Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի առանձին հատվածների երթևեկությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 15-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 16-ի ժամը 06։00-ն ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Պուշկինի փողոցից մինչև Ամիրյան փողոցն ընկած հատվածի երթևեկությունը:
՛՛Նոյեմբերի 16-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 17-ի ժամը 06։00-ն Ամիրյան փողոցից մինչև Խորենացի փողոցն ընկած հատվածի, իսկ նոյեմբերի 17-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 18-ի 06:00-ն՝ Խորենացի փողոցից մինչև Մաշտոցի պողոտայի «Փակ շուկա» ընկած հատվածի երթևեկությունը:
Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը՛՛,-հայտնում է Երևանի քաղաքապետարանը:
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Լավ նորություն թոշակառուների համար
3
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը



