Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Որոշ դեպքերում դպրոցի տնօրենը կնշանակվի փորձաշրջանով. ԿԳՄՍ փոխնախարար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԿԳՄՍ նփոխնախարար Արաքսիա Սվաջյանն ասուլիսում անդրադարձել է  բարձրագույն կրթություն ունեցող, սակայն մանկավարժի որակավորում չունեցող մասնագետներին, որոնք մանկավարժական 30 կրեդիտ հավաքելու պարագայում դպրոցներում աշխատելու հնարավորություն են ստանում:

Նախարարի տեղակալն ընդգծել է՝ գործընթացի կազմակերպման ընթացքում ի հայտ են եկել որոշ խնդիրներ, մասնավորապես` կապված այն հարցի հետ, թե տվյալ առարկայի դասավանդման համար բուհական որ մասնագիտությունները կարող են համարվել ոլորտային մասնագիտական բարձրագույն կրթություն, ինչպես պետք է կատարվի կրեդիտների հաշվարկը և այլն: Նրա տեղեկացմամբ՝ օրենքի լիազորող նորմը հնարավորություն կտա ենթաօրենսդրական ակտերի միջոցով կարգավորելու վերոնշյալ խնդիրները:

Որոշ դեպքերում դպրոցի տնօրենը կնշանակվի փորձաշրջանով

Ներկայացնելով օրենքում արված մյուս փոփոխությունները՝ Արաքսիա Սվաջյանը նշել է՝ դրանք հիմնականում վերաբերում են դպրոցների կառավարմանը, մասնավորապես՝ տնօրենների նշանակման գործընթացի կարգավորմանը: Օրինակ՝ եթե տնօրենն անցնում է հավաստագրում, ապա այն ուժի մեջ է մնում այնքան ժամանակ, քանի դեռ տնօրենը շարունակում է պաշտոնավարել, իսկ նոր հավաստագրի առկայությունը պարտադիր է միայն այն դեպքում, եթե տնօրենը նոր մրցույթի է դիմում կամ պաշտոնավարման ընթացքում առկա է ընդհատում:

Նա նաև տեղեկացրել է՝ որոշ դեպքերում դպրոցի տնօրենն աշխատանքի կընդունվի մեկ տարի փորձաշրջանով: Սա հիմնականում վերաբերում է այն դեպքերին, երբ տնօրենի թեկնածուի ներկայացրած զարգացման ծրագիրը դրական եզրակացություն է ստանում, սակայն վերջինս քննության փուլը չի հաղթահարում սահմանային մեկ-երկու միավորով:

Բացի այդ՝ ըստ անհրաժեշտության, դպրոցի տնօրենի թափուր տեղի համալրման նպատակով կկիրառվի գործուղման մոդել, ինչը հնարավորություն կտա ավելի փորձառու մասնագետների ներգրավել դպրոցների կառավարման օղակում:

«Նախադպրոցական կրթության մասին» օրենքի փոփոխության մասին

Արաքսիա Սվաջյանը նաև տեղեկացրել է՝ ՀՀ կառավարության նիստում հաստատվել է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Փոփոխություններից մեկը վերաբերում է  նախադպրոցական չափորոշչի ներդրման ընթացքում առաջ եկած կարգավորումներին: Ինչպես դպրոցներում, այնպես էլ նախադպրոցական ուսումնական հաստատություններում այս տարի ներդրվել է մենթոր մանկապարտեզների համակարգը, որը կոչված է օգնելու նախադպրոցական չափորոշչի ներդրմանը:

Անդրադառնալով նախադպրոցական հաստատությունների լիզենզավորմանը՝ Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է, որ օրենքում արդեն հստակ սահմանվել է, թե որոնք են այլընտրանքային նախադպրոցական կրթական ծառայությունը և նախադպրոցական կրթական ծառայությունը: Առաջարկվում է ամրագրել, որ նախադպրոցական ծառայություններ կարող են մատուցել միայն իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ընկերությունները:

Մյուս կարևոր փոփոխությունը վերաբերում է մանկավարժական աշխատողների և տնօրենների վերապատրաստման գործընթացին: Ըստ այդմ՝ դաստիարակի օգնականը ևս պետք է վերապատրաստվի:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև նշել է՝ նախադպրոցական բազմաթիվ հաստատություններում և հատկապես գյուղական բնակավայրերում մանկավարժների հաստիքների համալրման հետ կապված խնդիրներ են առաջանում: Այդ իսկ պատճառով նախադպրոցական ուսումնական հաստատություններում կներդրվի նախադպրոցական մանկավարժական 20 կրեդիտի համակարգը: Սահմանվել է մասնագիտությունների որոշակի շրջանակ, որոնք մոտ են նախադպրոցական մանկավարժությանը և համապատասխան դասընթացներ անցնելուց ու 20 կրեդիտ հավաքելուց հետո այդ մասնագետները կկարողանան հավասար պայմաններով մասնակցել թափուր տեղի մրցույթներին:

Առավել մանրամասն` այստեղ. 

https://t.me/armenia24live

Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք ՉալաբյանԲելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների անցկացման վայր․ Պեսկով «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինՀայաստանում վարորդներին ստուգելու նոր կարգ է նախատեսվում Վարդապետյանը և Կոբախիձեն քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը Ամիօ բանկը՝ COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկեր Հոկտեմբերի 24-ին Վեներա մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև Ադրբեջանն արգելել է նաև Թուրքիայի «Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի մուտքը Թուրքիայի իշխանական վերնախավում կլանների պայքարի մասին ակնարկներ․ Բերաթ Ալբայրաքը խախտել է լռությունը ԵՄ-ն ակնկալում է համոզել Կանադային և Մեծ Բրիտանիային՝ ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ 5000-ի փոխարեն՝ 20000 դրամ․ նոր տուգանք վարորդների համար Մխիթարյանի գոլային փոխանցումը ՉԼ խաղում Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ Ոսկու գինն աճել է. որքան է մեկ գրամի արժեքը Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա Կոստանյան4 դպրոց կմիավորվի․ կստեղծվեն միջնակարգ դպրոց և կրթահամալիր Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը Կամ մենք կոչնչացնենք նրանց, կամ նրանք՝ մեզ. Նեթանյահու Գավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումՍևանա լճից ավելի շատ սիգ որսալու թույլտվություն կտրվի Կկարգավորվեն մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու հետ կապված հարաբերությունները Գավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն Նոր աղանդ է հայտնվել՝ մարդկանց են սպանում