«Անմարդկային հուզիչ էր ինձ համար բեմ բարձրանալ և երգել առանց Արայի». Իվետա Մուկուչյանը կուլիսներից տեսանյութ է հրապարակել
ԼԱՅՖՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երգչուհի Իվետա Մուկուչյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է Արա Մարտիրոսյանին նվիրված՝ «Բաժանում չի լինում» համերգի կուլիսներից տեսանյութ, որտեղ երևում է, թե որքան հուզված է ու դժվարությամբ է կարողանում բեմ բարձրանալ:
«Ընկեր կորցնելը հեշտ չէ… մեկը, ում հետ կիսել ես նաև բեմի ամենաթանկ պահերը:
Առաջին անգամ ես պետք է մենակ կատարեի մեր դուետը: Անմարդկային հուզիչ էր ինձ համար բեմ բարձրանալ և երգել առանց Արայի, զգալով իր ներկայությունը բեմի վրա, բայց փորձելով զգացմունքները զսպել»,- գրել է երգչուհին:
Ավելի վաղ անդրադարձել էինք Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած «Բաժանում չի լինում» համերգին, որտեղ բեմում Արա Մարտիրոսյանի ընկերներն էին:
1
Amio Era․ Ամիօ բանկի ներդրումը կրթական համակարգում
2
Զինծառայողներն ստանալու՞ են ամանորյա պարգևավճար
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում
5
36 ժամ ջուր չի լինելու դեկտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին



