Երևան, 01.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Առաջարկվում է ներդնել օգտահանման վճար. նախագիծ. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է լրացում կատարել «Թափոնների մասին» օրենքում և Հարկային օրենսգրքում: Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանում շահագործվող տրանսպորտային միջոցների պարկի թարմացման, տրանսպորտային միջոցների հետագա օգտահանման համար ֆինանսական միջոցների ապահովմամբ և երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացմամբ։ Նշվում է, որ հանրապետությունում ներկայում չի գործում այլ երկրներում կիրառվող օգտահանման վճարի համակարգը, ինչը ավտոտրանսպորտային միջոցների համար նախատեսված հարկատեսակ է, որը պետք է վճարեն տրանսպորտային միջոցներ ներմուծողները և արտադրողները՝ տրանսպորտային միջոցի հետագա օգտահանումն ապահովելու համար:
 
Տրանսպորտային միջոցների համար նախատեսված օգտահանման վճարի համակարգի բացակայության արդյունքում հանրապետության տարածք ներմուծվում են մեծ քանակով էժանագին, հին տրանսպորտային միջոցներ, որոնք չեն համապատասխանում էկոլոգիական բարձր դասի համար սահմանված պահանջներին և արտանետումների պատճառով մեծ վնաս են հասցնում օդի մաքրությանը։ Օգտահանման վճարը միանվագ վճար է, որը վճարվում է յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի համար միայն մեկ անգամ: Օգտահանման վճարը նախատեսված է բոլոր բնապահպանական չափանիշներին համապատասխան մեքենան ոչնչացնելու, օգտահանելու համար: Այս չափանիշներին համապատասխանությունն ապահովում է շրջակա միջավայրի, ինչպես նաև քաղաքացիների կյանքի և առողջության պահպանումը:
 
Օգտահանման վճարի համակարգը ներդնելու համար անհրաժեշտ է մշակել համապատասխան օրենսդրական դաշտ։ Այդ նպատակով լրացում է կատարվում «Թափոնների մասին» օրենքում՝ սահմանելով Հայաստան ներկրվող կամ Հայաստանում արտադրվող ավտոտրանսպորտային միջոցների, ինքնագնաց մեքենաների և նրանց կցորդների համար օգտահանման վճարի պահանջ, սահմանվում են օգտահանման վճար վճարողները և օգտահանման վճարի չափի, գանձման առանձնահատկությունները։ Միաժամանակ համապատասխանաբար փոփոխություններ են կատարվում Հարկային օրենսգրքում՝ բնապահպանական նպատակներով նախատեսված կրկնակի հարկումը բացառելու համար։ Օրենքների նախագծերի փաթեթի ընդունումից հետո կմշակվեն համապատասխան ենթաօրենսդրական ակտերը։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է տրանսպորտային պարկի թարմացում, հին, անսարք մեքենաների թվի նվազում, բնապահպանական իրավիճակի բարելավում։ Նախագծի ընդունման դեպքում նախատեսվում է պետբյուջեի եկամուտների ավելացում, անհրաժեշտություն կառաջանա նաև մշակել ենթաօրենսդրական իրավական ակտերի նախագծեր։
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Ֆրանսիայում անկարգությունների հետևանքով ձերբակալվածների թիվը գերազանցել է 890-ը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության օրվա առթիվ Ուժեղ Հայաստանը քարոզարշավ է իրականացնում Նորակերտում. ուղիղՏպավորություն է ստեղծվում, թե Թուրքիան ու Ադրբեջանը մեր ժողովրդի դեմ ռազմшկան հանցագործություններ չեն իրականացրել. Տիգրան Աբրահամյան Երևանում վաղվանից հին տրոլեյբուսներ չեն լինի. Երևան բերված 45 տրոլեյբուսից 30-ը արդեն շահագործվում են. քաղաքապետարանի պաշտոնյա Ողբերգական հրդեհ Մեծ Մանթաշում. ներսում գտել են բնակչի դին Ինիգո Մարտինեսը նշել է այն երկու ֆուտբոլիստներին, որոնք պետք է դառնան «Բարսելոնա»-ի առաջատարները Ալիևին հաղթելու համար պետք է գնալ ընտրության Բազմաթիվ անգամներ շեշտել եմ՝ ձեր վստահությունն ինձ համար ամենամեծ պատասխանատվությունն է, և ես այն պահելու ու պահպանելու եմ. Գագիկ ԾառուկյանՊուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Սպիտակ-Գյումրի ճանապարհին մեքենա է այրվել Մոսկվայից զգուշացումներ՝ Երևանին․ առանց ռուսական շուկայի Հայաստանը կարող է կորցնել գյուղմթերքի արտահանման հիմնական ուղղությունը Վթար. ջուր չի լինի «Կոմպրոմիսներով պիտի ընտրվի վարչապետ, որը նախկիններից չէ , ներկաներից չէ». Է. Մարուքյան «Մեզ նույնիսկ ՔՊ-ում են ավելի շատ վստահում». Սամվել Կարապետյանը՝ ընտրությունների վճռորոշ նշանակության մասին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Հրդեհ` Մեծ Մանթաշ գյուղում Սուրբ Էջմիածնում հավատացյալների առջև ցուցադրվեցին քրիստոնեական սրբազան մասունքներըՆեթանյահուն ազգային անվտանգության նոր խորհրդական է նշանակել «Arrow 3» ՀՕՊ համակարգը ստեղծողինԱմառային արձակուրդներն սկսվում են. ԿԳՄՍ նախարարի առաջարկը սովորողներին «Միջանցքների պատերազմ». Իրանը հայտնել է տրանսպորտային ենթակառուցվածքի ավելի քան 50 օբյեկտի վնասման մասինՄեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Բարև, «Ռեա՞լ»․ Լեաուն պաշտոնապես հայտարարել է «Միլանից» հեռանալու մասին Տվեք մեզ մանդատ՝ դադարեցնելու գզվռտոցը. Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ի Նյուարք քաղաքում միգրացիոն կենտրոնի մոտ անկարգություններ են բռնկվել․ սահմանվել է պարետային ժամԻրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Արևմտյան Ադրբեջան նահանգում հետախուզական սարքավորումների խմբաքանակի առգրավման մասինԻրանը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո արդեն վերականգնել է հրթիռային թունելների մեծ մասի մուտքերը. CNNՄեր գլխավոր նպատակը ժողովրդի համախմբումն է․ Սամվել ԿարապետյանԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Փենսը Թրամփին մեղադրել է պահպանողական սկզբունքներից հեռանալու մեջՈւժեղ ավտերթ Գավառում և հարակից գյուղերում․ Աշոտ ՄարկոսյանՀունիսի 3-ին մեծ հանրահավաք․ եկեք ցույց տանք մեր ուժը․ Սամվել ԿարապետյանՀայ ժողովուրդը պետք է զգույշ լինի․ Ալեքսանդր ԼուկաշենկոԺողովուրդ ջան հունիսի 3-ին, 19:00, Հանրապետության հրապարակ՝ մեծ հանրահավաք ունենանք․ Արամ ՎարդևանյանՄԵր պետությունը չունի էլիտա․ ԿարապետյանԼարսը բաց է ԱՄՆ-ն ևս մեկ հարված է հասցրել Խաղաղ օվկիանոսում թմրանյութերի ապօրինի շրջանառության համար օգտագործվող նավինՄարդիկ մեզ հետ միայն շահելու են, ոչ մի բան չեն կորցնելու․ Սամվել ԿարապետյանԳիտնականները գտել են բույս, որը կարող է դանդաղեցնել մաշկի ծերացումը Հայտնի է ՉԼ-ի 2025/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էստոնիայի բնակչության ավելի քան 80%-ը աջակցում է ՆԱՏՕ-ին անդամակցությանը. ՀարցումՃապոնիան և Հարավային Կորեան 9 տարվա դադարից հետո կվերսկսեն համատեղ որոնողափրկարարական զորավարժություններըՄենք չենք տարանջատելու մարդկանց․ Սամվել Կարապետյան«Արսենալ»-ի նյարդերը տեղի տվեցին. Բերեզովսկին՝ ՉԼ-ի եզրափակչի մասին Ուժեղ Հայաստանում անձնական մեքենաների տարեկան տեխզննությունը չեղարկվելու է․ Նարեկ ԿարապետյանՆեթանյահուն Բոֆորի գրավումից և Լիբանանում գործողության ընդլայնումից հետո հայտարարել է «դրամատիկ շրջադարձի» մասինԿլուծվի Նուբարաշենի աղբավայրի հարցը․ ԿարապետյանՄյանմայում պայթյունի հետևանքով 46 մարդ է զnհվել Մեր հերոսները մեր ազգի արժանապատվությունն են․ Սամվել Կարապետյան«Բարսելոնա»-ն խորամանկ ծրագիր է մշակել Ռեշֆորդի տրանսֆերը գնելու համար Չինաստանում օգտակար հանածոների ապօրինի արդյունահանման ժամանակ տեղի ունեցած փլուզման հետևանքով 5 մարդ է զոհվել