Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Չաղ Ռուստամի» և «Ֆազի» միջև դեռ 2018-ից ձևավորվել էին թշնամական հարաբերություններ․ նոր մանրամասներ uպանության դեպքից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է 2024թ. հունիսի 11-ին Երևան քաղաքի Շինարարներ փողոցում «Ֆազ» մականունով հայտնի Սերգեյ Գրիգորյանի սպանության և վերջինիս ուղեկցողի՝ 35-ամյա Բ․Սիմոնյանի նկատմամբ սպանության փորձի վարույթի՝ երկու մեղադրյալի մասով նախաքննությունը:

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, որի նախաքննության կատարումը հետագայում շարունակվել է ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում, իրականացված հսկայածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, հանցագործության կատարմանը նրանցից յուրաքանչյուրի դերակատարությունը, անհատականացվել են նրանց գործողությունները, որոնց նախաքննական մարմնի կողմից տրվել են համարժեք իրավական գնահատականներ:

ՀՀ ՆԳՆ Ոստիկանության, ՀՀ ԱԱԾ հետ սերտ համագործակցությամբ իրականացված նախաքննության ընթացքում փաստվել է, որ Ս.Գրիգորյանին ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով Ռ.Ստեփանյանը մի խումբ անձանց՝ Ա.Կուրեղյանի, Հ.Սահակյանի և Սու.Գրիգորյանի հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք է բերել և պահել հրազեն և փամփուշտներ, այնուհետև Ա.Կուրեղյանի հետ կազմակերպել և ղեկավարել են մյուս հանցակիցների գործողությունները, որոնց անմիջական մասնակցությամբ 2024թ. հունիսի 11-ին՝ ժամը 23:15-ի սահմաններում, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինաբար կյանքից զրկել՝ սպանել են Ս.Գրիգորյանին:

Քննությամբ պարզվել է, որ «Չաղ Ռուստամ» մականվամբ հայտնի Ռ.Ստեփանյանի և «Ֆազ» մականվամբ հայտնի Ս.Գրիգորյանի միջև, անձնական հարցի կապակցությամբ, դեռևս 2018 թվականից ձևավորվել են թշնամական հարաբերություններ: Իրավիճակն առավել լարվել է 2020թ. դեկտեմբերին, որի պատճառը եղել է Ռ.Ստեփանյանի մտերիմ անձի ինստագրամյան էջից սեռական բնույթի հայհոյանքների տեսքով մեկնաբանություններ գրելը Ս․Գրիգորյանի և վերջինիս մտերմուհու վերաբերյալ:

Այս կապակցությամբ Ս.Գրիգորյանը, պատժելու նպատակով, համախոհների հետ առևանգել են Ռ.Ստեփանյանի հիշյալ մտերիմին, վերջինիս իր կամքին հակա­ռակ, ապօրինի ազատությունից զրկելով, ծեծի են ենթարկել՝ պահանջելով հայտնել վիրավորական գրառում­ներ կատարած անձի տվյալները և միայն Ռ.Ստեփանյանի միջամտությամբ նա ազատ է արձակվել՝ հետագայում վիրավորական գրառումներ կատարած անձի տվյալները հայտնելու պայմանով:

Որոշ ժամանակ անց Ս.Գրիգորյանը հեռախոսազանգով Ռ.Ստեփանյանի հիշյալ մտերիմ անձից կրկին փորձել է պարզել իրեն հետաքրքրող տեղեկությունները, սակայն ստանալով մերժում՝ սպառնացել է սպանել վերջինիս և իր հետ գտնվողներին։ Ս.Գրիգորյանի եղբայրը, նախնական համաձայնության գալով մի խումբ անձանց հետ, 2021թ. հունվարի 13-ին «Թոխմախի» գերեզմանատան ավտոկայանատեղիում, Ռ.Ստեփանյանի մտերիմի և նրա հետ եղած անձանց պատժելու շարժառիթով, կրակոցներ են արձակել իրենց ավտոմեքենաների մեջ գտնվող Ռ.Ստեփանյանի, Ա.Կուրեղյանի և նրանց մյուս կողմնակիցների ուղղությամբ:

Այս դեպքերից հետո Ս.Գրիգորյանի և Ռ.Ստեփանյանի միջև ձևավորվել են լարված, թշնամական հարաբերություններ:

Քննությամբ պարզվել է, որ հետագայում վերջիններիս մտերիմների մասնակցությամբ տեղի են ունեցել մի շարք միջադեպեր, այդ թվում` զենքի գործադրմամբ, որոնց կապակցությամբ նախաձեռնվել են քրեական վարույթներ:

Ձևավորված թշնամական հարաբերությունների վերջնարդյունքում Ռ.Ստեփանյանը Ս.Գրիգորյանի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու հերթական պլանն է կազմել:

Մասնավորապես՝ նրան սպանելու իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով, իր մտերիմներ Ա.Կուրեղյանի, ով միաժամանակ հանդիսացել է Ռ.Ստեփանյանի ու նրա ընտանիքի անդամների անձնական վարորդը, Հ.Սահակյանի և Սու.Գրիգորյանի հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել ու պահել ակոսափող հրազեն հանդիսացող «ԱԿ-103» տեսակի, 7.62մմ տրամաչափի ինքնաձիգ և առնվազն 54 փամփուշտ, ինչպես նաև՝ հանցանքի կատարումը հեշտացնելու, անվրեպ իրականացնելու, հնարավոր հետքերը թաքցնելու համար անհրաժեշտ առարկաներ, մասնավորապես՝ հեռադիտակ, ձեռնոցներ, դիմակներ, ոստիկանության համազգեստ, ռադիոկապի սարքեր, լապտեր, դյուրավառ հեղուկ, ավտոմեքենայի կեղծված հաշվառման համարանիշներ, «Opel Astra» մակնիշի ունիվերսալ թափքով ավտոմեքենա, որն արտաքնապես նույնանման է եղել իրական հաշվառման համարանիշներով «Opel Astra» մակնիշի ունիվերսալ թափքով ավտոմեքենային:

Դեպքի օրը՝ 2024թ. հունիսի 11-ին, Ռ.Ստեփանյանի և Ա.Կուրեղյանի հետ ունեցած պայմանավորվածություններն իրագործելով՝ Սու.Գրիգորյանը և Հ.Սահակյանը, իրենց հետ վերցնելով ապօրինի կերպով ձեռք բերված փամփուշտներով լիցքավորված ինքնաձիգը, հանցագործությունն իրագործելու համար ձեռք բերված վերոհիշյալ պարագաները, կեղծված հաշվառման համարանիշներով «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով ժամը 21:00-ի սահմաններում, Ս.Գրիգորյանի սպանությունն իրագործելու համար հարմար պահ ընտրելու նպատակով, դարանակալել և հետապնդել են վերջինիս:

Ժամը 23:15-ի սահմաններում Ս.Գրիգորյանը ընկերների ուղեկցությամբ դուրս է եկել Երևան քաղաքի Շինարարների փողոցի 25-րդ հասցեում գտնվող բուքմեյքերական գրասենյակից և նստել է մայթեզրին կայանված իրեն պատկանող «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենայի վարորդի նստատեղին, ավտոմեքենայի առջևի աջ նստատեղին նստել է նրան ուղեկցողներից Բ.Սիմոնյանը:

Նկատելով, որ Ս.Գրիգորյանը պատրաստվում է հեռանալ՝ Հ.Սահակյանը, «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան կտրուկ վարելով առաջ, շրջանցել է Ս.Գրիգորյանի ավտոմեքենան հետևից ուղեկցող, փողոցի բանուկ մասը մասնակի փակած ավտոմեքենան, ձախ կողմից շրջանցել է նաև Ս.Գրիգորյանի վարած ավտոմեքենան, կտրուկ կանգնել դրա առջևի հատվածում՝ արգելափակելով առաջընթացը: Նույն պահին հիշյալ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի հետևի աջ նստատեղին նստած Սու.Գրիգորյանն իր մոտ ապօրինի կերպով պահվող «ԱԿ-103» տեսակի ինքնաձիգից, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, առնվազն 20 կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ, որի հետևանքով Ս.Գրիգորյանը գլխի և մարմնի տարբեր հատվածներում ստացել է կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, իսկ Բ.Սիմոնյանը՝ հրազենային բեկորային կույր վիրավորման ձևով վնասվածք՝ առողջության կարճատև քայքայումով: Հանցանքի կատարումն ավարտելուց անմիջապես հետո Հ.Սահակյանը և Սու.Գրիգորյանը, այլ ավտոմեքենաներին բախված լինելու պատճառով չկարողանալով դեպքի վայրից հեռանալ իրենց «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով, այն թողնելով դեպքի վայրում, դիմել են փախուստի: Բ.Սիմոնյանը և Ս.Գրիգորյանը անմիջապես տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ վերջինս րոպեներ անց մահացել է:

Հ.Սահակյանը և Սու.Գրիգորյանը, դեպքի վայրից տարբեր ուղղություններով դիմելով փախուստի, ճանապարհին տարբեր վայրերում գցել են ինքնաձիգը, իրենց հագին եղած ոստիկանության համազգեստները, դրանցից մեկի գրպանում առկա փամփուշտներով լիցքավորված փամփշտատուփը, լապտերը, ռադիոկապի երկու սարքերը, դիմակներն ու մեկ զույգ ձեռնոցը։  Ապա փախչելով տարբեր ուղղություններով՝ այնուհետև երկուսն էլ միմյանցից առանձին գնացել են Ռ.Ստեփանյանին պատկանող, Կոտայքի մարզում գտնվող տուն, որտեղ նրանց սպասել է Ա․Կուրեղյանը, իսկ քիչ անց նրանց է միացել նաև Ռ.Ստեփանյանը: Ավելի ուշ խմբի՝ հանցագործությունը կատարած երկու անձինք, «Զվարթնոց» օդանավակայանով հատելով ՀՀ սահմանը, մեկնել են ՌԴ:

Պարզվել է, որ Ա.Կուրեղյանը ողջ ընթացքում կազմակերպել է Սու.Գրիգորյանի և Հ․Սահակյանի տարբեր տեղաշարժերը, անհրաժեշտ գնումների կատարումը, գործողությունները։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հանցագործության կազմակերպիչները՝ Ռ.Ստեփանյանը և Ա.Կուրեղյանը, հայտնաբերվել  և ձերբակալվել էին:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նրանց մեղադրանք էր ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով և 335-րդ հոդվածի 2-րդ մասով: Որպես խափանման միջոց՝ նրանց նկատմամբ կիրառվել է կալանավորում:

Վերջիններիս մասն առանձնացվել է առանձին վարույթում և հայտարարվել նախաքննության ավարտի մասին: Վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Սու.Գրիգորյանի և Հ.Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով, 44-155-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասերով, 335-րդ հոդվածի 2-րդ մասով: Վերջիններիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում: 

Առավել մանրամասն` այստեղ. 

https://t.me/armenia24live

Հոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք ՉալաբյանԲելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների անցկացման վայր․ Պեսկով «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինՀայաստանում վարորդներին ստուգելու նոր կարգ է նախատեսվում Վարդապետյանը և Կոբախիձեն քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը Ամիօ բանկը՝ COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկեր Հոկտեմբերի 24-ին Վեներա մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև Ադրբեջանն արգելել է նաև Թուրքիայի «Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի մուտքը Թուրքիայի իշխանական վերնախավում կլանների պայքարի մասին ակնարկներ․ Բերաթ Ալբայրաքը խախտել է լռությունը ԵՄ-ն ակնկալում է համոզել Կանադային և Մեծ Բրիտանիային՝ ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ 5000-ի փոխարեն՝ 20000 դրամ․ նոր տուգանք վարորդների համար Մխիթարյանի գոլային փոխանցումը ՉԼ խաղում Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ Ոսկու գինն աճել է. որքան է մեկ գրամի արժեքը Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա Կոստանյան4 դպրոց կմիավորվի․ կստեղծվեն միջնակարգ դպրոց և կրթահամալիր Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը Կամ մենք կոչնչացնենք նրանց, կամ նրանք՝ մեզ. Նեթանյահու Գավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումՍևանա լճից ավելի շատ սիգ որսալու թույլտվություն կտրվի Կկարգավորվեն մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու հետ կապված հարաբերությունները Գավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն