Երևան, 28.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գործում են արևմտյան երկրների ճնշման ներքո. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

iz.ru-ն «Երդվյալ հարևաններ. ինչպե՞ս է Հայաստանը փորձում բարեկամանալ Թուրքիայի հետ» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասել է, թե երկրի կառավարությունն այլևս առաջնահերթություն չի համարում Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը։ Նրա խոսքով, այդ որոշումը կօգնի բարելավել հարաբերությունները Անկարայի հետ և հաղթահարել տարածաշրջանային մեկուսացումը։ Ընդդիմությունն իր հերթին Փաշինյանի թիմին մեղադրում է պետական շահերը զիջելու և ազգային ինքնությունը ոչնչացնելու մեջ: Թուրքագետ, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը iz.ru-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Երևանն ամբողջությամբ չի հրաժարվի ցեղասպանության մասին իր պատկերացումներից։
 
«Արտգործնախարար Միրզոյանն ասել է, որ հարցը օրակարգից հանված չէ, այն ուղղակի դադարել է առաջնահերթ լինել, սա, ի վերջո, կարևոր է նշել։ Պետք է խոստովանել, որ հիմա Հայաստանի առջև ծառացած են էքզիստենցիալ բնույթի բազմաթիվ այլ խնդիրներ, այդ թվում՝ Բաքվի հետ հարաբերություններ հաստատելու հարցը, և նման պայմաններում Ցեղասպանության թեման օբյեկտիվորեն հետին պլան է մղվել»,- նշել է նա։ Զրուցակիցը նաև ընդգծել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները շարունակում են բարդ մնալ: «Թուրքական կողմի հռետորաբանությունը վերջին շրջանում դարձել է ավելի բարեկամական և պակաս կոշտ։ Բայց, միևնույն ժամանակ, իրական քայլեր գրեթե չենք տեսնում։ Եվ դա միանգամայն հասկանալի է: Նախագահ Էրդողանը մեկ անգամ չէ, որ հասկացրել է, որ Թուրքիան չի համագործակցի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի լուծել իր հարաբերությունները Ադրբեջանի հետ։ Միևնույն ժամանակ, կարծում եմ, որ նույնիսկ կարգավորումից հետո Անկարան որոշ կետերի շուրջ երկխոսության չի գնա, որոշ հարցեր կմնան փակ, որպեսզի շարունակվեն ճնշումները Երևանի վրա»,- պնդել է նա։ Քաղաքագետ Տիգրան Քոչարյանն էլ iz. ru-ի հետ զրույցում ասել է, որ Փաշինյանի կառավարությունը գործում է արևմտյան երկրների ճնշման ներքո, որոնք փորձում են զրոյացնել Ռուսաստանի ազդեցությունը Անդրկովկասում։
 
«Եթե Երևանը հրաժարվի Թուրքիայի նկատմամբ հավակնություններից, ապա կարող է բացել սահմանը և ներառել Հայաստանն իր ազդեցության գոտում։ Տվյալ դեպքում կորչում է Գյումրիում ռուսական բազա ու ռուս սահմանապահներ ունենալու իմաստը։ Արդյունքում Փաշինյանն ու իր թիմը կկարողանան պահանջել ռուսական ուժերի դուրսբերում։ Մեծ հարց է այն, թե դրանից հետո իրավիճակը ինչպե՞ս կզարգանա։ Մենք տեսնում ենք Անկարայի ապօրինի գործողությունները Իրաքում, Սիրիայում, Կիպրոսում, և հեշտ է ենթադրել, որ անպաշտպան Հայաստանը ևս կարող է ագրեսիայի զոհ դառնալ»,- կարծիք է հայտնել նա։
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Փաշինյանը պարտվել է՝ չկարողանալով ստանալ ձայների 50%-ը․ Ավետիք ՉալաբյանԾննդատանը նորածիններին փոխանակել են․ նոր մանրամասներԻսրայելը չի ձգտում Թուրքիայի հետ պшտերազմի. Իսրայել Կաց Մեր երկրում պետական մարմիները շարժվում են միայն վարչապետի ցանկություններով և պահանջներով. Արմեն ՄանվելյանՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում չի նշել ՀՀ-ում ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի կոնկրետ ժամկետները. Պեսկով Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյա տղայի նկատմամբ Աչքերի այս փոփոխությունը կարող է հուշել շաքարախտի մասինՀայաստանում ակտիվ ընդդիմադիր գործիչ լինելու համար պետք է պատրաստ լինես 2 ամսվա անօրեն կալանքի. Անահիտ ԱդամյանՈչ ոք ինձ չի թելադրելու՝ վաճառել Թուրքիային F-35, թե ոչ. Թրամփ Սեփական ամբիցիաների պատճառով չպետք է վնասվի երկրի լոգիստիկան. Հրայր ԿամենդատյանԱյսօր լավ ուսուցիչ ձևավորելը վաղվա համար ամենախելացի ներդրումներից է․ Մհեր ԱվետիսյանԱռավոտյան այս սխալը կարող է բարձրացնել արյան ճնշումըԱվետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն ՄանվելյանՄարիա Զախարովայի հայտարարությունները նախկին հայ-ադրբեջանական hակամարտության վերաբերյալ խեղաթյուրում են իրականությունը. Ադրբեջանի ԱԳՆ Հայկ Կոնջորյանի եղբոր բռնnւթյան ենթարկելու գործով 5 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ ՔԿ «Москва слезам не верит». Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի քաղաքական բովանդակությունը լավագույնս բնութագրում է հենց այս արտահայտությունը. Սուրեն Սուրենյանց Լոռու մարզում` Վանաձորի Բուլղարական թաղամասում, աղջիկը հայտնաբերել է 6-ամյա քրոջ մարմինը Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել են երկկողմ և միջազգային օրակարգի հարցեր Վատ օրեր՝ օգոստոսինԻրազեկում․ փորձարկվելու է էլեկտրական շչակ Վիետնամի առաջին ոռոգման ջրանցքի արևային կայանի նախագծի մանրամասն ուսումնասիրություն Կյուսյու կղզում տեղի է ունեցել 7.1 մագնիտուդով երկրաշարժ (տեսանյութ) Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում 3 եղբայրներ դաժանորեն uպանել են 14-ամյա դեռահասինԱրտակարգ դեպք, Դավիթաշենում տրոլեյբուսի հոսանքի ձողը կպել է էլեկտրալարերին, բետոնե սյունը` տապալվելԲանտարկել են Ավետիք Չալաբյանին, բայց «ՀայաՔվեի» ուժը, վճռականությունն ու նպատակները բանտարկել երբեք չեն կարողԱՄՆ ռազմածովային ուժերը Իրանի մերձակայքում կենտրոնացրել են 17 ռազմանավ Ալերգիայի այս դեղը կարող է մահացու վտանգավոր լինելԳյումրի-Կարս երկաթուղու գործարկումը՝ գործնական ռելսերի վրա․ Թուրքիան սկսել է Աքյաքա-Գյումրի հատվածի վերականգնումը Ավո Ադամյանի նոր հեռուստանախագիծը շուտով՝ USArmenia հեռուստաալիքով (Լուսանկարներ) Ֆասթ Բանկն ընդլայնում է իր միջազգային նախագծերը․ կորպորատիվ բիզնես կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյան Ես մի փոքր հիասթափված եմ, որովհետև երկուսուկես տարի հետո դուք կարող եք այլ նախագահ ունենալ. Թրամփ Բարսելոնայի մետրոյում հրդեհի հետևանքով տուժել է շուրջ 140 մարդ ՌԴ-ն, կարծես, վերջնաժամկետ է սահմանել ՀՀ-ի համար՝ իր կողմից իջեցված հարցադրումների պատասխանը ստանալու համար, ինչից հետո շատ ավելի կոշտ է գործելու․ Աբրահամյան Վանաձորի Բուլղարական թաղամասում քույրը հայտնաբերել է 6-ամյա քրոջ մարմինը Հանքարդյունաբերությունն այսօր աշխարհի ամենագիտատար և տեխնոլոգիապես հագեցած ոլորտներից էՈւսուցիչը 13 տարեկանից փոքր աշակերտին կապել է մահճակալին և uեռական բռնnւթյան ենթարկելՄեկնարկել են զինվորական երդման արարողությունները Սկսվելու է ամենականխատեսելին՝ սեփական թիմի ներսում մեղավորների փնտրտուքը․ Հրայր ԿամենդատյանՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Գիշերը մոտ 400 անօդաչու թռչող սարք է թռել Մոսկվայի և հարակից շրջանների ուղղությամբ․ իրավիճակն՝ այս պահին Իրանը և Օմանը քննարկում են Հորմուզի նեղուցով երրորդ միջանցքի բացման հարցը Հուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում«Ռեալի» ղեկավարությունը պատրաստում է իր առաջին պաշտոնական առաջարկը «Մանչեսթեր Սիթիին»՝ իսպանացի կիսապաշտպան Ռոդրի Էռնանդեսի տրանսֆերի վերաբերյալՀուլիսի 28-ին և 29-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԿանխվել է Բելառուսից Ռուսաստան կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկների ներմուծումըԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերի«Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ ԱմստերդամԻրանը հանդիպում է խնդրել միջնորդների միջոցով և ուղղակիորեն․ մենք կհանդիպենք․ Թրամփ