Ջոկովիչը, Ուիլյամսն ու Կերբերն Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչում են
ՍՊՈՐՏԹենիսի Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի եզրափակիչի առաջին մասնակիցն աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հունվարի 28-ին կիսաեզրափակիչում սերբ թենիսիստը 2 ժամ 23 րոպե տեւած մրցախաղում հաղթեց աշխարհի երրորդ ռակետ, շվեյցարացի Ռ ոջեր Ֆեդերերին՝ 6:1, 6:2, 3:6, 6:3 հաշվով: Եզրափակիչում Ջոկովիչի մրցակիցը կլինի կանադացի Միլոշ Ռաոնիչի եւ բրիտանացի Էնդի Մարեյի միջեւ մրցախաղի հաղթողը:
Առաջնության կանանց մենախաղի հաղթողի տիտղոսը կվիճարկեն աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը եւ վեցերորդ ռակետ, գերմանուհի Անժելիկա Կերբերը: Կիսաեզրափակիչում Կերբերը 7:5, 6:2 հաշվով հաղթեց Մեծ Բրիտանիան ներկայացնող Ջոհանա Կոնտային, իսկ Ուիլյամսը 6:0, 6:4 հաշվով հետագա պայքարից դուրս թողեց լեհ Ագնեշկա Ռադվանսկային:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



