Երևան, 28.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Պետք չէ զբաղվել ինքնախաբեությամբ, Արևմուտքի միջնորդությամբ խաղաղություն չի լինի». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ukraina.ru-ն «Խաղաղություն վնասներով. հանուն Թուրքիայի և Ադրբեջանի հետ «նորմալացման»՝ Հայաստանը կմոռանա իր պատմությունը» վերնագրով հոդվածում գրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը կհաջորդի Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը։ Այդ մասին թուրքական լրատվամիջոցներին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ Նրա խոսքով, Անկարան այդ երկու պետությունների միջև խաղաղության հասնելը համարում է Անդրկովկասում կայունության ապահովման կարևոր տարր, հետևաբար կողմերին առավելագույն աջակցություն է ցուցաբերում համաձայնության հասնելու փորձերում։ Մինչ այդ էլ հայկական կողմն էր քայլ կատարել Թուրքիայի ուղղությամբ։

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասել էր, որ իր երկրի իշխանությունները Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը չեն համարում իրենց առաջնահերթությունը։ Հիշեցնենք, որ Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, չնայած այն հանգամանքին, որ Թուրքիան առաջին երկրներից էր, որը ճանաչեց Հայաստանի անկախությունը 1991 թվականին Խորհրդային Միության փլուզումից հետո։ Երկու պետությունների միջև սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ։ Երկրների միջև հարաբերությունների հիմնական խոչընդոտներն են Անկարայի աջակցությունը ադրբեջանական դիրքորոշմանը Ղարաբաղյան կարգավորման հարցում և Թուրքիայի սուր արձագանքը 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։

Արդյո՞ք կարելի է ասել, որ Փաշինյանի քաղաքականությունն արդյունավետ է և համապատասխանում է Հայաստանի ազգային շահերին: Բանն այն է, որ Փաշինյանը դեռ ներկայացնում է Հայաստանի շահերը, քանի որ հայերն ընտրել են նրան, իսկ ընդդիմությունը դեռ չի կարողացել նրան տապալել: Ըստ հայ քաղաքագետ Արման Ղուկասյանի, Հայաստանի արտգործնախարարի վերջին հայտարարությունները վկայում են այն մասին, որ Հայաստանի քաղաքական վերնախավն ակնհայտորեն պատրաստ է նրան, ինչին պատրաստ չէ հայության ճնշող մեծամասնությունը, այն է՝ մոռացության մատնել հայ ժողովրդի ցեղասպանությունը։ «Ուստի, Միրզոյանի հայտարարությունը հայաստանյան հասարակության մեջ ընդունվեց թշնամաբար, Հայաստանի իշխանությունների օրակարգը լիովին հակասում է այն քաղաքականությանը, որով Հայաստանը շարժվել է վերջին տարիների ընթացքում»,- նշել է Ղուկասյանը Ukraina.ru-ին տված հարցազրույցում։

Քաղաքագետի խոսքով, Հայոց ցեղասպանության հարցը շատ զգայուն և կարևոր է ազգի յուրաքանչյուր ներկայացուցչի համար՝ անկախ նրանից՝ նա ապրում է բուն երկրում, թե սփյուռքում։ Ուստի, վստահաբար կարելի է ասել, որ Նիկոլ Փաշինյանի թիմի վարած կուրսը չի ձևավորվել բուն Հայաստանի շահերից ելնելով, հավելել է Ղուկասյանը։ Քաղաքագետը խոստովանել է, որ Հայաստանի ղեկավարության չափից ավելի համակերպվելը ազգային կարևորագույն հարցերում թելադրված է վարչապետի և նրա թիմի՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական շոշափելի հաջողությունների հասնելու ցանկությամբ։ Այդպիսի հաջողություններից մեկը կարող է լինել հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը և խաղաղության պայմանագրի ստորագրումը, կարծում է փորձագետը։ «Սակայն այդ ճանապարհով ձեռք բերված խաղաղությունը կլինի շատ փխրուն, պայմանական և հարաբերական: Եթե մենք անընդհատ միակողմանի զիջումներ անենք, ապա ի՞նչ խաղաղության մասին կարող ենք խոսել երկարաժամկետ հեռանկարում»,- ասել է Ղուկասյանը։

Նրա խոսքով, հաշվի առնելով թե՛ Երևանի, թե՛ Բաքվի հայտարարությունները՝ խաղաղության համաձայնագրի շուրջ որոշ զգայուն հարցերի շուրջ նրանց դիրքորոշումները դեռ շատ հեռու են միմյանցից։ «Կարծում եմ, որ Ադրբեջանն ավելի ու ավելի է պահանջում վերաշարադրել Հայաստանի Սահմանադրությունը, զինաթափել երկիրը, բայց չի տալիս անվտանգության երաշխիքներ։ Նման պահանջները ստիպում են մտածել, թե արդյո՞ք այդ մշակվող փաստաթուղթն, ըստ էության, խաղաղության պայմանագիր է»,- ասել է հայ քաղաքագետը: Ղուկասյանը կարծում է, որ շրջանակային համաձայնագրի ստորագրումն իրատեսական է, սակայն դեռ վաղ է խոսել լիարժեք փաստաթղթի մասին, որը վերջ կդնի հակամարտությանը և կհաստատի խաղաղություն։

Քաղաքագետը խոստովանել է, որ անդրկովկասյան տարածաշրջանում իրենց արտաքին քաղաքական խնդիրները լուծելու համար առաջին հերթին ամերիկացիներին ու եվրոպացիներին է անհրաժեշտ արագ արդյունք։ Միևնույն ժամանակ, խաղաղության այն գործընթացը, որն այժմ ընթանում է արևմտյան միջնորդությամբ և արևմտյան հարթակներում, ձեռնտու չէ հենց Հայաստանին։ «Կարծում եմ, որ կարիք չկար հեռանալ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին եռակողմ հայտարարությունից, որը ստորագրվել էր Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից»,- նշել է Ղուկասյանը։ Նա հավելել է, որ ավելի ուշ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն փորձեցին արհեստականորեն տիրանալ խաղաղության նախաձեռնությանը և, ի վերջո, Հայաստանին դրեցին մի այնպիսի իրավիճակում, որ նա լիովին զրկված է իր շահերը առաջ մղելու հնարավորությունից։

«Հենց 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայի արևմտյան հարթակում Ղարաբաղը ճանաչվեց որպես Ադրբեջանի մաս, մենք տեսնում ենք, որ արևմտյան հարթակներում հայկական շահեր չկան, և ոչ ոք չի մտածում դրա մասին»,- ընդգծել է քաղաքագետը։ Վերադառնալով հարաբերությունների կարգավորման պայմաններին, որոնք Անկարան է դնում Երևանի առաջ, Ղուկասյանն ասել է, որ դրա հիմնական նպատակը Հայաստանը այնպիսի երկիր դարձնելն է, որը չի կարող ապահովել իր անվտանգությունը։ «Չմոռանանք նաև «Մեծ Թուրան» նախագիծը, որի իրականացմանը խանգարում է Հայաստանը: Հայաստանի ղեկավարությունը համաձայն է այս բոլոր պայմաններին, քանի որ որոշակի խոստումներ է ստացել Արևմուտքից։ Օրինակ՝ որ Արևմուտքը կլինի խաղաղության երաշխավորը։ Սակայն պետք չէ զբաղվել ինքնախաբեությամբ, Արևմուտքի միջնորդությամբ խաղաղություն չի լինի»,- եզրափակել է Արման Ղուկասյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Զելենսկին ժամանել է Սպիտակ տունՀզոր երկրաշարժ Ճապոնիայում. հազարավոր տներ՝ առանց հոսանքի, տասնյակ անհետ կորածներՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՆոր գյուղտեխնիկա, անվճար նոր երթուղի և բնակարան 5-րդ երեխա ունեցած ընտանիքին․ Ուժեղ ՀայաստանՄ-17 տարեկանների Աշխարհի առաջնության հունահռոմեականների պայքարում Ջանես Նազարյանը եզրափակչում էԵվ պատճառն է պարզ, և մեխանիզմը․ Արման ԱբովյանԴերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին էԱՄՆ-ը վերահսկում է Հորմուզի նեղուցը. ԹրամփԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել է22-ամյա զբոսաշրջիկը անկենդան վիճակում գտնվել է լողավազանի հատակին «Թանգարանի բացառիկ նմուշներից վայրի ցուլի եղջուրն է՝ 30-50 տարվա վաղեմության». Ալյոշա Հայրապետյան Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տnւժել է ավելի քան 50 մարդ Հակոբ Ղազանչյանը բացում է նոր թատրոն Սևանա լճից ջրառի ծավալը պատմական նվազագույնի է հասելՄենք nչնչացրել ենք բազմադարյա պատմություն ունեցող 24 լիբանանյան գյուղ և Գազայի հատվածի 70 տոկոսը. Իսրայելի պաշտպանության նախարար Փաշինյանը պարտվել է՝ չկարողանալով ստանալ ձայների 50%-ը․ Ավետիք ՉալաբյանԾննդատանը նորածիններին փոխանակել են․ նոր մանրամասներԻսրայելը չի ձգտում Թուրքիայի հետ պшտերազմի. Իսրայել Կաց Մեր երկրում պետական մարմիները շարժվում են միայն վարչապետի ցանկություններով և պահանջներով. Արմեն ՄանվելյանՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում չի նշել ՀՀ-ում ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի կոնկրետ ժամկետները. Պեսկով Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյա տղայի նկատմամբ Աչքերի այս փոփոխությունը կարող է հուշել շաքարախտի մասինՀայաստանում ակտիվ ընդդիմադիր գործիչ լինելու համար պետք է պատրաստ լինես 2 ամսվա անօրեն կալանքի. Անահիտ ԱդամյանՈչ ոք ինձ չի թելադրելու՝ վաճառել Թուրքիային F-35, թե ոչ. Թրամփ Սեփական ամբիցիաների պատճառով չպետք է վնասվի երկրի լոգիստիկան. Հրայր ԿամենդատյանԱյսօր լավ ուսուցիչ ձևավորելը վաղվա համար ամենախելացի ներդրումներից է․ Մհեր ԱվետիսյանԱռավոտյան այս սխալը կարող է բարձրացնել արյան ճնշումըԱվետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն ՄանվելյանՄարիա Զախարովայի հայտարարությունները նախկին հայ-ադրբեջանական hակամարտության վերաբերյալ խեղաթյուրում են իրականությունը. Ադրբեջանի ԱԳՆ Հայկ Կոնջորյանի եղբոր բռնnւթյան ենթարկելու գործով 5 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ ՔԿ «Москва слезам не верит». Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի քաղաքական բովանդակությունը լավագույնս բնութագրում է հենց այս արտահայտությունը. Սուրեն Սուրենյանց Լոռու մարզում` Վանաձորի Բուլղարական թաղամասում, աղջիկը հայտնաբերել է 6-ամյա քրոջ մարմինը Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել են երկկողմ և միջազգային օրակարգի հարցեր Վատ օրեր՝ օգոստոսինԻրազեկում․ փորձարկվելու է էլեկտրական շչակ Վիետնամի առաջին ոռոգման ջրանցքի արևային կայանի նախագծի մանրամասն ուսումնասիրություն Կյուսյու կղզում տեղի է ունեցել 7.1 մագնիտուդով երկրաշարժ (տեսանյութ) Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում 3 եղբայրներ դաժանորեն uպանել են 14-ամյա դեռահասինԱրտակարգ դեպք, Դավիթաշենում տրոլեյբուսի հոսանքի ձողը կպել է էլեկտրալարերին, բետոնե սյունը` տապալվելԲանտարկել են Ավետիք Չալաբյանին, բայց «ՀայաՔվեի» ուժը, վճռականությունն ու նպատակները բանտարկել երբեք չեն կարողԱՄՆ ռազմածովային ուժերը Իրանի մերձակայքում կենտրոնացրել են 17 ռազմանավ Ալերգիայի այս դեղը կարող է մահացու վտանգավոր լինելԳյումրի-Կարս երկաթուղու գործարկումը՝ գործնական ռելսերի վրա․ Թուրքիան սկսել է Աքյաքա-Գյումրի հատվածի վերականգնումը Ավո Ադամյանի նոր հեռուստանախագիծը շուտով՝ USArmenia հեռուստաալիքով (Լուսանկարներ) Ֆասթ Բանկն ընդլայնում է իր միջազգային նախագծերը․ կորպորատիվ բիզնես կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյան Ես մի փոքր հիասթափված եմ, որովհետև երկուսուկես տարի հետո դուք կարող եք այլ նախագահ ունենալ. Թրամփ Բարսելոնայի մետրոյում հրդեհի հետևանքով տուժել է շուրջ 140 մարդ ՌԴ-ն, կարծես, վերջնաժամկետ է սահմանել ՀՀ-ի համար՝ իր կողմից իջեցված հարցադրումների պատասխանը ստանալու համար, ինչից հետո շատ ավելի կոշտ է գործելու․ Աբրահամյան Վանաձորի Բուլղարական թաղամասում քույրը հայտնաբերել է 6-ամյա քրոջ մարմինը