Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան համաձայնել է հրաժարական տալ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱբխազիայի նախագահ Ասլան Բժանիան ընդդիմության պահանջով համաձայնել է հրաժարական տալ։ Այս մասին հայտնում է «Республика»-ն։
Ինչպես նշում են ընդդիմության ներկայացուցիչները, իշխանություններին առաջարկվել է երկու տարբերակ՝ ողջ կառավարության, այդ թվում՝ նախագահի, փոխնախագահի ու վարչապետի հրաժարականը, իսկ խորհրդարանի խոսնակ Լաշա Աշուբան պետք է նախագահի պաշտոնում հանդես գա մինչև ընտրություններ նշանակվեն։
Երկրորդ տարբերակը կառավարության հրաժարականն է և նախագահի պարտականությունների կատարումը՝ բոլոր կողմերի համար ընդունելի անձնի կողմից։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



