Երևան, 23.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արցախցիների համար իրականացվեց «Ամոքվել ապրելու համար» ծրագիրը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերության և Արցախի թեմի «Ընծա» կենտրոնի համագործակցության շրջանակում, օրհնությամբ Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպսիսկոպոս Աբրահամյանի, արցախցիների համար իրականացվեց «Ամոքվել ապրելու համար» ծրագիրը, որի նպատակն է Արցախից բռնի տեղահանվածներին օգնել` թեթևացնելու, բուժելու և հաղթահարելու կորստի ցավը։ Հայտնում են ՀԱՍԵ Արցախի թեմից:

Ծրագիրն իրականացվել է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին երկու խմբերի հետ (ընդհանուր 22 արցախցի), որոնց թվում էին նաև զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամները։ Որպես ծրագրի դասընթացավարներ հանդես եկան հատուկ վերապատրաստված հոգևորականը, հոգեբանն ու սոցաշխատողը։ Յուրաքանչյուր խմբի հետ անցկացվել է 6 հանդիպում:

Ս.թ. նոյեմբերի 2-ին տեղի ունեցավ ծրագրի եզրափակիչ հանդիպումը, որի ժամանակ մասնակիցները պատմեցին, թե ինչ դրական փոփոխություններ եղան մասնագետների հետ աշխատելուց հետո: Հանդիպումների ժամանակ քննարկվեցին այնպիսի հիմնարար հարցեր, ինչպիսիք էին՝ «Եթե Աստված սիրում է ինձ, ապա ինչո՞ւ եմ ես տառապում», «Ինչպե՞ս կարող ենք ներել ուրիշներին», «Ցավը խաչին հանձնել»: Արցախցի կանայք, ովքեր հարազատի, հայրենիքի ու երբեմն նաև հավատքի կորստի պատճառով ցավի ու տառապանքի մեջ էին, խոստովանեցին, որ նորից փորձեցին փնտրել Աստծուն, հոգևոր ուժ վերագտնել և ամոքել սեփական վերքերը:

Ծրագրի մասնակիցներին և դասընթացավարներին եզրափակիչ խոսքով դիմեց նաև Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Սրբազանը. «Ձեր կորստի, ցավի ու տառապանքի համար մեղադրել կարող եք բոլորին, բայց ոչ Տիրոջը, քանի որ բոլոր ժամանակներում Տերն է մեր բժիշկը, պահապանը, առաջնորդը և անդավաճան դաշնակիցը»։ Սրբազան Հայրը հիշեցրեց, որ չարիքն ու պատերազմները կյանքում հայտնվում են մեր կամքից անկախ՝ սպանելով, ջարդելով մեր հոգում ամեն ինչ և թողնելով մեծ վնասվածք։ Հոգևորականներն ու հոգեբաններն այն մարդիկ են, որոնք ուղղորդում են մեզ դեպի Աստվածաշունչ՝ ամոքելու մեր ցավը։ Սակայն մարդն ինքն էլ պետք է կարողանա աստվածատուր հոգևոր իր ներուժն օգտագործել՝ բուժելու սեփական վերքերն ու ամոքելու իր հոգու ցավերը։

Սրբազան Հայրը, շնորհակալություն հայտնելով ծրագրի կազմակերպիչներին և դասընթացավարներին իրենց անձնվեր աշխատանքի համար, Գանձասարի պատկերով խորհրդանշական նվեր փոխանցեց ծրագրի ղեկավար տիկին Մարինե Ղազարյանին:

Հանդիպման վերջում դասընթացներին լիարժեք մասնակցած շուրջ 15 արցախցիներ Հայաստանի Աստվածաշնչային Ընկերության կողմից ստացան հավաստագրեր և Աստվածաշնչեր:

Առավել մանրամասն` այստեղ. 

https://t.me/armenia24live

ՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում էWildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումները վաճառողներին՝ պահեստների վրա hարձակումից հետոԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթողՄոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել ենԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանԱրմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ինԻրանը բարձր գին կվճարի. ԹրամփԱյսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ ԿարապետյանՌոբերտ Ամստերդամը` ԿԸՀ-ի այսօրվա որոշման մասին«Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ՝ հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը նետելով «Nissan Rogue»-ի վրաՖինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBankԾեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ումԵրկրաշարժ՝ ՎրաստանումԷգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել ԹուրքիայումՍեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու ՀայկըՌուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. ԿալլասՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ըԱվետիք Չալաբյանին 2 ամսով կալանավորել են և զրկել իր անչափահաս երեխայի հետ շփվելու հնարավորությունից. Էդգար ՂազարյանԱվետիք Չալաբյանին զրկել են նաև ընտանիքին տեսնելու իրավունքից․ Մենուա ՍողոմոնյանՄիկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալովԵվրոպական շոգը հացահատիկի շուկային հասցրել է ավելի քան 2 միլիարդ եվրոյի վնաս Աննա Ծատուրյանն առաջին հայուհին է, ով բարձրացավ Լենինի գագաթՈրոշ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 22:00-ն Սերգեյ Լավրովն ու Մարկո Ռուբիոն վաղը հանդիպում կունենան Ինչպիսին է եղել Երևանում մթնոլորտային օդի որակը Տղամարդը ընկել է 12-րդ հարկից ընկել է մի աղջկա վրա․ աղջիկը տեղում մահացել է Ուժեղ Հայաստանը կոտրվողներից չի, դուք շարունակեք վախենալ. Մարիաննա ՂահրամանյանՀայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով Ռուսական շուկայում վառելիքի առկա դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում. Պուտին Ծնվել է Ազատի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը Իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն ՄանվելյանԿինը` հանքարդյունաբերության ոլորտում․ ինչ է պատմում ԶՊՄԿ երկարամյա աշխատակից Գայանե Իվանյանը Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ ՄխիթարյանՆարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Արամ ՎարդևանյանԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ ՎարդևանյանԱսում են՝ գիտե՞ք, մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց կալանավորենք. ՎարդեւանյանՈղջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Նարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, նույնիսկ մեկնաբանման տիրույթում որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել․ Վարդևանյան Գագիկ Ծառուկյանը հստակ ասաց՝ շինծու գործ է և կատարվում է միակողմանի քննություն. փաստաբան Հաղթանակած մարդը սենց բա՞ն է անում. Նարեկ Կարապետյանի հանդեպ արածը վախի արդյունք է. Էդգար Ղազարյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործողությունները ուղղված են ոչ միայն անձամբ նրա, այլև Հայաստանի ողջ տնտեսության դեմ․ Արծվիկ Մինասյան Այնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնայինՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զինվորին ծեծելով հասցրել են ինքնաuպանության․ մաhացած զինվորի հետքերով․ մանրամասներ