Ալիևը ցեղասպանություն է գործել բնիկ հայերի նկատմամբ, COP29-ի մասնակիցներ, ամաչում ենք ձեր լռությունից. Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտ
ԲԼՈԳԼեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն արձագանքել է COP29-ի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին:
«Բնիկ հայերի հինավուրց տարածքի նկատմամբ ցեղասպանության միջոցով «Ադրբեջանի ինքնիշխանության վերականգնումը» միջազգային իրավունքով արդարություն չէ: Դա նույնիսկ օրինական չէ միջազգային օրենսդրությամբ:
Ադրբեջանը միայնակ չէ գործել. առանց Իսրայելի ռազմական օգնության, ինչպես նաև ԱՄՆ Պետքարտուղարության մեղսակցության և օրհնության, դա անհնար կլիներ իրականացնել: Նրանք, ովքեր դեռ ներկա են COP29-ին, ամաչում ենք ձեր լռությունից»,-ասված է ինստիտուտի թվիթերյան էջում:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
4
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



