Երևան, 28.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ապագայի նկատմամբ անվստահությունը՝ իշխանության նկատմամբ տոտալ դժգոհությունների ֆոնին. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախյան պատերազմը և դրան հաջորդած ողբերգական իրադարձությունները հայաստանյան հասարակության շրջանում խոր հիասթափություն են առաջ բերել։ Ինչքան էլ փորձ է կատարվում մարդկանց համոզել, թե «ապագա կա», միևնույնն է, քաղաքացիներն իրենց պայծառ ապագայի սպասումներ չունեն։ Ավելին, մարդիկ շատ չարագուշակ սպասումներ ունեն՝ չնայած իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայում քաղաքացիներին հանգստացնելու, թե համբերել է պետք, ամեն ինչ լավ է լինելու, շուտով խաղաղության պայմանագիր կկնքվի, ադրբեջանցիների ու թուրքերի հետ «առևտուր կսկսենք անել», այդ ամենի արդյունքում էլ Հայաստանի տնտեսությունը կսկսի շատ արագ զարգանալ, ու մարդիկ ավելի բարեկեցիկ կյանքով կսկսեն ապրել, Հայաստանի ինքնիշխանությունն էլ ավելի կամրապնդվի, քանի որ արտաքին խաղացողներն օգտագործել են Արցախյան հակամարտությունն ու «մեզ մեշոկի պես այս կողմ, իսկ հետո այն կողմ են շպրտել»։
 
Բայց ժամանակն անցնում է, և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակն ավելի բարդ ու ծանր է դառնում։ Այս պայմաններում երկրի ապագայի նկատմամբ թերահավատությունն ավելի խոր արմատներ է գցում, մարդկանց շրջանում մի կողմից՝ ապատիա է առաջանում, իսկ մյուս կողմից էլ՝ անվստահություն քաղաքականության և դժգոհություններ՝ ընդհանրապես իշխանությունների քայլերի նկատմամբ, քանի որ նրանք, բացի զիջումներ անելուց, ոչնչի ընդունակ չեն։
 
Ու այս պատկերն արտացոլվում է նաև սոցհարցումների պարագայում։ GALLUP International-ի կողմից անցկացված հարցումները ցույց են տվել, որ հարցվածների գրեթե 58 %-ը դժգոհ է ՀՀ վարչապետի գործունեությունից. ի մասնավորի, հարցվածների 41,5 %-ը «ընդհանրապես բացասական» է գնահատում վարչապետի գործունեությունը, իսկ 16,1 %-ը՝ «ավելի շուտ բացասական»։ Հավելենք, որ հարցին դժվարացել է պատասխանել 7,9 %-ը։ Սակայն այստեղ առավել մտահոգիչ է այն փաստը, որ այսքան փորձանքներ, ավերումներ, կորուստներ բերած իշխանության ղեկավարի գործունեությունը «լիովին դրական» է գնահատել 14,1 %-ը, «ավելի շուտ դրական»՝ 20,4 %-ը: Այսինքն, ստացվում է, որ մեր հասարակության մեջ դեռ 34 %-ը այս ամբողջ արհավիրքը նորմալ է համարում: Հարցումներն արտացոլում են, որ, ընդհանուր առմամբ, ՀՀ կառավարության գործունեությունը ևս բացասական գնահատանքի է արժանանում։
 
Դրա համար էլ «ավելի շուտ բացասական» է գնահատում հարցվածների 20,9 %-ը, «ընդհանրապես բացասական»՝ 35,4%-ը։ Այսինքն, կառավարության գործունեությունը բացասական է գնահատել 56,3 %-ը: Բացի այդ, հարցումները ցույց են տալիս հանրային անվստահությունը իշխանության ձեռնարկած քայլերի նկատմամբ։ Այդպես, հարցվածների 23,4 %-ը ավելի շուտ չի հավատում, իսկ 41,2 %-ը միանշանակ չի հավատում, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր է մինչև տարեվերջ: Կամ՝ հանրության 51,5%-ը ընդհանրապես բացասական է վերաբերվում այն փաստին, որ ՍԴ-ն Անկախության հռչակագրում Արցախի հիշատակումը իրավական ուժ չունեցող է համարում, իսկ 21,3 %-ը այդ մոտեցումը համարում է ավելի շուտ բացասական: Այսինքն, ընդհանուր առմամբ, բացասական է գնահատել 72,8 %-ը, որն ինքնին տպավորիչ թիվ է:
 
Փաշինյանի իշխանությունն անընդհատ հանրությանը համոզում է, որ պետք է գնալ զիջումների։ Իսկ այն հարցին, թե Հայաստանը պե՞տք է գնա զիջումների՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատելու համար, հարցվածների 90 %-ը բացասական է պատասխանել՝ նշելով, որ մենք այլևս ոչինչ չունենք զիջելու: Ընդունեք, որ սա ևս տպավորիչ թիվ է: Ընդ որում, դեռ պետք է հաշվի առնել, որ այս հարցումներն իրականացվել են արևմտյան կազմակերպության կողմից։ Ու ինչքան էլ Արևմուտքը փորձի փայփայել ՀՀ իշխանություններին, միևնույնն է՝ հնարավոր չի եղել թաքցնել հանրային տրամադրություններում առկա իրավիճակը։
 
Այսինքն, իրական տրամադրություններն այնքան բացասական են այս իշխանությունների նկատմամբ, որ նույնիսկ «Գելլափն» է ստիպված եղել բացասական «բալանս» ցույց տալ: Իրականում հանրային դժգոհություններն իշխանությունների գործունեությունից իսկապես համատարած են, իսկ իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը, այդ թվում՝ արվող զիջումները, հանրային լեգիտիմություն չեն վայելում։ Ու պատահական չեն տեղեկությունները, որ առավել անկախ հարցումներն անհամեմատ տխուր պատկեր են տալիս իշխանությունների համար:
 
ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱՄՆ-ը վերահսկում է Հորմուզի նեղուցը. ԹրամփԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել է22-ամյա զբոսաշրջիկը անկենդան վիճակում գտնվել է լողավազանի հատակին «Թանգարանի բացառիկ նմուշներից վայրի ցուլի եղջուրն է՝ 30-50 տարվա վաղեմության». Ալյոշա Հայրապետյան Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տnւժել է ավելի քան 50 մարդ Հակոբ Ղազանչյանը բացում է նոր թատրոն Սևանա լճից ջրառի ծավալը պատմական նվազագույնի է հասելՄենք nչնչացրել ենք բազմադարյա պատմություն ունեցող 24 լիբանանյան գյուղ և Գազայի հատվածի 70 տոկոսը. Իսրայելի պաշտպանության նախարար Փաշինյանը պարտվել է՝ չկարողանալով ստանալ ձայների 50%-ը․ Ավետիք ՉալաբյանԾննդատանը նորածիններին փոխանակել են․ նոր մանրամասներԻսրայելը չի ձգտում Թուրքիայի հետ պшտերազմի. Իսրայել Կաց Մեր երկրում պետական մարմիները շարժվում են միայն վարչապետի ցանկություններով և պահանջներով. Արմեն ՄանվելյանՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում չի նշել ՀՀ-ում ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի կոնկրետ ժամկետները. Պեսկով Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյա տղայի նկատմամբ Աչքերի այս փոփոխությունը կարող է հուշել շաքարախտի մասինՀայաստանում ակտիվ ընդդիմադիր գործիչ լինելու համար պետք է պատրաստ լինես 2 ամսվա անօրեն կալանքի. Անահիտ ԱդամյանՈչ ոք ինձ չի թելադրելու՝ վաճառել Թուրքիային F-35, թե ոչ. Թրամփ Սեփական ամբիցիաների պատճառով չպետք է վնասվի երկրի լոգիստիկան. Հրայր ԿամենդատյանԱյսօր լավ ուսուցիչ ձևավորելը վաղվա համար ամենախելացի ներդրումներից է․ Մհեր ԱվետիսյանԱռավոտյան այս սխալը կարող է բարձրացնել արյան ճնշումըԱվետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն ՄանվելյանՄարիա Զախարովայի հայտարարությունները նախկին հայ-ադրբեջանական hակամարտության վերաբերյալ խեղաթյուրում են իրականությունը. Ադրբեջանի ԱԳՆ Հայկ Կոնջորյանի եղբոր բռնnւթյան ենթարկելու գործով 5 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ ՔԿ «Москва слезам не верит». Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի քաղաքական բովանդակությունը լավագույնս բնութագրում է հենց այս արտահայտությունը. Սուրեն Սուրենյանց Լոռու մարզում` Վանաձորի Բուլղարական թաղամասում, աղջիկը հայտնաբերել է 6-ամյա քրոջ մարմինը Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել են երկկողմ և միջազգային օրակարգի հարցեր Վատ օրեր՝ օգոստոսինԻրազեկում․ փորձարկվելու է էլեկտրական շչակ Վիետնամի առաջին ոռոգման ջրանցքի արևային կայանի նախագծի մանրամասն ուսումնասիրություն Կյուսյու կղզում տեղի է ունեցել 7.1 մագնիտուդով երկրաշարժ (տեսանյութ) Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում 3 եղբայրներ դաժանորեն uպանել են 14-ամյա դեռահասինԱրտակարգ դեպք, Դավիթաշենում տրոլեյբուսի հոսանքի ձողը կպել է էլեկտրալարերին, բետոնե սյունը` տապալվելԲանտարկել են Ավետիք Չալաբյանին, բայց «ՀայաՔվեի» ուժը, վճռականությունն ու նպատակները բանտարկել երբեք չեն կարողԱՄՆ ռազմածովային ուժերը Իրանի մերձակայքում կենտրոնացրել են 17 ռազմանավ Ալերգիայի այս դեղը կարող է մահացու վտանգավոր լինելԳյումրի-Կարս երկաթուղու գործարկումը՝ գործնական ռելսերի վրա․ Թուրքիան սկսել է Աքյաքա-Գյումրի հատվածի վերականգնումը Ավո Ադամյանի նոր հեռուստանախագիծը շուտով՝ USArmenia հեռուստաալիքով (Լուսանկարներ) Ֆասթ Բանկն ընդլայնում է իր միջազգային նախագծերը․ կորպորատիվ բիզնես կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյան Ես մի փոքր հիասթափված եմ, որովհետև երկուսուկես տարի հետո դուք կարող եք այլ նախագահ ունենալ. Թրամփ Բարսելոնայի մետրոյում հրդեհի հետևանքով տուժել է շուրջ 140 մարդ ՌԴ-ն, կարծես, վերջնաժամկետ է սահմանել ՀՀ-ի համար՝ իր կողմից իջեցված հարցադրումների պատասխանը ստանալու համար, ինչից հետո շատ ավելի կոշտ է գործելու․ Աբրահամյան Վանաձորի Բուլղարական թաղամասում քույրը հայտնաբերել է 6-ամյա քրոջ մարմինը Հանքարդյունաբերությունն այսօր աշխարհի ամենագիտատար և տեխնոլոգիապես հագեցած ոլորտներից էՈւսուցիչը 13 տարեկանից փոքր աշակերտին կապել է մահճակալին և uեռական բռնnւթյան ենթարկելՄեկնարկել են զինվորական երդման արարողությունները Սկսվելու է ամենականխատեսելին՝ սեփական թիմի ներսում մեղավորների փնտրտուքը․ Հրայր ԿամենդատյանՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Գիշերը մոտ 400 անօդաչու թռչող սարք է թռել Մոսկվայի և հարակից շրջանների ուղղությամբ․ իրավիճակն՝ այս պահին Իրանը և Օմանը քննարկում են Հորմուզի նեղուցով երրորդ միջանցքի բացման հարցը