Երևան, 27.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հակասությունների, դիմադրությունների և «համագործակցության» տարածաշրջանային լաբիրինթոսը. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եթե տարիներ առաջ Թուրքիան ասոցացվում էր որպես Արևմուտքի կցորդ ՆԱՏՕ-ի անդամ պետություն, ապա ներկայում լիովին այլ իրավիճակ է։ Թուրքիան փաստացի դարձել է ինքնուրույն դերակատար, որը բազմավեկտոր արտաքին քաղաքականություն է վարում՝ փորձելով իր ազդեցությունը տարածել տարբեր ուղղություններով։ Ու այս հարցում Անկարան օգտագործում է սեփական երկրի առանցքային աշխարհագրական դիրքը, քանի որ այն գտնվում է Արևելքի ու Արևմուտքի, Հյուսիսի ու Հարավի խաչմերուկում, իսկ Սև ծով մտնող նեղուցները գտնվում են թուրքական վերահսկողության ներքո։ Եվ ուշագրավ է այն իրողությունը, որ արևմտյան ռազմաքաղաքական խմբավորման անդամ լինելով հանդերձ՝ Թուրքիան մի շարք ուղղություններով համագործակցում է Ռուսաստանի հետ նույնիսկ այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են ռազմական ու ատոմային էներգիայի ոլորտները։
 
Բայց պետք է նկատի ունենալ, որ ռազմաստրատեգիական առումով այս երկու երկրները մրցակիցներ են միմյանց։ Ու վաղ թե ուշ նրանց շահերը մի շարք կարևորագույն հարցերում ուղղակի բախվելու են։ Իսկ հակասությունների սրացման համար կան բոլոր պայմանները, քանի որ Անկարան շարունակում է ռազմատեխնիկական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, բայց դրա հետ մեկտեղ ցանկանում է միջնորդի դերակատարություն ստանձնել։ Դրանով է պայմանավորված, որ ՌԴ արտգործնախարար Լավրովը հայտարարում է, թե Ռուսաստանը զարմացած է Ուկրաինայում միջնորդական ծառայություններ մատուցելու Թուրքիայի պատրաստակամությամբ այն դեպքում, երբ Անկարան շարունակում է Կիևի հետ համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում։ Թուրքիայի ու Ռուսաստանի շահերի հակասությունը տեսանելի է նաև Սիրիայի հարցում։ Մոսկվան աջակցում է Ասադի ղեկավարած կառավարությանը, իսկ Թուրքիան ոչ միայն աջակցում է հակաասադյան ուժերին, այլև թուրքական զորքերը քրդական անջատողականների դեմ պայքարի անվան տակ պարբերաբար ներխուժում են Սիրիայի տարածք ու դուրս չեն գալիս։
 
Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների հատման կետ կարող է դառնալ նաև Հարավային Կովկասը։ Թուրքիային հաջողվել է ամբողջությամբ հաստատվել Ադրբեջանում, իսկ Վրաստանում մեծ է թուրքական կապիտալի ազդեցությունը։ Մնում է, որ Թուրքիան հաստատվի նաև Հայաստանում ու դուրս մղի Ռուսաստանին Հարավային Կովկասից։ Ուստի, Ռուսաստանը պետք է միշտ նկատի ունենա այս հանգամանքն իր արտաքին քաղաքականությունը կառուցելիս։ Մյուս կողմից՝ Թուրքիան նպատակ ունի նաև տարածաշրջանից դուրս մղել Իրանին։ Պատահական չէ, որ Իրանը պարբերաբար հայտարարում է, թե դեմ է տարածաշրջանի երկրների ճանաչված սահմանների փոփոխությանը և կանխում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումը։ Թեհրանի շահերին դեմ է պանթուրքական ծրագրերի իրականացումը, որը կարող է ճանապարհ բացել զգալի թյուրքախոս բնակչություն ունեցող Իրանի քայքայման համար։ Թուրքիայի ու Իրանի մրցակցությունը պայմանավորված է նաև մահմեդական աշխարհում գերակա դիրքեր ստանձնելու ձգտումների հանգամանքով։
 
Ու, ընդհանրապես, Իրանում խոր անվստահություն կա Թուրքիայի վարած քաղաքականության նկատմամբ։ Պատահական չէ, որ վերջերս Թեհրանը հայտարարեց, թե Թուրքիան նախագահ Ռաիսիի ուղղաթիռի որոնումների ժամանակ ավելի շատ փորձել է գովազդել իր ԱԹՍ-ն, քան օգնել։ Թուրքիան փորձում է դուրս գալ նաև Արևմուտքի նախանշած սահմաններից, բայց, միևնույն ժամանակ, ցանկանում է օգտվել արևմտյան ռազմաքաղաքական բլոկի անդամ լինելու իր լծակներից։ Ընդհանրապես, Թուրքիան տեխնոլոգիաներ ձեռք բերելու տեսանկյունից ցանկանում է Արևմուտքից օգուտներ ստանալ։
 
Անկարան ձգտում է առաջին հերթին ձեռք բերել ռազմական տեխնոլոգիաներ, ապա դրա հիման վրա ստեղծել իր ռազմարդյունաբերությունն ու գերժամանակակից զենքերը։ Նկատի ունենանք, որ արևմտյան տարբեր տեխնիկական մասեր ձեռք բերելու արդյունքում էր, որ թուրքական ընկերությանը հաջողվեց ստեղծել «Բայրաքթար» ԱԹՍ-ները, գովազդել դրանք ու վաճառել տասնյակ երկրների։ Բայց խնդիրը լուրջ է հատկապես կործանիչ ավիացիայի հարցում։ Թուրքական F-16 կործանիչներն արդեն հին են, քանի որ ժամանակակից աշխարհում ռազմական տեխնոլոգիաները մեծ արագությամբ զարգանում են։Ռուսական C-400 հակահրթիռային համակարգեր ձեռք բերելու ադյունքում ԱՄՆ-ը Թուրքիային դուրս է թողել F 35 կործանիչների ծրագրից, այնինչ Վաշինգտոնում խնդիր չեն տեսնում Հունաստանին այդ կործանիչների տրամադրման հարցում, ինչի արդյունքում ուժերի հարաբերակցությունը փոխվում է հօգուտ Հունաստանի։
 
Ուստի, Թուրքիան փորձում է մի կողմից՝ ԱՄՆ-ից ձեռք բերել F-16 արդիականացված կործանիչներ, իսկ մյուս կողմից էլ՝ եվրոպական Eurofighter Typhoon կործանիչներ։ Սակայն եվրոպական ծագման կործանիչները ձեռք բերելու հարցում առանցքային է դրանց կառուցման ծրագրի շրջանակներում ընդգրկված բոլոր երկրների՝ Իսպանիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի ու Գերմանիայի համաձայնությունը։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարում է, որ Թուրքիային հնարավոր Eurofighter կործանիչներ մատակարարելու նախագիծը մշակվել է Բրիտանիայի կողմից և գտնվում է վաղ փուլում։ Շոլցի խոսքերից կարելի է ենթադրել, որ Գերմանիան թույլ չի տալիս, որ գործարքի իրականացման հարցում առաջխաղացում տեղի ունենա։
 
Խնդիրն այն է, որ Գերմանիան ու Թուրքիան մի շարք հարցերում տարաձայնություններ ունեն։ Այդ տարաձայնությունները վերաբերում են քրդական խնդրին, Հունաստանի թեմային ու Գազայում ընթացող պատերազմին։ Գաղտնիք չէ, որ Գերմանիան աջակցում է Իսրայելին, իսկ երբ Թուրքիան նոր կործանիչներ ձեռք բերի, կարող է խնդիրներ ստեղծել նաև Իսրայելի համար։ Այնպես որ, ժամանակի ընթացքում Թուրքիայի աճող հավակնությունները տարբեր կողմերից դիմադրության են հանդիպում։
 
ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը