Արշակ Կարապետյանի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա կապակցությամբ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Սիրելի՛ հետախույզ մարտական ընկերներ, Ռազմական հետախուզության սպանե՛ր և վետերաննե՛ր, շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի առթիվ:
Դուք ազնվորեն և լիակատար նվիրումով ծառայել ու ծառայում եք Հայրենիքին, կատարել ու կատարում եք ձեր զինվորական պարտքը: Որպես Հայաստանի Զինված ուժերի էլիտա՝ Դուք լուծել և լուծում եք ամենաբարդ խնդիրները՝ ի շահ մեր պետության անվտանգության ապահովմանը: Հպա՜րտ եմ, որ պատիվ եմ ունեցել աշխատել Ձեզ՝ լավագույններից լավագույնների հետ: Մաղթո՜ւմ եմ Ձեզ առողջություն ու բարեկեցություն Ձեզ և Ձեր ընտանիքներին, հաջողություններ Ձեր առջև դրված նպատակներին հասնելու գործում և օպերատիվ հաջողություններ:
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Լավ նորություն թոշակառուների համար
3
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը



