Երևան, 30.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Պարոնյանի երկար ու ձիգ բեմից հետո այս բեմը շատ փոքր էր թվում». Նարինե Ալեքսանյանը՝ ԱՄՆ-ում խաղալու, երկար լռության ու բարդ շրջանի մասին

ԼԱՅՖ

ՀՀ վաստակավոր արտիստներ Նարինե Ալեքսանյանն ու Վարուժան Մանուկյանը 2021թ-ին մեկնեցին Միացյալ նահանգներ: Դրսում ապրելու բարդ ճանապարհի, դատարկության ու երկար լռության, հարազատ թատրոնի բեմը կարոտելու մասին դերասանուհին պատմել է Tert.am Life-ին:

«Առանց որևէ բանի մասին մտածելու պարզապես եկանք ԱՄՆ: Հերթական անգամ այցելեցինք և հասկացա, որ կուզեմ աշխատել այս երկրում: Որոշումը շատ արագ կայացրեցինք ու մնացինք Միացյալ նահանգներում:

Եթե ասեմ հեշտ էր՝ կստեմ: Շատ բարդ էր հաղթահարել դատարկությունն ու լռությունը, որ միագամից պարուրեց մեզ: Մի բան է երևակայությունը, այլ բան է իրականությունը»,- մեզ հետ զրույցում անկեղծացավ Նարինեն:

Նա հիշեց, որ Հայաստանում և՛ ինքը, և՛ ամուսինը՝ Վարուժան Մանուկյանը  շատ ակտիվ գործունեություն էինք ծավալում: 

«Բազում ներկայացումներ՝ Պարոնյան թատրոնում, լիքը դահլիճ ու ամենօրյա շփում հանդիսատեսի հետ, և հանկարծ այստեղ լռություն:

Երբեմն մտածում եմ՝ գուցե սխալ որոշում էր, բայց ինձ իմ որոնումները բերեցին Միացյալ Նահանգներ: Մեկ տարի պարզապես լռեցի ու հասկացա, որ ես առանց թատրոն չեմ ապրի»,- նշեց դերասանուհին:

Նա պատմեց, որ այդ 2-3 տարվա ընթացքում կարդացել է ավելի շատ պիեսներ, քան ամբողջ կյանքի ընթացքում: Ծաղկաքաղ արվեց 3-4 ստեղծագործություն:

«Հասկացա, որ չխաղալ չեմ կարող: Առաջին քայլը 2023թ-ին էր, խաղացի Փասադենայի թատերասրահներից մեկում՝ գողտրիկ ու տաք միջավայրում:

Պարոնյանի երկար ու ձիգ բեմից հետո այս բեմը շատ փոքր էր թվում, բայց միջավայրը թելադրում էր: Այս ողջ ընթացքում կողքիս Վարուժանն էր, ով մեկ րոպե անգամ չհեռացավ իմ կողքից և իմ միտքը իրականություն դարձրեց: Իմ երազանը իրականացավ նրա շնորհիվ:

Բեմի ու լուսային ձևավորման աշխատանքները նա իրականացրեց ու միասին հասանք իմ նպատակին: Ախորժակս մեծացավ և ուզեցի խաղալ արդեն թատրոնում»,- խոստովանեց մեր զրուցակիցը:  

Շուտով Նարինե Ալեքսանյանին հաջողվեց Փասադենայում՝ ՀԲԸՄ  թատերասրահում, 600 հոգանոց դահլիճը լցնել ու ինչպես ինքը բնորոշեց՝ կախարդական թելերով կապվել հանդիսատեսի հետ:

Դերասանուհին խաղաց Ժան Կոկտոյի «Շնչառություն» մոնոդրաման, հաշվի չառնելով մինչ այդ լսած կարծիքները, որ, եթե ներկայացումը կոմեդիա չէ, չի հաջողի:

Ներկայացումն արժանացավ հանդիսատեսի բարձր գնահատականին, իսկ դերասանուհին մրցանակ ստացավ Կալիֆորնիայի տեղական խորհրդարանի կողմից:

«Դա ավելի պարտավորեցրեց: Ես թևեր առա թատրոնի կախարդական ուժով, ինձ երջանիկ էի զգում: 3տարի անց հայտնվեցի թատրոնի բեմում...

Ես հավատում եմ, որ դեռ լավագույն պիեսները խաղալու եմ Հայաստանում և ասելիքս դեռ ասելու եմ: Լավագույն դերերը դեռ առջևում են»,- ամփոփեց Նարինե Ալեքսանյանը:

«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Komatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում» Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Պատերшզմն անխուսափելի է, հակառակորդը մեր տարածքից առանց կռվի դուրս չի գա, ես իրենց լավ եմ ճանաչում. Կանդազ Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն ՄանվելյանԹուրքական ընկերությունն Ադրբեջանում հիմնում է փամփnւշտների գործարան Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն կայուն է 300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութԳազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել Վրաստանի խորհրդարանը գույքահարկից ազատել է տարեկան մինչև 100 հազար լարի եկամուտ ունեցող անձանց «Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՃապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին ՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԱմիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումՌեփեր Փի Դիդին ԱՄՆ-ի բանտում գումարի դիմաց տարբեր արտոնություններից է օգտվում. NBC Flydubai-ի ինքնաթիռում արյունոտ ու սարսափելի իրավիճակ է․ դանակահարել են օդաչուինՌԴ-ն ողջ աշխարհով մեկ չի վազելու և ողորմություն չի մուրալու, ինչպես ոմանք. Պուտին Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնած Երևան-Երասխ ավտոճանապարհին 67-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկն էլ հայտնվել է ավտոմեքենայի սրահում․ կա վիրավnր Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը կփոխվի. նախագիծ ԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՎոլոդինը վերընտրվել է Պետդումայի նախագահի պաշտոնում Փաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5, 4-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով Նավթատար լցանավի վրա հարձակում է եղել Հորմուզի նեղուցում Ճապոնիայում տեղի է ունեցել 6,0 մագնիտուդով երկրաշարժ Mercedes-ը վարորդի հետ միասին ընկել է մետր խորությամբ փոսի մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹՉինաստանը և Ռուսաստանը կուժեղացնեն համագործակցությունը. ՉԺՀ ԱԳՆ Պետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարությունՍոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ ՄխիթարյանԳոռ Մինասյանը՝ Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր «ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ՄԱԿ-ը Հարավային Կորեայի և ԿԺԴՀ-ի միջև ապառազմականացված գոտում ականների պայթյունները զինադադարի խախտում է համարում