«Առավոտ». Որքան քիչ է կասկածամտությունն ու պարանոյան, այնքան օգուտ է բոլորիս համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆերկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
«Եթե ես Երևանում հայոց լեզվի միասնական քննությունից բարձր գնահատական եմ ստանում, ապա ես չպիտի դրանից հրաժարվեմ և պահանջեմ, որ ինձ անմիջապես ՍթենՖորդի համալսարանի PhD տան: Շատ ավելի տրամաբանական կլինի, որ ես ասեմ ՝ իմ ուսման այս փուլը բարեհաջող ավարտվեց, ես ամենևին իմ նպատակներից չեմ հրաժարվում և այդ հաջողությունից ոգևորված՝ ավելի շատ եմ աշխատելու՝ հաջորդ քննությունները նույնպես բարեհաջող հանձնելու նպատակով: Եթե ես սկսում եմ դարդ անել՝ վայ, էս միասնական քննությունն ինձ պետք չէր, և մոտակա մի շաբաթը պառկեմ բազմոցին և երազեմ PhD-ի մասին՝ դա լավագույն դեպքում, սպորտային լեզվով ասած, տեմպի կորուստ է:
Հետևաբար հունիսի 27-ի նախագահի ելույթը, որքան էլ այն չբավարարեր ցուցարարներին, պետք էր որակել որպես հանգրվանային հաջողություն, գնալ Ազատության հրապարակ՝ ներգրավելով նոր կողմնակիցների և գուցե վերաձևակերպելով ու կոշտացնելով պահանջները: Պետք չէր Վաղինակին, Մաքսին և նրանց հետ Ազատության հրապարակ գնացածներին պիտակավորել: Ընդհանրապես որքան քիչ է կասկածամտությունն ու պարանոյան, այնքան օգուտ է բոլորիս համար»,–գրում է թերթի խմբագիրը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։



