Մեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ բախվել ծառին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրարատի մարզային փրկարարական վարչությունում հուլիսի 6-ին ժամը 17:36-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Մխչյան-Բյուրավան ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Վթարի հետեւանքով կա տուժած եւ նրան օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ահազանգից անմիջապես հետո դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեցին Արարատի մարզային փրկարարական վարչությունից, դեպքի վայրում պարզ է դարձել, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում1976 թվականին ծնված Հայրիկ Սարդարյանի վարած «ԳԱԶ 31029» մակնիշի 34 QL 328 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ծառին:
Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը վարորդը տեղափոխվել է «Արտաշատ» ԲԿ: Բժիշկենրը տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը եւ դուրս բերել ավտոճանապարհի երթեւեկելի հատված:



