Երևան, 01.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մարզական Սյունիք․ իրավիճակը համապարփակ ներկայացնելու փորձ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանի նախաձեռնությամբ է լույս տեսնում «Սյունյաց երկրի» այս համարը։ Սյունիքի մարզաշխարհի անցյալն ու ներկան հնարավորինս ի մի հավաքելու և ընթերցողի սեղանին դնելու առաջին փորձն է սույն նախաձեռնությունը։ Ուստի և կարող են որոշ թերություններ լինել։ Բացթողումներ առկա են հատկապես 20-րդ հարյուրամյակի սյունիքյան մարզական իրողությունները ներկայացնելու առումով։ Այդ և ավելի վաղ շրջանի տարեգրությունը կարող է երբևէ դառնալ առանձին ուսումնասիրության ու հրապարակման նյութ։ Հնարավորինս ամբողջական է ներկայացվում Սյունիքի մարզաշխարհի ներկա պատկերը։

Մեզ համար դյուրին չէին այս թեմայի ուսումնասիրումը, լրագրողական նյութերի պատրաստումը, քանզի շատ դեպքերում մասնագիտական մոտեցում էր պահանջվում։ Մոտ մեկ տարի համառ աշխատանքից հետո պարզ դարձավ իրողությունը՝ Սյունիքում սպորտային և մարզական ոլորտը մի ամբողջ աշխարհ է, չափազանց հարուստ և հետաքրքիր աշխարհ, որում ընդգրկված են հազարավոր կարող երեխաներ, պատանիներ ու աղջիկներ, շնորհալի մարզիչներ, կազմակերպիչներ, սրտացավ աջակիցներ։ Սյունիքի մարզաշխարհը ներկայացնելուց առաջ խնդիր դրեցինք նախ՝ ծանոթանալ ֆիզկուլտուրայի և սպորտի դրվածքին՝ հանրապետության կտրվածքով, ծանոթանալ ոլորտում իրականացվող պետական քաղաքականությանը։ Խնդիրը լուծեցինք ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի հետ հարցազրույցի միջոցով։ Փոխնախարարի օգնությամբ որոշակիորեն ճշտեցինք ԿԳՄՍ նախարարության դիրքորոշումը Սյունիքին առնչվող մի շարք հարցերում։

Համարի սկզբնամասում ընդհանուր, բայց և համակողմանի պատկերացում ենք տալիս մարզի համայնքներում սպորտային ու մարզական գործի դրվածքի, եղած ռեսուրսների, առկա ներուժի մասին։

Նախապատրաստական աշխատանքների ընթացքում վերստին համոզվեցինք՝ Սյունիքի մարզական կյանքի կազմակերպման գործում անփոխարինելի դեր է խաղում «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերությունը, ինչն արտացոլված է ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանի հարցազրույցում։

Իսկ թե մարզական ինչ ակտիվ կյանքով է ապրում հանքարդյունաբերական հսկան՝ իմանում ենք ՓԲ ընկերության արհեստակցական կազմակերպության նախագահ Տիգրան Սարգսյանի զրույցից։

Համարում Սյունիքի մարզաշխարհը ներկայացնում ենք ըստ մարզաձևերի՝ ֆուտբոլ, վոլեյբոլ, բասկետբոլ, աթլետիկա, բռնցքամարտ, մենապայքարային ձևեր, շախմատ, կարատե, ջրային սպորտ, ծանրամարտ, ըմբշամարտ։

Ներկայացնում ենք մարզիչներին և ոլորտի մանկավարժներին, որոնցով պայմանավորված է Սյունիքի ներկայիս սպորտային առօրյան։

Ներկայացնում ենք մարզադպրոցներն ու մարզահամալիրները, մարզաառողջարարական համալիրները, նաև էջեր Սյունիքի սպորտային տարեգրությունից։

Սպորտի առանձին ձևերի սյունիքյան դրսևորումները ներկայացնելիս պարզորոշ երևում է, թե որքան ակտիվ են սյունեցի մարզիկները միջազգային ու հանրապետական մրցումներում։ Առավել ուրախալի է, որ նրանցից շատերը մեծ սպորտում իրենց անունն են գրանցել՝ և՛ նախկինում, և՛ հիմա։

Նրանցից մի քանիսի անունը կուզենայինք վերստին հիշել։

Ահա՝ Գրիգոր Համբարձումյան (Գիլո), հանրաճանաչ ֆուտբոլիստ, ով կրել է ԽՍՀՄ ֆուտբոլի հավաքականի համազգեստը, Դավիթ Համբարձումյան (ջրացատկորդ, Մոսկովյան օլիմպիադայի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն), Արկադի և Սուրեն Ղազարյաններ (Կապանի թեթև աթլետիկայի երախտավորներ), Լևոն Աղասյան (եռացատկորդ, երկու օլիմպիադայի մասնակից), Ալեքս Սահակյան (շախմատիստ, ՖԻԴԵ-ի վարպետ), Կարեն Սամսոնյան (մարզիչ, միջազգային կարգի մասնագետ, Հայաստանի «Ջեյ Քեյ Էս» ֆեդերացիայի նախագահ), Արտակ Աղաբեկյան (ըմբիշ, Եվրոպայի պատանիների 2024 թ. առաջնության 3-րդ տեղի մրցանակակիր), Աղվան Հակոբյան (վոլեյբոլի մարզիչ, Սիսիանի վոլեյբոլի թիմի ղեկավար, նախկին ԽՍՀՄ վոլեյբոլի բարձրագույն խմբի առաջնությունների մասնակից)…

Ուրախությամբ նկատեցինք, որ Սյունիքում կան կայացած մարզադպրոցներ, որոնք, առկա խնդիրները լուծելու դեպքում, ավելի լավ կիրականացնեն իրենց առաքելությունն աճող սերնդի ֆիզիկական դաստիարակության և Սյունիքի մարզական առօրյան ակտիվացնելու ուղղությամբ։

Ահա՝ Գորիսի մանկապատանեկան մարզադպրոց, Կապանի մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոց, Կապանի աթլետիկայի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց, Կապանի Դավիթ Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց, Կապանի բռնցքամարտի մասնագիտացված դպրոց, Մեղրիի կարատեի դպրոց, Հայաստանի շախմատի ակադեմիայի Մեղրիի և Ագարակի մասնաճյուղեր, Սիսիանի ֆուտբոլի դպրոց, Սիսիանի մանկապատանեկան մարզադպրոց, Սիսիանի շախմատի դպրոց, Քաջարանի համալիր մանկապատանեկան մարզադպրոց և այդ դպրոցի Սիսիանի մասնաճյուղ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մարզահամալիր։

Ուրախությամբ նկատեցինք նաև, որ Սյունիքում կան սպորտի բազմաթիվ նվիրյալ մարզիչներ, ովքեր իրենց պրոֆեսիոնալ հմտությունները փոխանցել և շարունակում են փոխանցել աճող սերնդին։ Մի քանի մարզչի անուն՝ ահավասիկ. Տիգրան Աղաբեկյան (ԽՍՀՄ սպորտի վարպետ, ըմբշամարտ, Գորիս), Արսեն Պետրոսյան (ՀՀ վաստակավոր մարզիչ, աթլետիկա, Կապան), Մերուժան Աթայան (ՀՀ սպորտի վաստակավոր աշխատող, ըմբշամարտ, Քաջարան), Յուրի Ավետիսյան (ՀՀ վաստակավոր մարզիչ, ըմբշամարտ, Մեղրի), Վալերիկ Համբարձումյան (ԽՍՀՄ սպորտի վարպետ, ըմբշամարտ, Սիսիան)...

Համարը նախապատրաստելու ընթացքում բախվեցինք այն խնդիրներին, որոնք առկա են Սյունիքում, և դրանցից մի քանիսին կուզենայինք անդրադառնալ...

Հայաստանի ամենահին քաղաքներից մեկում՝ Գորիսում, չկա ու չի եղել լողավազան։ Գրեթե ոչինչ չկա թեթև աթլետիկայի պատշաճ կազմակերպման համար։ Տարիներ շարունակ չի հիմնանորոգվում անմխիթար վիճակում հայտնված մարզադաշտը, թեև քաղաքն ունի ֆուտբոլային հարուստ ավանդույթներ։

Ոլորտի մասնագետները մեզ հարցնում են՝ ազգային մրցումների անցկացման վայր (ավանդաբար) ընտրվում է մայրաքաղաքը. իսկ ինչո՞ւ նման մրցումները նաև մարզերում (այդ թվում՝ Սյունիքում) չեն անցկացվում։ Հավանաբար կպատասխանեն՝ համապատասխան պայմաններ չկան, բայց մինչև ե՞րբ։

Կապանում վաղուց զգացվում է աթլետիկական մանեժ կառուցելու անհրաժեշտությունը, և դա այն դեպքում, որ քաղաքում բավականին զարգացած է թեթև աթլետիկան։

«Քաջարանի համալիր մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ը մինչև հիմա չունի շենք, և պարապմունքներն անց են կացվում տարբեր տեղերում։ Բանվորական այդ խոշոր միջավայրում նույնիսկ լողավազան չկա։

Ծայրահեղ սուղ են Մեղրու մարզական հնարավորություններն ու հատկապես վատ վիճակում են Մեղրու և Ագարակի մարզադաշտերը։

Սիսիանում 2014-2016 թթ. կառուցած հիանալի մարզահամալիրը մինչև հիմա օդից կախված վիճակում է և, որպես գույք, հստակեցված չէ պատկանելությունը։ Կարելի է երկար շարունակել Սյունիքում ոլորտի խնդիրների թվարկումը, բայց բավարարվենք ասվածով։

Թեմայի ենթաբաժիններից մեկը կարող էր լինել աճող սերնդի ֆիզիկական դաստիարակության վիճակը մարզում՝ ուսումնական հաստատություններում, աշխատանքային կոլեկտիվներում՝ այդ ամենը դիտարկելով առողջ ապրելակերպի տեսակետից։ Ընթացքում, սակայն, համոզվեցինք, որ դա բավականին լուրջ և տարողունակ խնդիր է, առանձին և բազմակողմանի ու հիմնավոր ներկայացնելու կարիք ունեցող թեմա, այլապես ամեն ինչ մակերեսային և նույնիսկ ձևական կլիներ։

Թեմայի մեկ այլ ենթաբաժին կարող էր լինել գյուղական բնակավայրերի մարզական կյանքի դրվածքը։ Մանավանդ որ մարզի գյուղերի մեծ մասը տասնամյակներ շարունակ ակտիվ սպորտային-մարզական առօրյա է ունեցել՝ թիմեր, խմբակներ, սպորտի տարբեր ձևերից մրցումներ բնակավայրերի թիմերի միջև։ Այդ ամենից շատ քիչ բան է պահպանվել, որը, այդուհանդերձ, առանձին ներկայացնելու կարիք ունի։

Առանձին հարց կարող էր լինել բնակավայրերում առկա մոտ 200 խաղահրապարակի վիճակը. դրանց զգալի մասը ձևական իրողություն է երեխաների կյանքում՝ անբարեկարգ վիճակ, նվազագույն գույքի բացակայություն, առկա գույքի մի մասի մաշված վիճակ։

Հարցերի հարցը, այդ բոլորով հանդերձ, ոլորտի կառավարումն է, որը, առնվազն մարզի կամ համայնքների կտրվածքով, մեծամասամբ ձախողված է։ Բացակայում է միասնական մոտեցումը, ամեն ինչ, կարծեք, թողնված է տեղական իշխանությունների հայեցողությանը, իսկ տեղական իշխանությունների տվյալ ոլորտի պաշտոնյաները հաճախ չեն էլ պատկերացնում բնագավառի կարևորությունը, խնդիրները։

Ծանոթացեք, օրինակ, համայնքային բյուջեներին և ինքներդ կհամոզվեք՝ ֆիզկուլտուրան, սպորտը և մարզական կյանքն առհասարակ պատշաճ մակարդակով արտացոլված չեն ֆինանսական այդ փաստաթղթերում։

Ընթերցողին առաջարկվող թերթային սույն թողարկումը նպատակ ունի նաև պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել առկա խնդիրների վրա։ Նպատակ ունի հիշեցնել բոլորին՝ առանց ֆիզիկական պատշաճ դաստիարակության խոսք չի կարող լինել մեր երեխաների, պատանիների ու աղջիկների ռազմահայրենասիրական դաստիարակության, ասել է՝ երկրի պաշտպանական կարողության հզորության մասին, որը մեր երկրի առջև ծառացած կարևորագույն խնդիրներից է:

Թույլ չենք տալու 300.000 ադրբեջանցիների մուտքը Հայաստան․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանցիները մշտապես խոսում են «Արևմտյան Ադրբեջանի» և Հայաստան վերադառնալու մասին․ Արմեն ՄանվելյանՀայաստանին պետք է ուժեղ ղեկավար․ մենք այլևս չենք նահանջելու. ՀայաՔվեՇղթայական ավտովթար՝ Մասիսում. բախվել է 5 մեքենա Մի՛ թողեք, որ ուրիշները որոշեն ձեր ապագան, եկե՛ք ընտրատեղամաս. ՀայաՔվե Սիրով ու ջերմությամբ շնորհավորում եմ բոլորիս Երեխաների միջազգային օրվա կապակցությամբ. Ավետիք ՉալաբյանՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսել է ուսումնամարզական հավաքը Թող մեր երեխաները մեզանից ավելի խելացի լինեն, մեզանից ավելի լավ ապրեն. Մհեր ԱվետիսյանԻրանը Լիբանանում պшտերազմի շարունակումը համարում է hրադադարի խախտnւմ բոլոր ճակատներում. Արաղչի Սամվել Կարապետյանի օգնությունը բանակին էական ու բազմազան է եղել, բավական օգտակար է եղել. Դավիթ Տոնոյան Փաշինյա՛ն, մենք Արևմտյան Ադրբեջան չե՛նք. Մենք՝ Հայաստա՛ն ենք. Նարեկ ԿարապետյանՄուայթայ․ Կովկասի գավաթի խաղարկությունում Հայաստանի հավաքականն առաջին տեղը գրավեց թիմային հաշվարկում Հուշարձանի կարգավիճակ են ստացել 12 պատմամշակութային կառույցներ Հայ միլիարդատիրոջ ինքնաuպան առաքելությունը. Չեխական պարբերականն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի` Վացլավ Հավելի մրցանակի առաջադրմանը Ինչ սպառնալիք է ներկայացնում ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության դադարեցումը Եվրոպամետ ընտրողները խաբված են և խաբվելու են, եթե չվերանայեն իրենց մոտեցումը. Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ի կողմից ցուցաբերվող օգնությունը չպետք է օգտագործվի Հայաստանի դեմ. Թրամփն Ալիևին հուշագիր է հղել 907-րդ բանաձևի սահմանափակումների կասեցման ժամկետը երկարաձգելու մասին Մեր պետության հայկական բովանդակությունը վտանգված է. Էդմոն ՄարուքյանԱյս տարի երեխաների պաշտպանության օրը հունիսի 7-ն է. պաշտպանի’ր երեխաներիդ և թոռներիդ Նիկոլից, թուրքերից, մահից և գաղթից. Արմեն Աշոտյան Առավելապես երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև․ եղանակն այս օրերին Մերժելով 16-ին՝ մերժում ենք Ալիևին. Արեգա Հովսեփյան Լիբանանում հրադադարը ԱՄՆ-ի հետ համաձայնագրի առանցքային պայմաններից է․ Իրանի ԱԳՆ Կամ դու կգաս հունիսի 3-ին, կամ ադրբեջանցիները կգանՇնորհավորում եմ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ. Նաիրի ՍարգսյանՀարցազրույց Ռոբերտ Քոչարյանի հետ. տեսանյութ Խաղաղության պայմանագրի տեքստի մեջ որևէ փոփոխություն չի լինելու, ավելանալու է միայն երաշխավորի գաղափարը. Ն.ԿարապետյանԿասեցվել է 10 ապoրինի հորի շահագործում․ ԲԸՏՄ Հունիսի 3-ին համար 3-ի կողքին լինելու նպատակըՖրանսիայում անկարգությունների հետևանքով ձերբակալվածների թիվը գերազանցել է 890-ը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության օրվա առթիվ Ուժեղ Հայաստանը քարոզարշավ է իրականացնում Նորակերտում. ուղիղՏպավորություն է ստեղծվում, թե Թուրքիան ու Ադրբեջանը մեր ժողովրդի դեմ ռազմшկան հանցագործություններ չեն իրականացրել. Տիգրան Աբրահամյան Երևանում վաղվանից հին տրոլեյբուսներ չեն լինի. Երևան բերված 45 տրոլեյբուսից 30-ը արդեն շահագործվում են. քաղաքապետարանի պաշտոնյա Ողբերգական հրդեհ Մեծ Մանթաշում. ներսում գտել են բնակչի դին Ինիգո Մարտինեսը նշել է այն երկու ֆուտբոլիստներին, որոնք պետք է դառնան «Բարսելոնա»-ի առաջատարները Ալիևին հաղթելու համար պետք է գնալ ընտրության Բազմաթիվ անգամներ շեշտել եմ՝ ձեր վստահությունն ինձ համար ամենամեծ պատասխանատվությունն է, և ես այն պահելու ու պահպանելու եմ. Գագիկ ԾառուկյանՊուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Սպիտակ-Գյումրի ճանապարհին մեքենա է այրվել Մոսկվայից զգուշացումներ՝ Երևանին․ առանց ռուսական շուկայի Հայաստանը կարող է կորցնել գյուղմթերքի արտահանման հիմնական ուղղությունը Վթար. ջուր չի լինի «Կոմպրոմիսներով պիտի ընտրվի վարչապետ, որը նախկիններից չէ , ներկաներից չէ». Է. Մարուքյան «Մեզ նույնիսկ ՔՊ-ում են ավելի շատ վստահում». Սամվել Կարապետյանը՝ ընտրությունների վճռորոշ նշանակության մասին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Հրդեհ` Մեծ Մանթաշ գյուղում Սուրբ Էջմիածնում հավատացյալների առջև ցուցադրվեցին քրիստոնեական սրբազան մասունքներըՆեթանյահուն ազգային անվտանգության նոր խորհրդական է նշանակել «Arrow 3» ՀՕՊ համակարգը ստեղծողինԱմառային արձակուրդներն սկսվում են. ԿԳՄՍ նախարարի առաջարկը սովորողներին «Միջանցքների պատերազմ». Իրանը հայտնել է տրանսպորտային ենթակառուցվածքի ավելի քան 50 օբյեկտի վնասման մասինՄեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել