Երևան, 04.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բարբարոսության և քաղաքակրթության տարբերությունն ու ընդհանրությունը

ԲԼՈԳ

Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երբ մեր քաղաքակրթական բարձունքից հանրությանը ՛՛բարբարոսների՛՛ մասին տեղեկություններ տալու համար նկարագրում են այս կամ այն երկրի, ժողովրդի, ցեղի՝ քաղաքակրթության տեսակետից բարաբարոս կամ տարօրինակ-անհեթեթ, ծիծաղելի թվացող երևույթների մասին /ասենք՝ կանանց պարանոցն են երկարացնում օղակներով, կրոնական ՛՛անհեթեթ ծեսեր են անում, ինչպես օրինակ նմանողական հմայությունների միջոցով ՛՛ապահովում են՛՛ որսի հաջողությունը, շամանական ուշաթափություններով գուշակություններ են անում, լայն տերևներով հով են անում կամ անձրևից պաշտպանում են առաջնորդներին, խնկարկում են մեռյալների հոգիները, և այլն/, հաճախ եմ մտածում, թե ինչպես չենք տեսնում, որ ՛՛քաղաքակրթական՛՛ բարձունքում նույն բաները տարբեր ձևերով և մեթոդներով, լուրջ դեմքերով անում են եվրոպական կոստյում հագած և փողկապ կապած մարդիկ:

Օրինակ, դպրոցական դասագրքերում մինչև այսօր մարդկության զարգացման ՛՛բարբարոսական՛՛ շրջանը ներկայացվում է մարդկաց զոհաբերելու կրոնական հայտնի ծեսերով, մինչդեռ դա շատ մարդասիրական էր քսաներորդ դարում թուրքերի և քրդերի կողմից հայերին և քրիստոնյաներին եկեղեցիներում այրելու, ֆաշիզմի կողմից միլիոնավոր մարդկանց գազով սպանելու և այրելու, բազմաթիվ հասարակություններում բանկային ստրկության մեջ հայտնված մարդկանց փողոց նետելու դատա-իրավական ծեսերից:

Սրանք, սակայն ՛՛բարբարոսական շրջաններ՛՛ չեն կոչվում, և իրականացվում են ՛՛քաղաքակրթական՛՛ դարաշրջանների դրոշի տակ: Նույն բանն է նաև, օրինակ՝ եկեղեցական որոշ տոների ժամանակ ամպահովիանով կրոնական առաջնորդին եկեղեցի մտցնելու հայկական ծեսը, որի ընթացքում դեռ վիճարկում են ամպահովանու չորս սյուները գրկելու պատիվը, կամ՝ քրիստոնեական մկրտության ծեսի ողջ խորհրդապաշտական արարողությունը, որից հետո դեռ պիտի չլվացվեն, կամ՝ մեռոն եփելու ծեսը և այլն: Այս շարքում ուշագրավ է մինչև այսօր անբացատրելի համառությամբ Լենինի մումիան պահելուն ուղղված ջանքերի շարունակականությունը և դրա իմաստը որևէ կերպ բացատրելու փաստացի անկարողությունը:

՛՛Բարբարոսները՛՛ բացատրություն ունեն. նրանք հավատում են իրենց գործողությունների իմաստին, իսկ ՛՛քաղաքակրթական բարձունքում՛՛ այդ ծեսերը կատարվում են առանց հավատի կամ նույնիսկ առանց նպատակի: Կամ՝ ՛՛ինքնությունը՛՛ պահելու նպատակի անիմաստ բացատրությամբ: Ասես ինքնության պահպանության համար այբուբենը, գրավոր և բանավոր լեզուն, երաժշտության լեզուն չեն առաջնայինը: Եվ սա՝ ինքնաթիռների, միջուկային զենքի, տիեզերք նվաճելու, մարդկային օրգանների պատվաստում անելու դարաշրջանում: Ինչո՞վ է քաղաքակրթությունը տարբերվում բարբարոսությունից:

Վաշինգտոնի եպիսկոպոսը, որը Թրամփին կոչ էր արել «գթասրտություն ցուցաբերել», հայտարարել է իր շուտափույթ հեռանալու մասին Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը Մենք պատրաստ ենք բանակցությունների, մենք պատրաստ ենք քննարկել այս պшտերազմի ավարտը․ Մերցը՝ Պուտինին ՈՒԵՖԱ-ն արձագանքել է Ռեալի պահանջին՝ Բարսելոնայի դեմ գործի վերաբերյալ Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, Ռուսաստանը կպայքարի իր ողջ ուժով․ Պեսկով Իրանը լսում է Ռուսաստանի առաջարկները` հարստացված ուրանը երկրից հանելու վերաբերյալ, բայց որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Ֆինլանդիան չի սպասում Ռուսաստանից հшրձակման․ Ալեքսանդր Ստուբ Ձերբակալվել է 21-ամյա տղա Բարսելոնայում գրանցվել է առնվազն վերջին 20 տարվա ամենաանձրևոտ օրը Մենք բարեկամական հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ․ Կոբախիձե Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԻրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով Իրանի կառավարությունն անցել է կառավարման նոր համակարգի․ Փեզեշքիան Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Արագածը ձյունել ու այսօր պարզել է. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանում Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Չեռնոմորսկի լոգիստիկ կենտրոնի և Օդեսայի տվյալների կենտրոնի վրա ԱԹՍ-ներով հարվածների մասին Axios․ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից հետո մնացած երկու իրանցի դիվանագետի վտարել է երկրից Հայաստանի սամբոյի հավաքականի 6 մարզիկներ արժանացել են բրոնզե մեդալների Կրկին ջրանջատումներ են․ հայտնի են հասցեները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հայաստանի համար ամենասարսափլիե սպառնալիքը նոր Ուկրաինա դառնալն է. Դմիտրի Մեդվեդև Կյանքը Ռոնալդուից հետ․ սկանդալից պատճառով ավելի քան 2 միլիոն մարդ դադարել է հետևել Պորտուգալիայի հավաքականի էջին Պենտագոնը հաշվարկում է մերձլուսնային ռшզմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում