Հայ պատանի թավջութակահարի տպավորիչ ելույթը Չինաստանի ազգային օպերային թատրոնում. «Փաստ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Օրերս Չինաստանի մայրաքաղաք Պեկինում՝ Չինաստանի ազգային օպերային թատրոնում մեկնարկել է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կողմից կազմակերպվող՝ Խաչատրյանի անվան պատանեկան միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը։
Այս հեղինակավոր մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը ելույթ է ունեցել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի թավջութակահար Մարի Հակոբյանը՝ Չինաստանի ազգային օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ, որով նշանավորվել է միջազգային այս կարևոր մրցույթի մեկնարկը:
Հավելենք, որ մրցույթն անցկացվում է «ջութակ», «թավջութակ», «դաշնամուր» մասնագիտական կարգերում, որին ներկայանում են աշխարհի տարբեր երկրների պատանի տաղանդավոր երաժիշտներ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Լավ նորություն թոշակառուների համար
3
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը



