույթներին, որոնք վերաբերում են հենց ուսանողներին: Առաջիկայում նաև Ազգային ժողովում ենք նախատեսում հանրային լսումներ կազմակերպել օրենքի նախագծի շուրջ, որպեսզի հնարավորինս մասնակցային և արդյունավետ գործընթաց ունենանք: Օրենքը մի հստակ խնդիր է դնում՝ բարձրագույն կրթությունը չի կարող լինել առանց հետազոտության: Հետազոտությունը դասավանդման գործընթացի անբաժանելի մասը պետք է լինի: Սա շատ կարևոր է նաև հենց բուհի համար, քանի որ ժամանակակից վարկանիշավորման համակարգերում բուհերի միջազգային մրցունակության տեսանկյունից կարևոր է հատկապես հետազոտական բաղադրիչը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարը, որպես կարևոր խնդիր, անդրադարձել է նաև բուհերում համապատասխան միջավայրի ձևավորմանը.

«Կարող ենք առաջ գնալ միայն այն դեպքում, եթե սկսենք փոխել միջավայրն ու մոտեցումները՝ կրթությունը դարձնելով հավասար մասնակցային գործընթաց: «Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի նախագիծը բարձրագույն կրթության և գիտության ինտեգրման, ավելի սերտ համատեղ աշխատանքի խնդիր է դնում: Արդեն իսկ վիճակագրությամբ տեսնում ենք, որ Հայաստանում այսօր տեղի ունեցող հետազոտությունների և գիտական արդյունքի զգալի մասը տեղի են ունենում բուհերում: Մինչդեռ, գիտության ֆինանսավորման տեսանկյունից խիստ անհամաչափություն ենք տեսնում. ֆինանսավորման զգալի մասն ուղղվում է ակադեմիական ինստիտուտներին, բայց արդյունքի զգալի մասը ստեղծվում է բուհերում: Օրենքը միտված է նաև այս հավասարակշռության կարգավորմանը»:

4G3A9864.jpg (1.28 MB)

Ուսանողների հետ հանդիպմանը ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև բուհերի խոշորացման գործընթացին:

«Գիտեմ, որ մտահոգություններ կան, և կարծում եմ՝ դրանց մասին պետք է բաց խոսել: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ ունենք 60 բուհ, մինչդեռ մեր ուսանողների ընդհանուր համակազմը չի գերազանցում 80 հազարը: Սա շատ լուրջ խնդիր է: Պետք է հասկանանք, թե ինչ որակի կրթություն ենք տալիս մեր ուսանողներին այն հաստատություններում, որոնց անունը բուհ է: Դա մեր պատասխանատվությունն է, որովհետև եթե ուսանողը ստանում է դիպլոմ, պետք է պատասխանատվություն վերցնել, թե նա ինչ է սովորում, ինչ որակի մասնագետ է դառնում և ինչ է կարողանալու անել: Բազմաթիվ խնդիրներ կան ոչ պետական բուհերի շրջանում, որտեղ նաև հավաստիության խնդիրներ ենք ունենում: Վերջին շրջանում նաև այդ բուհերի տված լիցենզիաների ուսումնասիրության և դրանց հետ կապված ամենախորքային խնդիրների քննարկման տեսանկյունից որոշակի գործընթացներ ենք իրականացնում: Սա նաև բուհական հանրույթի համար է խնդիր: Մեր կրթությունը պետք է մրցունակ լինի, և դրա ցուցանիշներից մեկն այն է, թե որքանով է այդ կրթությունը գրավիչ դառնում ոչ միայն հայաստանցի, այլև օտարերկրացի ուսանողների համար: Միջազգային մրցունակության ասպարեզում մեր կշիռն ունենալու համար պետք է շատ անկեղծ ու բաց նայենք մեր խնդիրներին»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:

Բուհերի խոշորացման գործընթացում ԿԳՄՍ նախարարը կարևորել է աշխատանքային խմբերի ձևավորումը, որոնց միջոցով տեղի են ունենում մասնագիտական քննարկումներ յուրաքանչյուր ուղղությամբ կրթության արդյունավետ կազմակերպման շուրջ: Ժաննա Անդրեասյանը նաև նշել է՝ որակյալ կրթություն ապահովելու համար անհրաժեշտ միջավայր ունենալու առումով առկա են որոշակի սահմանափակումներ, իսկ ակադեմիական քաղաքը, ԿԳՄՍ նախարարի գնահատմամբ, նախատեսված է որպես մի միջավայր, որը հնարավորություն է տալու ամբողջապես իրացնել բարձրագույն կրթության, հետազոտության, ուսանողի անմիջական փորձառության ստանդարտը.

«Ակադեմիական քաղաքը մեր ամենակարևոր ծրագիրն է: Այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ քաղաքի զարգացման ու քաղաքաշինական գործընթացների արդյունքում ակադեմիական միջավայրն էապես խաթարվել է: Ցանկանում ենք այդ միջավայրը ձևավորել նորովի, նոր ստանդարտներով, որտեղ կլինեն անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները, այդ թվում՝ ուսանողական կացարաններ, որոնց միջոցով բարձրագույն կրթության հասանելիության ապահովման խնդիրը կլուծենք: Սա շատ մեծ ծրագիր է, որն անպայմանորեն փոխելու է մեր հանրային կյանքի զարգացման ընթացքը»:

Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու ԲԿԳ նախագահ Սարգիս Հայոցյանը պատասխանել են ուսանողների տարաբնույթ հարցերին, որոնք վերաբերել են գիտական աստիճանաշնորհման նոր համակարգին, ԲՏՃՄ ուսանողներին տրամադրվող կրթաթոշակներին, բուհերի միջազգայնացմանն ուղղված պետական քաղաքականությանը, ակադեմիական քաղաքի ստեղծման ընթացքին, ինչպես նաև այլ թեմաների: Այցի շրջանակում Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է ՀՊՏՀ-ում վերջին երկու ամսում իրականացված վերանորոգման աշխատանքներին, որոնց արդյունքում շուրջ 50 լսարան արդիականացվել է՝ համապատասխանեցվելով ժամանակակից չափանիշներին, ինչպես նաև համալրվելով նոր տեխնոլոգիաներով:

Առավել մանրամասն` այստեղ. 

https://t.me/armenia24live

Ոչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք ՉալաբյանԲելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների անցկացման վայր․ Պեսկով «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինՀայաստանում վարորդներին ստուգելու նոր կարգ է նախատեսվում Վարդապետյանը և Կոբախիձեն քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը Ամիօ բանկը՝ COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկեր Հոկտեմբերի 24-ին Վեներա մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև Ադրբեջանն արգելել է նաև Թուրքիայի «Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի մուտքը Թուրքիայի իշխանական վերնախավում կլանների պայքարի մասին ակնարկներ․ Բերաթ Ալբայրաքը խախտել է լռությունը ԵՄ-ն ակնկալում է համոզել Կանադային և Մեծ Բրիտանիային՝ ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ 5000-ի փոխարեն՝ 20000 դրամ․ նոր տուգանք վարորդների համար Մխիթարյանի գոլային փոխանցումը ՉԼ խաղում Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ Ոսկու գինն աճել է. որքան է մեկ գրամի արժեքը Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա Կոստանյան4 դպրոց կմիավորվի․ կստեղծվեն միջնակարգ դպրոց և կրթահամալիր Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը Կամ մենք կոչնչացնենք նրանց, կամ նրանք՝ մեզ. Նեթանյահու Գավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումՍևանա լճից ավելի շատ սիգ որսալու թույլտվություն կտրվի Կկարգավորվեն մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու հետ կապված հարաբերությունները Գավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն Նոր աղանդ է հայտնվել՝ մարդկանց են սպանումԱլիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին Ֆրանսիայի տարածաշրջանային իշխանությունները կարգելեն առաջիկա օրերին ծրագրված բոլոր ցույցերը. Մակրոն Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Պենտագոնը զորքեր է տեղափոխում Իրանի սահման՝ սպասելով Թրամփի «կանաչ լույսին» Այն մասին, թե ինչ է մեզնից համառորեն փորձում թաքցնել Փաշինյանը, սակայն ինչն ի վերջո անհնար է անվերջ թաքցնել. Ավետիք Չալաբյան2 տարի տղամարդու 5 ոսկե ատամով պրոթեզը մնացել է շնչուղիներում. նրան վիրահատել ենՊшտերազմն անհրաժեշտ չէ ո՛չ ՌԴ-ին, ո՛չ Բելառուսին, բայց պետք է պատրաստ լինել դրան. Լուկաշենկո Հոկտեմբերի 24-ի ցույցերի նախաշեմին Ֆրանսիայի ոստիկաններին հետ են կանչել արձակուրդից Հրազդանի կիրճում անծանոթ երիտասարդը հափշտակել է պայուսակը և դիմել փախուստի Թեհրանը չի բացառում պատասխան hարվածներ հասցնել Պարսից ծոցի պետությունների էներգետիկ ենթակառուցվածքներին. իրանցի պաշտոնյա Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25 Ո՛չ Փաշինյանի թույլ ու վտանգավոր TRIPP-ին, որը զիջումներ է ենթադրում ԱլիևինՏերյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի ճանապարհահատվածներում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը Վերջին 8 տարում գազը երկու անգամ թանկացել է, չթանկանալու երաշխիք չկա. Փաշինյան